Jump to content

Լեզու


Johannes

Recommended Posts

Quote from Arpa

Dear Ohannes and SAS. Could you please tell us about the connection between the Armenian word "lezou/լեզու" the Latin "lingua/language/tongue"**, the Arabic "lugha/lissan", and the Greek "logos".

Please go to the Language section to start a new topic.

Տրամաբանութեամբ՝ արաբերէնը, որպէս սեմական լեզու, պիտի չի ունենար, հնդեւրոպական նախալեզուէ հնդեւրոպական լեզուներու ժառանգ փոխանցուած lingua/language/լեզու-ի նմանող բառ: Այս բառը, եւ ասորմէ ածանցուած մնացեալները, առաւել եւս կը ամրացնեն մեր համոզումը այն մասին, որ հնդեւրոպական նախալեզու խօսող հաւաքականութիւնը բնակած է Սեմական ժողովուրդներու նախահայրենիքին մօտ տեղ մը:

Արաբերէն «լուղա» (լեզու-language), յունարէն "logos"-ի շատ նմանի: Այնպէս որ գիտենք, մեր իմացած գրական արաբերէնը, Կուրանի լեզուն, յունարէնի հետ համեմատած նոր լեզու է, ուստի բնական է, որ յունարէնէ արաբերէնի անցած ըլլան բազում բառեր:

Այս ընդհանրացած բառը, հիմնական երեք առիթներով գործածուած է.

Ա.-Մարմնի մաս

Հայերէն.-լեզու / lezou,

Արաբերէն.-Lisaan / لسان,

Անգլերէն.-tongue (ըստ լեզուաբաններու. T եւ L տառերու փոխանակմամբ դարձած է langua/ lingua):

Բ.-Լիզել

Հայերէն.-լէզ/լիզել,

Արաբերէն.-lahs / لحس,

Անգլերէն.- lick, slake, lap:

Գ.-Առանձին ժողովուրդի յատուկ խօսք

Հայերէն.-լեզու,

Արաբերէն.-լուղա (այնպէս որ նկատեցինք, յունարէն «լողոս» բառին շատ նման է),

Անգլերէն.-Language:

Ինչպէս տեսանք, միայն հայերէնի մէջ. լեզու եւ լէզ (լիզել) նմանահունչ են:

Լեզու, որպէս առանձին ժողովուրդի խօսք (հայերէն, Englisհ, Greek), կ'երեւի միջազգային բառ դարձած է հին աշխարհի ժողովուրդներու մօտ: Մարդիկ իրար չհասկանալով, լեզունին ցոյց տուած են, բացատրելու թէ՝ չեն ըմբռներ խօսուածը: Այսպիսով, հնդեւրոպական նախալեզուի այս բառը, տարածուած է, որպէս խօսքի եւ առանձին լեզուի իմաստ նշող բառեր, ստանալով տարբեր հնչեղութիւն զանազան ժողովուրդներու մօտ:

 

Բայց սա չի նշանակէր, թէ ժողովուրդներ, իրենց ազգային լեզուն նշելու համար օգտուած են միայն այս բառի տարբերակներէն: Օրինակ՝ տեղ մը պատմահայր Խորենացին, Հայաստանի աշխարհագրումը նկարագրելու ընթացքին, կ'ըսէ թէ այդտեղ կը վերջանայ հայերէն խօսքը: Ան չի գործածէր «լեզու» բառը: Նմանապէս, անգլերէնը ունի speaking, talking բառերը: Արաբները ունին nutq, kalam, hadith, sard, taabir, բեդեւի բարբառով՝ sowlef: Սակայն, որպէս ազգային խօսքի իմաստ տուող՝ լեզու, language, lugհa բառերը հաստատուած են:

Հայերէնը ունի. բայ, բարբառ, խօսք, ասք (ասանել), լեզու, բարբաջել եւ այլն:

խօսք (<խաւսք, այստեղ նկատենք նմանութիւնը ասք/ասել բառին),

Այստեղ արժէ յիշել, որ հայերէն «լինտ» (gum) շատ նման է արաբերէն նոյնանիշին, որ է լիթթա / littha / لثة:

Ապագային, երբ ակադեմական գրականութիւն ձեռք բերեմ, կը հարստացնեմ: Խնդրեմ՝ Արփա, Սաս, եւ բոլորը, եթէ ունիք աւելացնելիք, բաժնեկցէ'ք ձեր գիտելիքը մեզի հետ:

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

http://hyeforum.com/index.php?showtopic=14...st&p=237411

logos

1587, "second person of the Christian Trinity," from Gk. logos "word, speech, discourse," also "reason," from PIE base *leg- "to collect" (with derivatives meaning "to speak," on notion of "to pick out words"); used by Neo-Platonists in various metaphysical and theological senses and picked up by N.T. writers. Other Eng. formations from logos include logolatry "worship of words, unreasonable regard for words or verbal truth" (1810 in Coleridge); logomachy "fighting about words" (1569); logomania (1870); logophobia (1923); and logorrhea (1902).

 

lingual

1650, from M.L. lingualis "of the tongue," from L. lingua "tongue," also "speech, language," from Old L. dingua, from PIE *dnghwa- (cf. O.E. tunge, Goth. tuggo "tongue," see tongue). Altered by assoc. with lingere "to lick."

 

tongue

O.E. tunge "organ of speech, speech, language," from P.Gmc. *tungon (cf. O.S., O.N. tunga, O.Fris. tunge, M.Du. tonghe, Du. tong, O.H.G. zunga, Ger. Zunge, Goth. tuggo), from PIE *dnghwa- (cf. L. lingua "tongue, speech, language," from Old L. dingua; O.Ir. tenge, Welsh tafod, Lith. liezuvis, O.C.S. jezyku). The substitution of M.E. -o- for O.E. -u- before -m- or -n- was a scribal habit (cf. some, monk, etc.) to avoid misreading the letters in the old style hand, which jammed them together; and the spelling of the ending of the word apparently is a 14c. attempt to indicate proper pronunciation, but the result is "neither etymological nor phonetic, and is only in a very small degree historical" [OED]. Meaning "foreign language" is from 1535. The verb meaning "to touch with the tongue, lick" is attested from 1687. Tongue-tied is first recorded 1529; tongue-in-cheek (adj.) is recorded from 1933, from phrase to speak with one's tongue in one's cheek "to speak insincerely" (1748), which somehow must have been suggestive of sly irony or humorous insincerity, but the exact notion is obscure.

Link to comment
Share on other sites

http://hyeforum.com/index.php?showtopic=14...st&p=237404

La Lugha ill- al Lughat al Arabi, wa Youhnnah rassoul al Lugha.

Or

La Lissan ill- al Lissan al Arabi, wa Youhannah Rassoul al Lissan. :P :D :)

I can read somehow, the above, even if I cannot fully understand it.

Dear Ohannes and SAS. Could you please tell us about the connection between the Armenian word “lezou/լեզու” the Latin “lingua/language/tongue”**, the Arabic “lugha/lissan”, and the Greek “logos”.

Please go to the Language section to start a new topic.

I must confess. I cannot make head or tails from what Ajarian says about the subject, its PIE?ՀՆԽ(Հնդ- Եւրոպական Նախալեզու) origin. It seems he is as confused, tongue-tied/լեզուակապ as I am. He does not invoke the possible connection between “lugha” “logos”* and “lezou”

BTW. The Ajarian says to go to ԼԷԶ to understand what ԼԵԶ means but I cannot find that monograph. Remember , լիզէլ(լզել) means to lick. And notice how the Է turns to Ի.

* The Greeks pronounce that word more like “loGHOs/ԼՈՂՈՍ/LUGHA”.

** If, on the one hand “Lingua Franca” may mean the “French Language” , it also mean the Frank/անկեղծ/true language.

Link to comment
Share on other sites

Շատ լաւ սկիզբ

Անպայման պիտի անդրադառնանք

Մինչ այդ, ներիր ինձ որ առաջարկեմ մի այլ եւ անջատ շարան "ՄԵՐ ԼԵԶՈՒՆ" , եւ տեսնենք թէ ինչ է ասուել նրա մասին:

----

Սեւակի բեռնով…

----

“ԹՐԻ ԴԷՄ ԳՐԻՉ

ՄԱՇՏՈՑԻ ՀՐԱՇՔԸ

THE SWORD v THE PEN

(The Miracle of Mashtotz)

Լաւ սկիզբը գործի կէսն է:

"A good start is half the job".”

 

 

Link to comment
Share on other sites

  • 2 weeks later...

Գ. Ղափանցեան, Հայոց Լեզուի Պատմութիւն, հին շրջան, էջ 328-329,

 

Լեզու (ի-ա հոլ.) «լեզու»=լիտ. lëžuvis, իռլ. Ligur: Առանձին ձեւերը կարծես թէ հնդեւ. ligh- «լիզել» արմատից են եւ միւսների հետ ազգակից, թէպետ եւ շատ հեռու, ինչպէս սանսկ. Ĵihvä, լատ. Linguu (հին ձեւն է dingua), գոթ. Tuggõ եւ այլն: Նախաձեւն է dnguā?

 

Լիզել (լէզ-) «լիզել»=սանս. rih, lih «լիզել», ավեստ. riz, նոր պարս. Lištan (ներկան՝ lēsam< lēzam), յունարէն λείχω, լատ. lingo, գոթ. bilaigõn, «belecken» սլավ. lizati, ližą, լիտ. lēszti, lëžiù, հին իռլ. ligim: Նախաձեւն է ligh:

 

Ծանօթ. Յովհանէսի.- Անհաւանական չէ, որ Հնդեւրոպական Նախալեզուի մէջ իսկ, նոյն բառի տարբեր արտասանական ձեւերը գոյ եղած են:

 

 

Link to comment
Share on other sites

  • 1 month later...

Ազգային լեզուի անուն կերտող «երէն» ածանցը այնքան հին է, որքան որ հին է ազգային լեզուներու գոյութիւնը Հայկական Բարձրավանդակի տարածքին: Հայերու եկուորութեան տեսակէտը պաշտպանողները թո'ղ նկատեն այս պարագան:

 

Հայերէն, Ասորերէն, Լազերէն, Անգլերէն լեզուներու անունները կերտուած են. ազգի անուան վրայ աւելացած «երէն» ածանցով: Նոյն ածանցն է՝ կը թուի, Լազերէն լեզուի մէջ գործածուող, ազգային լեզուի անուն կերտող ուրի ածանցը: Լազերէն լեզուով լազերէնը կը կոչուի. Lazuri:

 

Մեգրելական լեզուներու գիտակ մեր ընկերները կարենան օգնել ինձ:

 

 

Link to comment
Share on other sites

Յարգելի Սաս,

 

Եթէ անունակերտ ածանցը միայն ուր-ն է, շատ չխանդավառուե՞մ «յայտնագործումովս», մանաւանդ երբ ձայնաւորի տարբերութիւն կայ, եւ մի բաղաձայն (ն) աւելի է հայերէն ածանցում:

 

 

Link to comment
Share on other sites

Փորձեմ «երէն» ածանցը մեկնել ժողովրդային ստուգաբանման նմանող կերպով: Խախուտ ստուգաբանութեանս առաջին դահիճը ես կը լինիմ, երբ անտրամաբանական թուի: Բարձրաձայն մտածելու նման վիճակ է, երբեմն, գրածներս: Փոխանակ օրերով խորհրդածելու, լեզուաբանական գրականութեանց դիմելու, ելեկտրոնային թղթին կը յանձնեմ, եւ աչքիս առաջ պարզուած թերաւարտ միտքը կը վերախմբագրեմ:

 

Եր յոգնակերտ մասնիկ եւ էն (ից)

 

-Ումի՞ց ես վերցրել այս բառը.

 

-Հայերից, հայերէն:

 

Դէ խնդացէք, ոչինչ:

 

 

Link to comment
Share on other sites

Ինձ այդպես էլ ոչ մեկը չբացատրեց, թե ինչո՞ւ դասական ուղղագրությամբ հայերԷն:

 

Ի միջի այլոց, վրացերենում լեզու կլինի «էնա»:

 

Հայերէն = հայեր + էն = հայեր + էնա = հայերի լեզու: :P

 

Իսկ քանի որ հայերենը բառի վերջում «չի սիրում» ձայնավոր( հավանաբար վերջնաշեշտային լինելու պատճռով ), ապա «հայեր + էնա»-ի մեջ ա-ն սղվել է:

 

Այս ստուգաբանությունն էլ անվանենք փողոցային... :D

Link to comment
Share on other sites

Ինձ այդպես էլ ոչ մեկը չբացատրեց, թե ինչո՞ւ դասական ուղղագրությամբ հայերԷն:

 

Ի միջի այլոց, վրացերենում լեզու կլինի «էնա»:

 

Հայերէն = հայեր + էն = հայեր + էնա = հայերի լեզու: :P

 

Իսկ քանի որ հայերենը բառի վերջում «չի սիրում» ձայնավոր( հավանաբար վերջնաշեշտային լինելու պատճռով ), ապա «հայեր + էնա»-ի մեջ ա-ն սղվել է:

 

Այս ստուգաբանությունն էլ անվանենք փողոցային... :D

Դու արդէն մասամբ պատասխանեցիր քո հարցին: Ե ը եւ Է ն երբեք պիտի չի հնաչուին նոյնը: Ե ն նման է Յն. Էպսիլոն ին իսկ Է ն Էտա/ETA ին որ իբր մեր դասական լեզուին Ե ի եւ Ի ի մէջտեղ է: Ճիշտ սրայ համար է որ Է ն յանգի իբր Ի , ինչպէս ՄԷՋ եւ Ի ՄԻՋ ԱՅԼՈՑ.

Արդեոք մի ժամանակ Հայեր-Էն հնչեր իբր Հայեր-Ին?

Իմ կարծիքով Է ն ստեղծոէած էր որ ձայնի նման Անգլիերէն A, as in"BAD", որ մեզ արգիլուած է իբր թէ այդ թուրքերէն ձայն է:

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Ինձ այդպես էլ ոչ մեկը չբացատրեց, թե ինչո՞ւ դասական ուղղագրությամբ հայերԷն:

 

 

Բառի մէջ (ոչ սիզբը), երբ երկու ձայնաւոր E հնչիւնը կայ, եւ երկրորդը վերջին վանկին կը պատկանի. կը գրուի Է-ով:

 

Հայերէն = հայեր + էն = հայեր + էնա = հայերի լեզու:

 

 

Մեզ կը մնայ ստուգել, եթէ երբէք «եր» յոգնակերտ մասնիկը հինէն՝ բարբառներէն ժառանգ մնացած է եւ հայկական է: Այդ պարագային, երբ «հայեր» բառը հայերէն է, ինչո՞ւ էնա հայերէն պիտի չի ըլլայ:

 

Այս ստուգաբանությունն էլ անվանենք փողոցային

 

 

Փողոցային թէ ժողովրդային՝ հաճելի է: Ո՞ւր են մեր նորօրեայ Աճառեանները, Ղափանցեանները, Ջահուկեանները, թո'ղ գան եւ մեկնաբանում տան:

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...