Ashot Posted April 16, 2008 Report Share Posted April 16, 2008 Զատկի առթիվ Անկյուն մ’ունիմ սրտիս մեջ ուր՝ Կառանձնանամ ամեն ատեն, Վերհիշումներ երբոր տըխուր Երկրեն զիս պահ մը կանջատեն Հոն` կը կենամ ես ծնադիր Ինչպես առաջքը խորանին, Եվ ուր միայն կը ծաղկի իր Կես սուգին մեջ եղրևանին: Հոդ շարված են իրարու մոտ Մութ փոսերը իմ իղձերուս, Հիշատակներ` հիմա աղոտ, Անուններ` զոր չըսեր լեզուս: Խոլ տենչանքներ, թռիչք անհուն Զոր ձեռքովըս տվի հողին, Մեռելներ` զոր ուրիշներուն Պես հարության հույսը չունին: <1902> Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.