Ashot Posted April 10, 2008 Report Share Posted April 10, 2008 ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Հովհաննես Թլկուրանցի (XIV-XV դարեր) Հովհաննես Թլկուրանցու կենսագրությունն անհայտ է: Նա ապրել է XIV-XV դարերում: Բանաստեղծություններից մեկում նա գրում է, որ 70 տարեկան է: Հովհաննես Թլկուրանցու բանաստեղծություններն առաջին անգամ հրատարակվել են հայկական առաջին տպագիր երգարանում Հակոբ Մեգապարգի կողմից 1513 թվին: Մինչ վերջերս ընդունված էր, որ բանաստեղծ Թլկուրանցին և Կաթողիկոս Հովհաննես Թլկուրանցին, որն ապրել է XV-XVI դարերում,- նույն անձն է: Ըստ այդմ, համարվում էր, որ Թլկուրանցին առաջին միջնադարյան բանաստեղծն է, որի ստեղծագործությունները տպագրվել են իր կենդանության օրոք: Սակայն այժմ ապացուցված է, որ բանաստեղծ Հովհաննես Թլկուրանցին ապրել է XIV-XV դարերում, և չի կարելի նրան նույնացնել Կաթողիկոս Հովհաննես Թլկուրանցու հետ: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted April 10, 2008 Author Report Share Posted April 10, 2008 ՏԱՂ ՅՈՎԱՆԷՍԻ ՎԱՍՆ ՍԻՐՈՅ Ես քո սիրուն չեմ դիմանար, հալալ արա, հանսը մեռայ, Առ ի հետ այլ զոսկի փէտատ, ւ' եկո' փորէ ինծի թուրպայ: Թող զիս երեն տառայպուլով, որ իմ սըրտիս բոցըն գոռայ, Շատ մարդ ի յայս կըրակն ընկնի, չորն երի դալարն ի վրայ: Թող լըվանան ըզիս գինով, մտրուպ բերեն ինձ քահանայ, Կանանչ տերևըն թող պատնեն` տանին թաղեն ի նոր պաղչայ: Հայ հարամի ու մարդըսպան, ճալատն ի քովդ աշկերտ կու գայ, Շատ դըրեր ես սիրու զընտան, դուռդ ու դըրունքդ է դանարայ: զՍիրտս երեցիր ու սղկեցիր ու քաշեցիր յաչքըդ սուրմայ, Դարձար զարիւնըս վաթեցիր ւ'ի ոտւընիդ դըրիր հիմայ: Քարկոծեցէք զիս խնծորով, քաղցըր լեզւով խոցոտեցայ. Անուշ գինով զիս խև արիր` որ ի ծոցըդ զնտանեցայ: Այս գիշեր ի յերազիս կըտրտեցին տիքայ տիքայ, Գազանք արիւնս կըշտացան ու թռչունք ի լաշիս վըրայ: Վըրաս բերան է առիւծու, արիւնըս զէտ ջուր կը բխայ, Ով արիւնէս է ծարաւէր` թող գայ խըմէ որ լիանայ: Կըտրըճվորացն յոտիցն ի հող, մէկ հոգեկ մի ունիմ ֆետայ, Իմ ճիկարըս քապապ հերիք, արիւնս թող գինի լինայ: Գըլուխս ամպերն ի վեր իջեր ի սըրտիս լեռներուն վըրայ, Մաղձըն սըրտիս մշուշ կապեր, արեան արցունքս կու ցօղայ: Կերակրեցաք ի մի սեղան, ու խըմեցաք ի մի կըթխայ, Մէկտեղ ելաք մէկտեղ նըստաք ան ժամանակն ո՞ւր է հիմայ: Ո՞Ւր է ղավլըդ, ո՞ւր է երդումն, որ բռնեցաք զաստուած վկայ, Ի զատ ընկաք օտարացաք, չարկամն եղև մեզ մահանայ: Աստուած մեր չարկըմին չար տայ, որ իւր չարովըն լիանայ, Բարեկամացըն տայ բարի, մեր բանն ալվայ բարի լինայ: Աստուած ճամբայ տայ իմ սրտիս, ծառըն ծաղկի ու կանչանայ, Կամ իմ սրտիս ծառըն բուսնի, ձագըն խօսի ու ճըվըլտայ: Համբերելով գործք կատարի. խև Յովանէս, դու համբերէ, Ատեն լինի գայ իւր կամաւ զինչ հեռաւոր զինք համբուրէ: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted April 10, 2008 Author Report Share Posted April 10, 2008 *** Ահա եղև պայծառ գարուն Ծաղկեաց այգին ու պաղչանին. Դաշտք ու լեզունք զարդարեցան, Արօտ հանին ըզխիլանին: Գունդքըն ծաղկին ու հետ կապին, Անուշանայ հովն ու քամին. Ձագերն ձայն ածեն յայգին, Քաղցր կու գայ ձայն պլպուլին: Կու թանձրանայ շուքն ծառին, Յորդոր գնայ ջուրն ի յառվին, զԹևըն բերէր բոլոր վըզին, Սիրով խըմեր զանուշ գինին: Այն վարդենուն գէմ չկայ գին, Որ այն խընդումն հանդիպին, Քաւել դրախտն անմահութեան, Յորում եդաւ մարդն առաջին: Թէ չէր մահուն օրն ու դժոխն ՈՒ կամ սարսափ դատաստանին՝ Նա այս աղէկ էր զինչ ասաց Խև Յովհաննես Թուրկուրանցին: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.