Jump to content

Garegin Nzhdeh


Ashot

Recommended Posts

Կենսագրություն

 

Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյան

Գարեգին Նժդեհ

հունվար 1, 1886 - դեկտեմբեր 21, 1955

 

Գարեգին Նժդեհ, իսկական անունը` Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյան, (հունվար 1, 1886 - դեկտեմբեր 21, 1955) հայ պետական, ռազմական գործիչ և քաղաքագետ-իմաստասեր է: Ան ծնվել է հայոց Նախիջևան գավառի Կզնուտ (այժմ` Կյուզնուտ) գյուղում:

 

Կենսագրություն

«Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել» Գարեգին Նժդեհը լայն հանրությանը հայտնի է առաջին հերթին որպես զորավար ու պետական գործիչ, իսկ որպես մտածող` սոսկ հատվածաբար ներկայացվող իր խորիմաստ ու սեղմ ասույթներով։ Վերջին հանգամանքը նրա կերպարն ամբողջության մեջ պատկերացնելու հնարավորություն չի տալիս, ուստի չի գիտակցվում նրա հոգևոր ժառանգության վիթխարի նշանակությունը։ Նժդեհը մեր պատմության այն եզակի դեմքերից է, որի մեջ ներդաշնակորեն միաձուլվել են զինվորականն ու մտածողը, ազգային բարոյախոսն ու քաղաքական գործիչը և որն իր՝ հիրավի պատմաստեղծ կյանքով, հաստատաբար դասվում է հայոց առաջնագույն մեծերի շարքը։ Նժդեհը (Գարեգին Տեր-Հարությունյան) ծնվել է 1886թ.-ի հունվարի 1-ին, Նախիջևանի գավառի Կզնութ գյուղում։

 

Njdeh1.jpg

 

Սկզբնական կրթությունը ստանալով Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում, ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև անցել է Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ լքում համալսարանը ու ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ ցարիզմի ու սուլթանականության դեմ։ 1906թ.-ին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907թ.-ին վերադառնում է Կովկաս։ 1907-1908թթ. մտնում է Հ.Յ.Դ. շարքերը և մասնակցություն բերում պարսկական հեղափոխական շարժմանը։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար, Նժդեհը 1909թ.-ին վերադառնում է Կովկաս և ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի, տեղափոխվում է Բուլղարիա։

 

Երբ 1912թ.-ին սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկը։

 

Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։

 

1918թ.-ի գարնանը վարում է Ալաջայի (բնակավայր Անիի շրջակայքում) կռիվները, որոնցով հնարավորություն ընձեռնեց նահանջող հայկական զորամասերին՝ անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ. միաժամանակ, իր մարդկանցով ապահովում է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից։

 

Մոտենում էր 1918թ.-ի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը։ Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջում է Ղարաքիլիսա։ Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Ահա՛ այս օրհասական պահին, երբ տիրում էր համատարած հուսալքում, լսվում է Նժդեհի ռազմաշունչ, ամենափրկիչ ձայնը. Դիլիջանի եկեղեցու բակում նրա արտասանած ճառը հոգեփոխեց հուսալքված, բայց ոգեշունչ խոսքի կարոտ հայերին և նրանց առաջնորդեց դեպի սրբազան ճակատամարտ։ «Դեպի՛ ճակատ, այնտե՛ղ է մեր փրկությունը»- հնչում է Նժդեհի հուժկու, վճռական և ինքնավստահ ձայնը։ Ղարաքիլիսայի եռօրյա հերոսականով՝ հայությունը հաստատեց իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը։ Ղարաքիլիսայում վարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է) Նժդեհը արժանացել է ամենաբարձր քաջության շքանշանի։

 

Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո, 1918թ.-ի վերջին, Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919թ.-ի օգոստոսից՝ Կապանի, Արևիքի և Գողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար։

 

Առանց դրսի օժանդակության, ապավինած հայրենի լեռներին ու սեփական ոգու զորությանը, Սյունիքի հայությունը, Նժդեհի ղեկավարությամբ, վարեց իր հաղթական դյուցազնամարտը։ Լեռնահայության դիմումներին՝ որևէ կերպ օգնելու, ՀՀ կառավարությունը, բացի մեկումեջ արվող քաջալերանքի կամ համակրանքի խոսքերից, ո՛չ մի կերպ չարձագանգեց։

 

Իսկ Նժդեհը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվելու վերին իշխանության հրամաններին։ Մասնավորապես, երբ Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված ողթանի հայությունը, Նժդեհը մերժեց այն, և, փոխարենը, սրբեց ու տեղահանեց գավառի թուրքական բնակավայրերը։ Ավելին, 1920 թվականի օգոստոսին, ՀՀ զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը, համաձայն բոլշևիկների հետ կնքված զինադադարի (իմա՛ 1920թ. օգոստոսի 10- ին Թիֆլիսում Բորիս Լեգրանի ու Արշակ Ջամալյանի միջև կնքված համաձայնագիրը, որով ՀՀ-ն համաձայնություն էր տալիս Կարմիր բանակի մուտքին Զանգեզուր, Ղարաբաղ և Նախիջևան), Դրոյի միջոցով հեռագրում էր Նժդեհին՝ թողնել Կապանն ու ենվազը և անցնել Երևան։ Բայց Նժդեհը, չընդունելով ՀՀ զինվորական նախարարի՝ Զանգեզուրը թողնելու հրամանը, և մերժելով Դրոյի առաջարկը՝ անցնել Երևան ապաքինվելու (Գորիսի ձորում վիրավորվել էր), նախընտրեց մնալ Սյունիքում և մենակ չթողնել լեռնահայությանը։ Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացավ և գործի դրեց Դավիթբեկյան Ուխտերը։ 1920թ. օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ-Բեկի անունով՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը։

 

1923թ.-ին լինելով Բուխարեստում, Նժդեհը, տեղի «Նոր Արշալույս» թերթում հանդես է գալիս «Իմ խոսքը - Թե ինչո՞ւ զենք բարձրացրի խորհրդային զորքերի դեմ» հոդվածաշարով։ Այդ տարիներին Նժդեհը հանգամանալից անդրադառնում է Սյունիքի կռիվների պատմությանը՝ 1923-1925թթ.-ին ընդարձակ հոդվածաշարով հանդես գալով Բոստոնի Հայրենիք ամսագրում։

 

1924-1925թթ. նա հրապարակումներ է ունենում Պլովդիվում լույս տեսնող «Հայաստան» դաշնակցական թերթում։ Մասնավորապես, 1924թ.-ին այստեղ տպագրվում են առանձին գլուխներ նրա «Էջեր իմ օրագրեն»-ից, որը նույն տարի լույս է տեսնում առանձին գրքույկով, Կահիրեում։

 

1926թ.-ին Նժդեհը սկսում է հանդես գալ Սոֆիայում լույս տեսնող «Արաքս» թերթում, ուր տպագրվում է նրա «Բաց նամակներ հայ մտավորականությանը» շարքը։

 

1933թ. ամռանը Նժդեհը մեկնում է ԱՄՆ։ Նժդեհի հետ, Ընդհանուր ժողովի որոշումով, ԱՄՆ անցավ կուսակցական հայտնի գործիչ Կոպեռնիկ Թանդրճյանը, որին հանձնարարված էր կազմակերպել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուխտար-բեյի սպանությունը (վերջինս մասնակից էր արևմտահայերի ջարդերին և արտասահմանում հակա-հայկական քարոզչության ղեկավարներից էր)։ Նժդեհը պիտի աջակցեր Թանդրճյանին այդ գործում։

 

ԱՄՆ-ում Նժդեհը ձեռնամուխ է լինում Ցեղակրոն շարժման ծավալմանը՝ երկրի հայաշատ վայրերում Ցեղակրոն Ուխտեր հիմնելով։

 

1935թ.-ին նա լույս ընծայեց «Ամերիկահայությունը - Ցեղը և իր տականքը» աշխատությունը, միաժամանակ նպատակ ունենալով ընդլայնել Ցեղակրոն շարժումը և այն դարձնել համագաղութային։

 

1937թ. Հայկ Ասատրյանի հետ, Պլովդիվում սկսում են հրատարակել «Ռազմիկ» ազգայնական թերթը։

 

1937թ. Սոֆիայում լույս է տեսնում Նժդեհի «Իմ պատասխանը» ուսումնասիրությունը՝ նվիրված Սյունիքի հերոսականին։

 

Այդ տարիներին Նժդեհի համար վերստին կարևորվում և հրատապ է դառնում հայությանը մոտեցող պատերազմին հոգեբանորեն նախապատրաստելու և նոր բարոյականով սպառազինելու խնդիրը։ Այդ նպատակով, 1937-1938թթ., Հ. Ասատրյանի, Ն. Աստվածատուրյանի և այլոց հետ նախաձեռնում է Տարոնական շարժումը։

 

1938-1939թթ. լույս է տեսնում շարժման պաշտոնաթերթը՝ «Տարոնի Արծիվ»-ը։

 

Նժդեհն իր մասնակցությունն է բերում 1942թ.-ի դեկտեմբերին Բեռլինում ստեղծված ու մինչև 1943թ.-ի վերջը գործած Հայ Ազգային խորհրդի աշխատանքներին (խորհրդի նախագահն էր Արտաշես Աբեղյանը), որի օրգան «Ազատ Հայաստան»-ի փոխխմբագիրն էր (խմբագիր՝ Աբրահամ Գյուլխանդանյան)։

 

1944թ.-ի սեպտեմբերին խորհրդային զորքերը մտան Բուլղարիա։ «Գիտեմ թե ինչ է սպասվում ինձ, բայց և այնպես որոշել եմ մնալ, հակառակ որ կարելիություն ունեմ օդանավով ինձ նետելու Վիեննա։ Չեմ հեռանում, որ հալածանքի չենթարկվեն մեր կազմակերպությունները («Բուլղարիայի Ցեղակրոն Ուխտերը»)։ Մնալու ավելի լուրջ պատճառներ ունեմ... Այսօր կյանքին ես կապված եմ այն չափով միայն, ինչ չափով որ ինձ դեռ պարտական եմ զգում ծառայելու Հայաստանին»,- գրում էր Նժդեհը 1944թ.-ի սեպտեմբերին, ձերբակալությունից քիչ առաջ։

 

1944թ.-ի հոկտեմբերի վերջերին, խորհրդային «Սմերշ» բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվում է։ Նրան տեղափոխում են Բուխարեստ, այնտեղից՝ ինքնաթիռով Մոսկվա և բանտարկում Լյուբյանկայում։

 

1946թ.-ի նոյեմբերին, Նժդեհին Մոսկվայից ուղարկում են Երևան, ուր դատաքննությունը ավարտվում է 1948թ.-ին. Նժդեհը դատապարտվում է 25 տարվա բանտարկության, ժամկետը հաշվելով 1944թ.-ից (ի դեպ, դատավճիռը կայացվել է ապրիլի 24-ին)։

 

Նժդեհի ձերբակալությունից հետո, ընտանիքը (կինը և զավակը) Սոֆիայից աքսորվում է Բուլղարիայի Պավլիկենի քաղաքը։

 

1947թ.-ին Նժդեհը խորհրդային կառավարությանն առաջարկում է հանդուգն մի ծրագիր. սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն՝ «Հայկական իռեդենտա», որի նպատակը պետք է լիներ Արևմտյան Հայաստանի ազատագրումը և նրա վերամիավորումը Խորհրդային Հայաստանին։ Առաջարկության մեջ Նժդեհը հանգամանալից անդրադառնում էր այդ կազմակերպության ստեղծման՝ պատմականորեն թելադրված անհրաժեշտությանը, նրա ապագա գործուն էության ձևերին, կառուցվածքին և այլն։ Թեև Նժդեհի առաջարկությունը լրջորեն հետաքրքրեց խորհրդային ղեկավարներին և մի քանի տարի շարունակ ուսումնասիրվում էր ամենատարբեր ատյաններում, սակայն, ի վերջո, այն մերժվեց։

 

1948-1952թթ.-ին Նժդեհը գտնվում է Վլադիմիրի բանտում, այնուհետև, մինչև 1953թ. ամառը՝ Երևանի բանտում։ Նժդեհի երկրորդ անգամ Երևան բերվելը, ինչպես վկայում է նրա բանտակից Հովհաննես Դևեջյանը, պայմանավորված էր նրանով, որ Նժդեհը դիմում էր գրել խորհրդային ղեկավարությանը՝ «առաջարկելով իր միջնորդությունը Դաշնակցության և խորհրդային իշխանության միջև հասկացողություն մը և գործակցություն մը ստեղծելու համար»։ Այս խնդրի շուրջ երկար խոսակցություններ են տեղի ունենում Հայաստանի անվտանգության նախարարի հետ, որոնց արդյունքում, 1953թ.-ին, Նժդեհն ու Դևեջյանը Երևանի բանտից, համատեղ, նամակ են գրում Ս. Վրացյանին (որն այդ ժամանակ Դաշնակցության հետախուզական դպրոցի տնօրենն էր), հորդորելով նրան մերձենալ ռուսներին՝ հակաթուրքական հողի վրա։ Սակայն, Մոսկվայում նպատակահարմար չգտան նամակը ուղարկել և այն մնաց որպես միայն փաստաթուղթ։

 

Այնուհետև, Նժդեհին նորից տեղափոխում են Վլադիմիր, ուր և մահանում է 1955թ.-ի դեկտեմբերի 21-ին։

 

Ստանալով բանտային վարչության հեռագիրը Նժդեհի մահվան մասին, եղբայրը՝ Լևոն Տեր-Հարությունյանը, Երևանից շտապ մեկնում է Վլադիմիր։ Նրան հանձնվում են եղբոր զգեստն ու ժամացույցը, իսկ ձեռագրերը՝ ոչ։ Թույլ չի տրվում նաև մարմինը տեղափոխել Հայաստան։ Լևոնը կատարում է եղբոր թաղումը, գերեզմանը ցանկապատել տալիս ու տախտակի վրա, ռուսերեն, պատվիրում գրել՝ "Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի (1886-1955)"։

 

Իր մահից տասնամյակներ անց միայն՝ 1992թ. մարտի 30-ին, Նժդեհը ՀՀ դատախազության կողմից արդարացվեց, ինչի կարիքը երբևէ չուներ։

Link to comment
Share on other sites

Garegin Ter-Harutiunian

Garegin Njdeh

1 January 1886, Nakhijevan – 21 December 1955

 

Garegin Njdeh or Garegin Ter-Harutiunian (Armenian: Գարեգին Նժդեհ) (1 January 1886, Nakhijevan – 21 December 1955, Siberia) was an Armenian statesman, fedayee, and political thinker. An ex-member of the Dashnak party, he was involved in revolutionary activities in Armenia, Bulgaria and Russia.

 

Garegin Njdeh was born on January 1, 1886 in the village of Kznut (Kyuznut), Nakhichevan. He was the youngest of four children born to a local village priest. Njdeh got his early education at a Russian school in Nakhichevan City. He continued his higher education at the Tiflis Russian Gymnasium school. In 1912, together with General Andranik Ozanian, he formed an Armenian battalion within the Bulgarian Army to fight against the Ottoman Empire in the Balkan war. Later, moving back to Armenia, Njdeh commanded different military units. He played a key role in organizing the defense of Karakilisa in 1918. A convinced Anti-Bolshevik, he led the defense of Zangezur in 1921 against the rising Bolshevik movement in the Democratic Republic of Armenia. The movement was marked with the expulsion of the region's local Azeri minority.

 

Garegin NjdehFollowing the declaration of independence of the Republic of the Mountainous Armenia from Soviet Armenia, he was proclaimed Prime Minister and Minister of Defense. He fled Armenia after the triumph of the Bolshevik Red Army, and was involved in revolutionary activities in Iran, Turkey, Bulgaria and United States.

 

He visited the United States and Canada, encouraging Armenian communities that had established themselves there, and founding an Armenian Youth movement called Tseghakron (Armenian: Ցեղակրոն). In 1933, this movement led to the foundation of the Armenian Youth Federation, the youth organization of the Armenian Revolutionary Federation, in Boston, Massachusetts.

 

In 1944, Garegin Njdeh was arrested by the soldiers of Stalin's "SMERSH" special brigade in Bulgaria. He died in a Soviet prison in Vladimir, Soviet Union.

 

A metro station in Yerevan is named after him.

Link to comment
Share on other sites

Гарегин Тер-Арутюнян

Гарегин Нжде

1-го января 1886 г. - 1955 г.

Гарегин Нжде (Тер-Арутюнян) родился 1-го января 1886 г. в с.Кзнут Нахичеванского уезда в семье священнослужителя. Начальное образование получил в русской школе Нахичевани и продолжил учёбу в гимназии Тифлиса. В 1902г. поступил на юридический факультет Петербургского университета. Несмотря на отличные результаты показанные во время учёбы, через 2 года покидает университет и целостно посвящает себя служению идеалам национально-освободительного движения.

 

Вступив в 1904 г. в ряды Дашнакцутюн, переходит в Салмаст и ведёт вооружённую борьбу против турецких оккупантов и политическую работу среди армянского населения. В 1906 г. по рекомендации Ростома и при непосредственной поддержке балканских товарищей, поступает в офицерскую школу Софии и окончив, возвращается на Кавказ. В 1907 г. принимает активное участие в Иранской революции и будучи уже в поле наблюдения секретной полиции Царской России, подвергается преследованию. В 1909 г. возвращается на Кавказ для организации покупки и дальнейшей транспортировки оружия и боеприпасов для иранской революции, но был арестован царскими властями и находился 3 года в заключении. В 1912 г., выйдя на свободу, переходит снова в Болгарию и вместе с воеводой Андраником организовывает Армянские добровольческие формирования для участия в Балканской войне против Турции.

 

В составе Македоно-Одринской воинской группировки принимает участие в 1-й Балканской войне, удостаивается вместе с Андраником высших офицерских чинов, наград и звания "герой Балканских народов" и Греции. В 1914 г. получив полную амнистию от царской короны, возвращается на Кавказ и участвует в создании Армянских добровольческих отрядов, полков и батальонов для дальнейшего их участия на Кавказском фронте в 1-й Мировой войне. Командовал различными воинскими частями на разных участках Кавказского фронта. Принимал очень активную деятельность по созданию армии 1-й Республики Армения (1918-1920). 26-28 мая организовал и командовал сражением у Каракилисе (Ванадзор), обеспечив разгром и бегство превосходящих сил турецкой армии. В 1918-20 участвовал в обороне границ и независимости Республики Армения. После установления советской власти в Армении не смог смириться с тупой политикой коммунистов, передающих территории Армении мусаватистам Азербайджана и организовал самооборону Сюника и Зангезура, объявив независимой Нагорную Армению. Благодаря организаторскому таланту и полководческому дару Нжде, силы самообороны Сюника смогли отразить все нападения коммунистов, мусаватистов и кемалистов. Борьба велась до тех пор, пока враги, поняв тщетность своих усилий не отказались от задуманного. Сюник остался неотделимой частью Армении и лишь после этого Нжде покинул страну. Он поселился в Болгарии и принял активное участие в политической и общественной жизни общины. В конце 20-х и в начале 30-х г. организовывает народные и патриотические организации в ряде стран Европы и США.

 

Созданная им в Болгарии национальная и народно- патриотическая организация Цегакрон (досл. перев. - религия, вера народа) сплотила вокруг себя патриоточески настроенную армянскую молодёжь и интеллигенцию армянской диаспоры, которая вела свою работу в деле решения Армянского вопроса, связанного с освобождением исторических территорий Армении от турецкой и советской оккупации и возвращением армян на Родину. Незадолго до вторжения нацистов на территорию СССР и уже после начала 2-й Мировой войны в различных газетных изданиях ряда стран Европы и Германии появились материалы ставящие под сомнение будущее армянского народа. Посредством прессы, некоторые нацисты призывали уничтожать "армян как семитов" и что армяне настроенны против "великих идей Рейха". В частности, подверглись массовым репрессиям армянские общины Румынии, Венгрии и Болгарии. Нжде не мог оставаться в стороне от новой, назревающей угрозы армянскому народу. Принятые им меры показали источник новой беды: нити вели в Берлин.

 

В Берлине он встречается с Розенбергом и узнаёт, что принятое решение было сделано под воздействием ведущей двуличную политику Турции, порвавшей отношения с странами Антанты и подписавшей договор с нацистами. Главные лица этой низкой политики становятся ему известны: ярый пантюркист, брат Энвера паши - Нури паша и родственник Розенберга, находящийся в изгнании грузинский националист Александр Никуридзе. По свидетельству американской разведки взамен предоставленной помощи нацистам, турки требовали весь Северный и Южный Кавказ, Татарстан, Крым и все области до Сибири и Урала, страны Средней Азии, Китай и Арабские страны. То, что армяне были поставленны в один ряд с евреями показало лишь зверское отношение и желание турков к обеим народам уничтожить и не останавливаясь на этом пути ни на чём. Невиданная фальсификация пантюркистов была излита на страницы прессы и печати: вопреки многовековому достоянию истории, свидетельствам антропологов и лингвистов, армян объявили семитами и подлежащим уничтожению. В протест происходящему выступили известные учёные Германии. Нжде начинает вести свою осторожную и тонкую политику, добившись блестящей победы. Это была победа не только Нжде - полководца, но и победа Нжде - дипломата, столь искусно оценившего ситуацию и сделавшего единственный и верный шаг, и все для спасения своего народа.

 

Разумеется делать ставку на терпящий поражение Советский Союз было бессмысленно и Нжде отводит угрозу от народа именно руками нацистов. Войдя в круги высшего командования и руководства Германии, Нжде смог показать все тайны и планы пантюркистов, смог уверить, что плохо организованная многочисленная турецкая армия будет лишь обузой для немцев и что её использование обернётся Германии неоправданными затратами. Нжде смог создать антипантюркистский Кавказский блок, союз кавказских народов куда вошли многие представители народов Кавказа.

Здесь также был и один из основателей Азербайджанского Легиона - Расулзаде и представители грузинской эммиграции, не разделившие предательской деятельности с Александром Никуридзе. Нжде смог достичь согласия с Расулзаде, который понял, что Азербайджан будет уничтожен и поглащён пантюркизмом, расстворившись в туранизме. Розенберг был доволен этим союзом и подействовал на остальное руководство Германии, вынесшей своё окончательное решение отдать туркам только Крым. Таким образом, Нжде смог окончательным образом увести угрозу с армянского народа и вместе с блоком спасти Кавказ от варварской экспансии пантюркистской Турции. Розенберг подготовил и представил план-проект Главного комиссариата Армении, подчеркнув, что "Главный комиссариат Армении будет разделяющим поясом, препятствующим распространению пантюркизма на Восток". Генерал Гарегин Нжде, как и генерал Дро много сделали для спасения и вызволения из лагерей своих соотечественников - военнопленных Советской армии.

 

Нжде постоянно посещал учебные лагеря, центры и батальоны Армянского Легиона, встречался и беседовал с солдатами и офицерами Легиона. В 1944г., когда Советская армия уже вошла в Болгарию, Нжде находился у себя в Софии и отказался бросить и покинуть страну на самолёте. Он остался верным патриотом, считая, что его долг быть со своим народом до конца и не допустить репрессий в отношении армянской общины Болгарии. Нжде прекрасно понимал, что НКВД интересуется им, ему было понятно, что обманутые турками в 20-х годах Советы , не забыли двойную игру пантюркистов и теперь коммунисты попытаются использовать весь его дар и возможности в назревающей войне с Турцией, также НКВД было прекрасным образом известно об его отказе в довоенный период вести антисоветскую деятельность. В конце октября 1944г. Нжде был арестован “СМЕРШ”-ем и перевезён в Москву.

 

Все мысли Нжде оправдались: Советское правительство решило начать войну против Турции и для этой цели привлекались все те, кто бы мог содействовать этому мероприятию. Но резко изменившаяся политическая ситуация, раздел и борьба держав за сферы влияния в странах понёсших поражение сделала неосуществлёнными желания и мечты Нжде. Допросы и следствие было окончено в 1948 г. и после этого, вплоть до 1952 г. он провёл во Владимирской тюрьме.

 

В 1952-53 г. он провёл в Армении, в Ереванской тюрьме. Летом 1953 г. его переводят в Сибирь, тюрьму Ташкента, а оттуда снова во Владимирскую тюрьму. Здесь же, будучи уже тяжелобольным, в конце 1955 г. он скончался. Брату, Левону Тер-Арутюняну было отказано похоронить Нжде в Армении и из личных вещей были выданы только одежда и часы. Нжде был похоронен братом и на огороженной могиле поставлена табличка: Тер-Арутюнян Гарегин Егишеевич (1886-1955). 31 августа 1983 г. прах Гарегина Нжде был перевезён на Родину.

 

В 1987 г. мощи великого сына армянского народа нашли своё последнее пристанище и покой во дворе церкви Спитакавор с.Гладзор. Однако в своем завещании Нжде выразил желание быть похороненным у подножья горы Хуступ (Капан). Пожелание это было исполнено лишь в апреле 2005 года.

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...