Ashot Posted April 23, 2008 Report Share Posted April 23, 2008 ԱՐԱԳԱԾԻՆ Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան Կայծակեղեն թրերի, Գագաթներդ՝ բյուրեղ վրան Թափառական ամպերի։ Սեգ ժայռերդ՝ արծվի բույն, Լճակներդ՝ լույս-փերուզ. Առուներդ՝ մեջքիդ փայլուն Պերճ գոտիներ ոսկեհյուս։ Աղբյուրներդ գիշեր ու զօր Խոսքի բռնված իրար հետ, Վտակներդ գիլ ու գլոր Աբրեշումե փեշերեդ։ Թիթեռներդ՝ հուր-հրեղեն Թռչող-ճախրող ծաղիկներ, Զառ ու զարմանք երազներեն Պոկված ծվեն-ծվիկներ։ Ծիրանավառ դու թագուհի, Բուրումների դու աղբյուր, Ծաղիկներդ հազար գույնի, Հազար անուն, հազար բույր։ Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.