Ashot Posted April 20, 2008 Report Share Posted April 20, 2008 * * * Սև-մութ ամպեր չակտիդ դիզվան, Դուման հագար, Ալագյա՛զ, Սրտումս արև էլ չի ծաղկում, Սիրտս էլ դուման, Ալագյա՛զ: Զառ փեշերդ անցա, տեսա, Առանց դարդի սիրտ չկար, Ա՛խ, իմանաս, ջա՛ն Ալագյազ, Իմ դարդիս պես դարդ չկար… — Է՜յ Մանթաշի նախշուն հավքեր, Իմ դարդս որ ձերն էղներ, Ձեր էդ զառ-վառ, խաս փետուրներ Կըսևնային, քանց գիշեր: — Է՜յ Մանթաշի մարմանդ հովե՜ր, Իմ դարդս որ ձերն էղներ, Ձեր ծաղկանուշ բուրմունքն անուշ Թույն ու տոթի կփոխվեր: — Հե՜յ վա՜խ… կոտրան իմ թևերս Ընկա գիկդ, Ալագյա՛զ. Ա՜խ, մեծ սրտիդ սեղմեմ սիրտս Լամ, արուն լամ, Ալագյա՛զ… Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.