Ashot Posted April 10, 2008 Report Share Posted April 10, 2008 (edited) ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Կոնստանտին Երզնկացի 1250 – 1314/18 Կոնստանտին Երզնկացուն անվանում են բնության և սիրո երգիչ. Այս միջնադարյան լիրիկ շատ քիչ տեղեկություններ կա: Ծնվել է Մեծ Հայաստանի Եկեղյաց գավարի Երզնկաում քաղաքում 1250-ական թվականներին, մահացել է 1314-1328 թ.թ. Ենթադրվում է, որ ուսումնական առաջի տարիները նա անցկացրել է Երզնկաի մոտ գտնվող Տիրաշենի վանքի հանրահայտ դպրոցներից մեկում: Դարձել է արդյոք Կոնստանտինը վանական, թե մանցել է աշխարհական, անհատ է: Կոնստանտին Երզնկացին - հայ միջնադարյան սիրո --- հիմնադիրներն է: Ի նկատի ունենալով միայն նրա "Գարունը: Վալերիյ Բրյուսովը գրում է: "По силе, по энергии стиха и языка поэма сделала бы честь любой литературе Западной Европы того века, и Европе даже нечего ей противопоставить. А по духу, проникающему поэму, она всеми своими частями принадлежит великому веянию Возрождения...". Edited April 10, 2008 by Ashot Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted April 10, 2008 Author Report Share Posted April 10, 2008 ՏԱՂ ԳԱՐՆԱՆ ԱԶՆԻ Վ Է Ահա եղև պայծառ գարուն, Հոտըն բուրեաց անուշ վարդուն, Ձայնըն քաղցրիկ գայր պլպուլուն, Եւ եղանակըն հաւերուն: Ծաղկանց դաշտերըն գունըզգուն, Սըփռին տերևքըն ծառերուն, Յորդորեցան ջուրք գետերուն, Լողան ձըկունք ի մէջ ծովուն: Տերև սըփռին առաւօտուն, Ցօղն ի վերայ իջեալ յամպոյն, Նա ես՝ պըլպուլն ի քո սիրուն Եմ քան զալիդ ի մէջ ծովուն: Պըլպուլ նըստեալ վերայ վարդին, Եղանակէր նա քաղցրագուն՝ Առաւօտէ մինչ իրիկուն. Խև էր եղել վասըն հոտուն: Աղաղակէր պըլպուլն ի վարդն. - Առանց քեզ յո՞նց ելնում ի հուն. Հանց քաղեցիր զշունչս ու հոգիս՝ Այլ չի մնաց երեսս գուն: Հանց ողորմուկ ի վարդն ասաց. - Իմ լուսատու արևըն դու, Աստղըն զօհալ և մուշտարի, Շամս ու ղամարի իմ թաճըս դու: Տպազիոն և շափիւղայ, Ակըն սուտակ և շիկագուն, Դու ես քաղաք Չինումաչին, Մարդիկ ի քեզ յուշ կու մըտնուն: Եկայք մանկունք ի պաղչանին, Ծաղկունքըն ի մէջ վըրան զարնունք, Ղումրին երգէ մեզ եղանակ՝ Թ'այսօր եղև պայծառ գարուն: Այսօր մարդիկ ուրախանան, Որտեղ ընկեր ունին սիրուն, Նոքա ի սէր մեր ժողովին, Քաղցրիկ խըմեն յանուշ գինուն: Չինարըն ու նունուֆարըն, Նարգիզ ծաղիկըն խայտագոյն, Մուրտըն, շուշան ու բրաբիոն Եւ ըռահանն խիստ սիրուն: Ծաղկունք սըփռին հարիւր հազար, Կանաչ, կարմիր և գունըզգուն, Թըռչունք ի յօդըս վերանան. Որհնեն զաստուածն ամենեցուն: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted April 10, 2008 Author Report Share Posted April 10, 2008 Այսօր եղև պայծառ գարուն, ցնծան ծաղկունք և յորդորին. Հագնին ցեղս ի ցեղաց` մանդրուն հաւերն ի հաւ խօսին. Ի վերայ լերանց բարձրանց գոյնըզգոյնով ծաղկունք սփռին, Ծածկեն զերեսս երկրի, ըզլեռն ըզդաշտ ու զբաղչանին: Են գեղեցիկ փետուր հագել` փոքրիկ հաւերն ի ծաղկոցնին, Ու հազար դասս դասով` քաղցրաձայնեն զանլըռելին. Հարբել են յանուշ հոտոյն, ու նստել են ի վերայ ծաղկին, Զի ի սիրու են ստեղծած` սէր կա յիրենք` որ կու խօսին: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.