Ashot Posted April 16, 2008 Report Share Posted April 16, 2008 (edited) * * * Լուսանալու դեմ գիշեր մըն է լուռ ու տխուր. Մութ մը վճիտ, լեցուն լույսե բիծերով, Գիշեր հստակ, համեստ իղձի մը պես, ուր Կը գծագրվի աշխարհ` տարտամ գիծերով: Այս մութը չէ այրիին քողն, այլ աղվոր Երևնալու համար հնարված թելը նուրբ. Ընդնշմարել միայն տըվող շղարշը` որ Կը ցուցընե դեմքերն ամեն գողտր ու սուրբ: Ես ավելի կը սիրեմ մութն այս պայծառ Անգաղտնապահ ցորեկներու լույսերեն. Ինչպես կնոջ համակրությունն անբարբառ Բացե ի բաց խոստովանած իր սերեն: <1899> Edited April 16, 2008 by Ashot Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.