Ashot Posted April 16, 2008 Report Share Posted April 16, 2008 Ոչ ոք Դաշնակ մըն է հոգիս լեցուն Նվագներով շատոնց լռած` Որ մատիդ ծայրը դիպչելուն Կը սարսըռա, կերգե հանկարծ: Երգեր մոռցուկ, երգերս իմ հին, Խոր քուներնին թողածի պես, Որ շըփելով գոց աչվընին Կանցնին կարգով ահա դեմես: Նախ երգերը օրորոցիս Որոնցմով մայրս զիս մեծցուց. Ու խոլ երգերն իմ փողոցիս Զոր տակավին գիտեմ բերնուց: Վերջը, սիրո երգերը որ Կես մը իրավ, կես մը կատակ, Նետեցի չորս դին ամեն օր, Ծաղկանց նըման ոտքերու տակ: Վերջը, վեերջը բոլոր զվարթ Այդ երգերուն, - դադարը մեծ, Լըռությունը, զոր մինչև ցարդ Քենե զատ ո՛չ ոք չէ վըրդովեր: <1901> Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.