Ashot Posted April 23, 2008 Report Share Posted April 23, 2008 ԴԱ՛ՐԴԸՍ ԼԱՑԵՔ, ՍԱՐԻ ՍԸՄԲՈՒԼ Դա՛րդըս լացեք, սարի սըմբուլ, Ալվան-ալվան ծաղիկներ. Դա՛րդըս լացեք, բաղի բլբո’ւլ, Ամպշող երկնուց զով հովեր… Երկինք-գետին գլխուս մթնան, Անտուն-անտեր կուլամ ես. Յարիս տարա’ն-ջանիս տարա’ն, Հոնգո’ւր-հոնգո’ւր կուլամ ես… Ա’խ, յարս ինձի հանեց սըրտեն, Անճար թողեց ու գընաց. Սըրտիս սավդեն-խորունկ յարեն Անդեղ թողեց ու գընաց: Դա’րդըս լացեք, սարի սըմբուլ, Ալվան-ալվան ծաղիկներ. Դա’րդըս լացեք, բաղի բլբու՛լ, Ամպշող երկնուց զով հովե’ր… Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.