Ashot Posted April 6, 2008 Report Share Posted April 6, 2008 ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ (VII - VIII) Աստվածաբան-մեկնիչ, քերական, թարգմանիչ, բանաստեղծ և երաժիշտ: Ծննդյան տարին հավանորեն ընկնում է 660-ական թթ. մեջ: Եղել է Սյունիքից, Դվինի ավագերեցի որդին: Նախնական կրթությունն ստացել է կաթողիկոսարանի դպրանոցում, այնուհետև աշակերտել նախ՝ Մաքենյաց վանքի վանահայր Սողոմոնին, ապա Սյունիքի վարդապետարանում՝ Մովսես Քերթող եպիսկոպոսին: Թերևս վերջինից էլ ստացել է վարդապետության աստիճանը: Մովսես եպիսկոպոսի մահվանից հետո տեղափոխվել է Դվին և որպես ուսուցիչ գործել կաթողիկոսարանի դպրանոցում: Մի առիթով վիճել է Սմբատ Բագրատունի ասպետի հետ և իր հայացքների համար հալածվել նրանից: Գիտակցելով իմաստասիրական գիտության մեջ իր անկատար լինելը՝ ուղևորվել է Կ.Պոլիս, խորացրել իր իմացությունը աստվածաբանությունից, մատենագրությունից, յուրացրել երաժշտական արվեստը, հունարեն և լատիներեն լեզուները: ՈՒսման նպատակով եղել է նաև Հռոմում և Աթենքում: Դեռևս Կ.Պոլսում Սյունեցին եռանդուն թարգմանչական գործունեություն է ծավալել՝ խորհրդատու և համագործակից ունենալով Դավիթ Հիպատ անունով հայ գիտնական իշխանին: Գրական-թարգմանչական աշխատանքը շարունակվել է նաև հայրենիքում: Սյունյաց եպիսկոպոս դարձած նշանավոր եկեղեցականն սպանվել է 735 թ. Եղեգնաձորի Մոզն ավանում, քնած ժամանակ, մի կնոջ ձեռքով, որին անառակ վարքի համար քարոզի ժամանակ հանդիմանել էր: Թաղված է Թանահատի վանքում Սյունեցու թարգմանությամբ մեզ են հասել Դիոնիսիոս Արեոպագացու, Գրիգոր Նյուսացու, Նեմեսիոս Եմեսացու, Կյուրեղ Ալեքսանդրացու, Գևորգ Պիսիդեսի, Մաքսիմոս Խոստովանողի աստվածաբանական, մեկնաբանական և բնագիտական մեծարժեք աշխատությունները: Բավական մեծաթիվ են եղել նաև նրա մեկնաբանական բնույթի գործերը: Մեծ է Սյունեցու ներդրումը հոգեվոր երգարվեստի, երաժշտության տեսության ու շարականագրության բնագավառում: Նրան են պատկանում "Աւագ օրհնութեան" կանոնի շարականները: Նրա հոգևոր երգերը տեղ են գտել Շարակնոց և Մանրուսմունք ժողովածուներում: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted April 6, 2008 Author Report Share Posted April 6, 2008 Նահատակք յաղթողք քաջք ի մարտի... Նահատակք յաղթողք քաջք ի մարտի, Երանելի սուրբ մարտիրոսք, Որք վանեալ զթշնամին խորտակեցիք: Հրեշտակաց դասքն տօնակից են մեզ, Եւ ջոկք աթոռոցն զուարճացեալ Բերկրին ընդ վարդագոյն ձեր հեղումն արեան, Որք վանեալ զթշնամին խորտակեցիք: Անթառամ պսակն ձեզ աւանդեալ մնա, Քան զականս պատուականս` գերագոյն հրաշիւք, Որք վանեալ զթշնամին խորտակեցիք: Ճառագայթ փառաց հօր որդիդ միածին, Որ զլոյսդ անվայրափակ մարմնով պարագրեալ` Այսօր ի Թաբօր փառօք փայլեցեր: Որ անտես սրովբէիցն անհաս ի վեր քա զբան, Ծառայի կերպիւ պարածածկեալ զլոյսդ անըստուեր, Այսօր ի Թաբօր փառօք փայլեցեր: Որ հրեղինացն անմերձենալի հուր աստուածութեանդ Ի հողեղէնս խոնարհեալ լոյսդ արփիական, Այսօր ի Թաբօր փառօք փայլեցեր: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.