Ashot Posted April 20, 2008 Report Share Posted April 20, 2008 * * * Օտա՜ր, ամայի՜ ճամփեքի վրա Իմ քարավանըս մեղմ կըղողանջե. Կանգնի՛ր, քարավանս, ինձի կըթվա, Թե հայրենիքես ինձ մարդ կըկանչե: Բայց լուռ է շուրջըս ու շըշուկ չըկա Արևա՛ռ, անդո՛րր այս անապատում. Ա՜խ, հայրենիքըս ինձ խորթ է հիմա, Ու քնքուշ սերըս ուրիշի գրկում: Կընոջ համբույրին է՛լ չեմ հավատա, Շուտ կըմոռանա նա վառ արցունքներ. Շարժվի՛ր, քարավանս, ինձ ո՞վ ձայն կըտա, իտցի՛ր, լուսնի տակ չըկա ուխտ ևսեր: Գընա՛, քարավանս, ինձ հետդ քա՜շ տուր Օտար, ամայի ճամփեքի վրա. Ուրտեղ կհոգնիս` գըլուխըս վար դիր Ժեռ-քարերի մեջ, փըշերի վըրա... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.