Ashot Posted April 16, 2008 Report Share Posted April 16, 2008 Համկերպություն Դուն լայն ճամփեդ գընա, ա՛ղվոր, Ես կերթամ մութ արահետես, Երջանիկ այն համոզմամբ, որ Սրտով գոնե ինծի հետ ես: Ու անխռով կայքես նըսեմ Աչքըս հառած շավղիդ, ո՛վ իմ Դալուկ լույսըս, պիտի սպասեմ Քեզի որչափ որ ես ապրիմ: Մեկ խնդիրք մը միայն. վերջին Ժամուս կուզեմ որ մոտս ըլլաս, Եվ երբ ամենքն ինե փախչին, Դու գեթ անուշ դեմքըդ ցույց տաս: Եվ ամեն փառքի փոխարեն, Միայն պատկերըդ հստակ ու ջինջ Հետըս տանիմ այս աշխարհեն Չը հիշելով ուրիշ ոչինչ: <1901> Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.