Ashot Posted April 16, 2008 Report Share Posted April 16, 2008 ՄԵՐ ՈՒԽՏԸ Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս, Ու գընում ենք մեր ճամփով, Մըրրիկներով պատած անհույս, Սև խավարով, մութ ամպով: Մենք անցել ենք արյան ծովեր, Սուր ենք տեսել ու կըրակ, Մեր ճակատը դեմ ենք արել Մըրրիկներին հակառակ: Ու թեպետև պատառ-պատառ Մեր դըրոշը սըրբազան, Ու մենք չունենք տեղ ու դադար՝ Երկրից երկիր ցիրուցան: Բայց գընում ենք մենք անվեհեր Զարկերի տակ չար բախտի, Մեր աչքերը միշտ դեպի վեր՝ Դեպի լույսը մեր ուխտի: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.