Ashot Posted April 20, 2008 Report Share Posted April 20, 2008 * * * Ցաված սիրտըս երգեր հյուսեց, Երգեց անուշ ու տխուր, Վիշտըս հալվեց, արցունք հոսեց, Վճիտ, ինչպես ջինջ աղբյուր: Հավքերի պես երգերս թռան, Հովերի հետ գնացին, Արցունքներըս ցողեր դառան, Վարդի ծոցում շողացին: Անցան օրեր — եկավ մահը, Սառ հողի տակ քուն մտա. Իմ արցունքով շաղաղ վարդը Շվաք ձգեց իմ վրա: Հովերն եկան, շիրմիս վրա Տխուր երգեր երգեցին, — Ա՜խ, իմ անուշ, իմ վաղուցվա Հյուսաց երգերս երգեցին... Ալեքսանդրապոլ, 1891 Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted December 1, 2009 Report Share Posted December 1, 2009 Հետաքրիքր է, թե ինչպես են մեր Մեծերը շարունակ կռիվ տվել իրենց սրտերի հետ... Անիմաստ գործ...Բայց շատ սիրուն կռիվ...[/size] Ի՞նչ ես գազազում, ի՛մ վիրավոր սիրտ,Որ գազազում ես, ի՞նչ պիտի անես.Աշխարհը իրեն ճամփով կընթանա,Դո՛ւ խեղճ, դո՛ւ անզոր, ի՞նչ պիտի անես: Մարդն այս աշխարհում, ինչպես մի թռչունԱնդուռ ու անել մեծ վանդակի մեջ.-Սի՛րտ իմ, գազազիս ի՞նչ պիտի անեսԱնդուռ ու անել այս վանդակի մեջ: Մարդ ծընված օրից գերեզմանի հետՇղթայված է պիրկ, ո՛ւր էլ որ երթա,-Սի՛րտ իմ, գազազիս ի՞նչ պիտի անեսՈւ՞ր պիտի թըռնիս՝ թևերիդ շըղթա: Տոկա՛, համբերիր, ի՛մ վիրավոր սիրտ,Վըճիտ հայացքով աշխարհին նայի՛ր,Աշխարհը իրեն ճամփով կընթանա,Է՜յ, վիրավոր սի՛րտ, դու մի՛ գազազիր… *** Սի՛րտ իմ, սպասի՛ր, գուցե արշալույսՈղջունե երկինք, գուցե մանուշակՇա՛ղ տա բյուրեղներ, գուցե մի նոր լույսՀալածե մութը, գուցե հաղթանակՏանիս կռվի մեջ - մի՛ հուսահատվիր.Ապրի՛ր մինչ կա կյանք, մինչ նորոգ հույսիԿախարդ հորիզոն... Սի՛րտ իմ վշտակի՛ր,Ինչու՞ ես հեծում, մի՞թե ամեհիՕձն է ճնշում քեզ - կասկածը անհույս,Ձանձրույթը դաժան... Մի՞թե խորտակվեցՍերը սրբազան - երկինքը հոգուս...- Տանջըվի՛ր, հուսա՛... *** Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.