Jump to content

Khachatur Abovyan


Recommended Posts

Խաչատուր Աբովյան

(1805-1948)

 

Խաչատուր Աբովեանը ծնվել է 1805 թվականին Քանաքեռ գյուղում , Երևանի մոտ, մի նահապետական ընտանիքում: Սկզբում սովորում է իրենց գյուղում: Տասը տարեկանից հայրը նրան տանում է Էջմիածին կրթությունը շարունակելու. հինգ տարի այդտեղ մնալուց հետո անցնում է Թիֆլիս և ավարտում է Նեսիսյան դպրոցը:

 

1830 թվականին Աբովյանը ռուս պետության հաշվին գնում է Դորպատ , ուր գերմանացի պրոֆեսոր Պարոտի միջնորդությամբ հաջողվում է նրան ընդունվել համալսարան, որը իր տարիների ցանկություն է եղել: Բարձրագոյն ուսումն ավարտելուց հետո1836 թվականին վերադառնում է հայրենիք և նվիրվում ուսուցչության :

 

Աբովյանը համարվում է արևելահայ նոր գրականության հիմնադիրը և առաջին վիպագիրը , որ գրեց աշխարհաբար լեզվով: Նրա առաջին գլխավոր աշխատություւնն է “Վէրք Հայաստանի” պատմական վեպը, որի մէջ ներկայացնում է հայ ժողովրդի կյանքը և տառապանքը, պարսից տիրապետության շրջանում: Խոր զգացմունքներով Աբովյանը տալիս է մեր ժողովրդի բարձր հայրենասիրությունը, նրա հերոսական ոգին, ազնիվ ձգտումները , հայոց աշխարհը իր գեղեցիկ բնությունով, հպարտ լեռներով, ծաղկանկար դաշտերով ու խոր-խոր ձորերով:

 

Աբովյանի ուրիշ գրւածքներից են ` “Պարապ վախտի խաղալիք ”, “Թուրքի աղջիկը”, “Ֆեոդորա կամ Որդիական սեր ”՝ պիես (Երևանի բարբառով), “ Օվսաննա”, “Ճանապարհորդություն , “ Դեպի Մասիս” և այլն :

 

Աբովյանը իր կյանքի վերջին տարիներում հոգեկան խոր տառապանքներ է ունեցել : Իր քարոզած լուսավոր գաղափարների պատճառով, վաստակել էր մեծ թվով խավարամիտ թշնամիներ, որոնք ամեն կողմից հալածում էին նրան: Եվ ահա 1848 թվականին, Ապրիլի 2-ին տանից դուրս է գալիս ու այլևս չի վերադառնում : Նրա մահվան մասին զանազան ենթադրություններ կան , բայց և ոչ մեկը ճշտված չէ : Այսպիսի ողբերգական վախճան է ունենում Աբովյանը , թողնելով իր գործը՝ “Վերք Հայաստանի”-ն հայ ժողովրդին, որի մեջ ապրում է նրա հայրենաշունչ ոգին :

 

Աբովյանի հուշարձանը այսօր գտնվում է Երևանում իր անունով կոչված հրապարակում :

Edited by Ashot
Link to comment
Share on other sites

ՎԱԹԱՆ

Ա՜խ վաթան , վաթան՝ քո հողին ղուրբան,
Քո ծխին ղուրբան , քո ջրին ղուրբան ,
Է՞ս փառքն ունէիր, է՞ս պատիւն առաջ,
Որ հիմիկ աւրւել, մնացել ես անջան:

Ե՞րբ միտք կանէի՝ թէ էս հողերը ,
Էս դաշտն ու սարերն , էս սուրբ ձորերը ,
Էնպէս մեծութիւն, էնպէս լաւ օրեր
Քաշել են , մնացել , ա՜խ հիմիկ անտէր :

Հող ունենք՝ խլած, կեանք ունենք՝ մեռած,
Ա՜խ, ջրի , կրակի մենք եսիր դառած,
Ոչ երկինքն տեսնի մեր սուգն ու լացը,
Ոչ երկիրը պատռւի մեզ տանի ցածը :

Ա՜խ , մեր սիրտն էնպէս ընչի՞ հովացել,
Արինը ցամքել , մեր կուռը թուլացել ,
Եարաբ , կը տեսնե՞մ, ա՜խ , ես մէկ օր էլ
Մեր սուրբ երկիրը թշնամուց ազատել :

Էն ի՞նչ շունչ կըլի , որ էս նոր հոգին
Փըչի վեր կացնի քնից մեր ազգին.
Էն ի՞նչ ձեռք կըլի, որ մեր աշխարքին
Էլ ետ սիրտ տայ ու կանգնեցի կրկին:
Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...