Ashot Posted April 16, 2008 Report Share Posted April 16, 2008 ՏՐՏՈՒՆՋ Օրերս անպըտուղ, տըխուր, ձանձրալի, Ու գընում եմ ես ունայն տըրտունջով Իմ սիրած մարդկանց, իմ լավ հույսերի Գերեզմանների շարքերի միջով։ Թաղել եմ նըրանց։ Տխուր է ճամփան։ Եվ իմ հայրենի աշխարհում օտար, Օտար ու մենակ անցվորի նըման, Որ չունի ընկեր, ոչ տեղ ու դադար։ Օտար են շուրջըդ ու չեն հասկանում Ոմանք քո վիշտը, ոմանք քո լեզուն, Անտարբեր գալիք երջանիկ օրին, Չըգիտեն նըրա կարոտը անքուն... Չընչի՜ն մարդուկներ, լըրբորեն հանգիստ Անսիրտ, փոքրոգի, գըծուծ ու կոպիտ. Մեռնում են, մարում նըրանց հայացքից Ե՛վ հոգու ձըգտում, և՛ սըրտի ժըպիտ։ Էլ ո՞ւմ առաջին սիրտըդ բաց անես, Ո՞ւմ համար երգես սըրտալի երգեր, Ո՞ր չըքին սիրես, կյանքըդ նվիրես, էլ ի՞նչպես ապրես անսեր, անընկեր... Եվ օրերս այսպես տըխուր, ձանձրալի, Ու գընում եմ ես ունայն տըրտունջով Իմ սիրած մարդկանց, իմ լավ հույսերի Գերեգմանների շարքերի միջով։ Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.