Ani Posted March 12, 2008 Report Share Posted March 12, 2008 (edited) Կուզեմ հիմի փչե զուռնեն Հարրբած ըլնիմ մինչև էգուց Ամեն մարդու ընկեր ըլնիմ ՈՒ բաց ըլնիմ միչև էգուց Ֆայտոն նստած անցնիմ քուչով Պատուհանից վրես նայես Էշխդ արթուն սիրտս ընկնի ՈՒ լաց ըլնիմ մինչև էգուց... Խելքս քամուն հովին տված էրթամ ընկնիմ դուքան ու բաղ Ընկերներիս սուփրին գինի ՈՒ հաց ըլնիմ մինչև Էգուց... Էրթամ ուրիշ գոզալների Գիրկ@ դնեմ գլուխս տաք Եդ քո անուշ ազիզ տեսքով Հարբած ըլնիմ մինչև էգուց... Nune Yesayan@ shat lav erguma es erg@... (Neroghutyun hnaravor sxalneri hamar, hishelov em grel) Reason for edit:Sorry, missed the bolded part... Edited March 14, 2008 by ANI Quote Link to comment Share on other sites More sharing options...
Aratta-Kingdom Posted March 12, 2008 Report Share Posted March 12, 2008 petq a menak lsel yerajshtutyan nerqo Vladimir Abajyan@ inchpes a kardum es toger@. CDin vor es gorts@ meje@ ka misht pahum em meqenai mej. ankegts asats shut-shut a petq galis. Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted March 12, 2008 Report Share Posted March 12, 2008 Arajin angam Ruben Mathevosyani katarmamb em l@sel iys yerg@ yev minchev hima el indz mot t@pavorvats e te na el lav katarum iyn lav yerg e Ani jan Sh@norhakal em sa Aramayis Sahakyann er g@Rel te Paskevichyan@ ?? Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted March 12, 2008 Author Report Share Posted March 12, 2008 Arajin angam Ruben Mathevosyani katarmamb em l@sel iys yerg@ yev minchev hima el indz mot t@pavorvats e te na el lav katarum iyn lav yerg e Ani jan Sh@norhakal em sa Aramayis Sahakyann er g@Rel te Paskevichyan@ ?? katak es anum, che??? Charents@ iharke... Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted March 12, 2008 Report Share Posted March 12, 2008 katak es anum, che??? Charents@ iharke... ok hishetsy Sahaykan@ g@rel e - yek iys gisher Ardun mnanq minchev luys Paskevichyann el g@rel e - Ginetan JAnaparhin gone es yerkus@ jisht hishetsy ??? Quote Link to comment Share on other sites More sharing options...
ED Posted March 12, 2008 Report Share Posted March 12, 2008 Barer@ Charents, yerajshtutyun@ Sasun Paskevichyani, paylun katarmamb Flora Martisosiani. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Aratta-Kingdom Posted March 13, 2008 Report Share Posted March 13, 2008 Aysor Charenci tsnndyan orn e. Haverj hishatak metsn poetin http://hyeforum.com/index.php?showforum=58 Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted October 15, 2008 Author Report Share Posted October 15, 2008 Երբ երեկոն իջավ, որպես հոգնած ճամփորդ, Եվ փոշեպատ նստեց տանիքների վրա,- Ես սենյակս մտա իմ խոհերի ճամփով Եվ հանեցի երգերըս մի երեկո գրած: Ես հանեցի երգերըս ու կարդացի կրկին Պատմություններ, հուշեր մի ավերված հոգու, Եվ խորշեցի ես ինքըս իմ հուսահատ երգից, Եվ ամոթի թախիծն էր իմ ճակատին չոքում,- Երբ տողերի միջից իմ երգերի, իմ այդ Մի երեկո գրած նվագների տակից Հառնեց հանկարծ, նայեց ու ժպիտով ժլատ Ինձ ողջունեց նազով արդեն մեռած մի կին: Ու տողերիս միջից ինձ պարզեցին երկու Նախատինքի սրեր` երկու աչքեր մեռած, Հետո սրբեց ճակատըս նա իր նրբին ձեռքով, Եվ խո՜ր հանգիստ իջավ իմ աչքերի վրա: Նա ինձ ասաց, այդ կինը, իմ տողերի միջից. « - Արիացի՛ր, ընկե՛ր իմ, ամրապնդվի՛ր ոգով, Մաքրի՛ր հոգնած քո սիրտը կարոտներից չնչին, Որ վերանա խավարը քո հուշերին չոքող:- Թե հիշատակն իմ թանկ է դեռ քո սրտին հիմա, Թե ուզում ես, որ հուշըս չխավարի քո մեջ,- Կրի՛ր պայծառ անունըդ մարտիրոսի նման, Եղիր ոգով անդու՛լ դու, ու մաքառող, ու մեծ»․․․ Օ, հարազա՛տ ընկեր իմ, իմ բարեկա՛մ, իմ քու՛յր, Անվերադարձ անցած հերոսակա՛ն իմ կին,- Ահա կրկի՛ն արև է իմ խավարած հոգում Եվ կենսատու ժպիտ է իմ տարամերժ դեմքին:- Երբ դադարեց քո ձայնը այն երեկո - հանգիստ Ես շոյեցի ճակատըս ու վառեցի կրակ, Եվ հանձնելով իմ կյա՛նքը հերոսական կամքիդ՝ Ես այրեցի երգերըս մի երեկո գրած․․․ 1929 *** Մենք երկու՛սս էլ, մենք երկու՛սս էլ անվերադարձ աշխարհում Ապրում ենք, կանք, գնում ենք - ո՞ւր, միևնույնն է մեր հեռուն: Կանգնիր, անցորդ: Կանգնիր: Նայենք: Նայենք իրար - գուցե մենք Հանկարծ ժպտանք` չճանաչված մի բարեկամ ճանաչենք: Կանգնի՛ր, կանգնի՛ր, ո՞ւր ես վազում, ո՞ւր ես գնում դու արագ. Աչքերիս մեջ գուցե գտնես ոսկեԺպիտ մի կրակ: Դու ուրախ չե՞ս, որ ապրում ենք - ու հանդիպել ենք իրար, Ո՞ւր ես անցնում անվերադարձ, որպես անդարձ ճանապարհ Ե՛ս էլ կանցնեմ - տրտում մենակ, - ու կգնամ իմ անծայր Երազ - ճամփան, որով դու էլ այս իրիկուն կույր անցար: Դու կույր անցար, չնայեցիր ու հեռացար մշուշում. Բայց ես երկար քո անծանոթ, օտար դեմքը կհիշեմ: Կհիշեմ, որ դեգերումիս ճանապարհին, որպես հուշ, Մեկը անցավ, իրիկուն էր. իրիկուն էր ու մշուշ ... 1916 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted July 17, 2012 Report Share Posted July 17, 2012 ՄԵՐ ԵՐԳԱՐՎԵՍՏԸ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴ Է Չորեքշաբթի, Հուլիս 11, 2012, 17:57 Սասուն Պասկեւիչյանի հետ մեր զրույցի առաջին հատվածում երգահանը նշեց, որ բոլորովին չի զղջում հայրենիք վերադառնալու որոշման համար, իսկ թե այստեղ նա ինչի պակաս ունի եւ արդյոք գոհ է իր սոցիալական վիճակից, կիմանանք հարցազրույցի այս հատվածում: -Որպես ՀՀ քաղաքացի` ինչի՞ պակաս ունեք այսօր: -Այն ամենի, ինչի պակասը մեր բնակչության առնվազն 80-90%-ն ունի, կարծում եմ` այդ թվում նաեւ Դուք: Բայց մի՛ կարծեք, որ այլ վայրերում ամեն ինչ OK է, ամեն տեղն էլ ունի իր բացասական կողմերն ու թերությունները: Եւ մի՛ մոռացեք. "Օտարության մեջ ազատ լինելը մի գերություն է, իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը` այլ ազատություն..." (Պարույր Սեւակ): -Գո՞հ եք այսօրվա Ձեր սոցիալական վիճակից: -Փառք Աստծո, ես առաջնորդվում եմ քրիստոնեական սկզբունքներով: Կուզեի նաեւ հիշեցնել Ձեզ Օմար Խայամի մի քառյակը. Ինչ ժամանակ վիշտը սրտիդ տիրանա, Եւ վիճակիդ հոգսը վզիդ ծանրանա, Ուրիշների սրտի հալը հարցրո՛ւ, Որ քո սրտից ամեն մի ցավ վերանա... -Ինչպիսի՞ երկիր եք ուզում ունենալ: -Երկիրն իրեն-իրեն երկիր չի դառնում: Ամերիկացիները հաճախ են կրկնում Ջոն Քենեդու խոսքը. "Դու մի՛ հարցրու, թե երկիրն ինչ է տվել քեզ, այլ` թե դու ինչ ես տվել քո երկրինե: Սակայն ո՛չ Քենեդին, ո՛չ էլ ամերիկացիները չգիտեն, որ Քենեդուց շատ առաջ Զորավար Անդրանիկն է ասել. "Ամեն օր գլուխդ բարձին դնելուց առաջ մտածի՛ր, թե ինչ ես արել քո Հայրենիքի համար": -Ինչո՞վ եք հիմա զբաղվում, որեւէ կոնկրետ աշխատանք ունե՞ք: -Երգ ստեղծելը, հորինելը հեշտ գործ չկարծեք: Ամեն մի երգ ստեղծվում է տառապանքով: Իսկ ընդհանրապես շատ բազմազբաղ եմ, հիմնականում աշխատում եմ օգտակար լինել մարդկանց: Պարույր Սեւակն է ասել, որ բանաստեղծները, ինչպես նաեւ մյուս ստեղծագործողները, չեն կարող ապրել առանց հաց ու ջրի, սակայն նրանք չեն կարող ապրել միայն հաց ու ջրով: Ավելացնեմ, որ ես մասնագիտությամբ շինարար-ինժեներ եմ, երաժշտական որեւէ կրթություն չունեմ, որն ամենեւին չի խանգարում երգեր հորինելուն: Այդ շնորհքը, եթե կուզեք` տաղանդը, ի վերուստ է տրվում: Ինձ կոմպոզիտոր չեմ համարում, այլ` երգահան: Ավելորդ չէ ասել, որ ո՛չ Սայաթ-Նովան է կոմպոզիտոր եղել, ո՛չ Շերամը, ո՛չ Հավասին, ո՛չ Հեքիմյանը, բայց հիմնականում նրանց երգերն են գոյատեւել... -Պատվերով երգեր գրո՞ւմ եք: -Ես արհեստավոր չեմ, ամենեւին նպատակ չունեմ վիրավորելու որեւէ արհեստավորի, ընդհակառակը, չափազանց հարգում եմ նրանց: Նույնիսկ ինձ արվեստագետ չեմ համարում, այլ` արվեստասեր: Պատվերով երգեր չեմ գրում, ընդհանրապես երգը ոչ թե գրում եմ, այլ ստեղծում եմ, իսկ երգ գրողներ շատ կան: Ես իմ երգերը հիմնականում նվիրում եմ իսկական երգիչներին եւ հիմա էլ հայտարարում եմ, որ եթե կան իսկական երգիչներ, ես նրանց կնվիրեմ իմ երգերից: -Ձեզ դո՞ւր են գալիս այն երգերը, որոնք այսօր հնչում են մեր եթերում: Ի՞նչ կասեք դրանց որակի մասին: -Ես միշտ անկեղծ եմ խոսում, անշուշտ, կան լավ երգեր: Իսկ Ձեր հարցը շատ տարողունակ է, որովհետեւ նախ պետք է որոշել, թե որն է լավ կամ վատ երգը, ով կամ ովքեր են որոշելու, այսինքն` մասնագիտորեն գնահատելու երգի լավ կամ վատ լինելը: -Մի քիչ վիրավորակա՞ն չէ, որ Դուք այսքան տարիների վաստակ ունեք, բայց Ձեր գրած երգերը այսօր շատ հազվադեպ են հնչում, փոխարենը լսում ենք անիմաստ տեքստերով ու անհասկանալի երաժշտական ելեւէջներով կատարումներ: -Անձամբ ինձ համար վիրավորական չէ, թող վիրավորվեն նրանք, ովքեր լսում են Ձեր ասած անիմաստ կատարումները: Լսողներն իրենց մեղքի բաժինն ունեն, որ հավուր պատշաճի չեն ըմբոստանում, այլ միայն բողոքում են, հիմնականում անհասցե: Ես անորակ երգերը չեմ լսում: Իմ պայքարի ձեւը երգեր ստեղծելն ու ժողովրդի եւ ժամանակի դատին հանձնելն է: Իմ երգերը լայնորեն տարածված են ճշմարիտ երգը գնահատողների եւ սիրողների մեջ, անհամեստություն չհամարեք, եթե ասեմ, որ 40-50 տարվա կենսագրություն ունեցող երգերս այսօր էլ կատարում են երիտասարդ, նոր սերնդի երգիչները: Ավելորդ չէ նշել, որ Լոս Անջելես մեկնելուց հետո արգելվեց իմ երգերի թողարկումը ռադիոյով եւ հեռուստատեսությամբ: -Ինչպե՞ս կարելի է ազատվել այս անորակությունից: -Տարբեր առիթներով ասել եմ` պետք է վարվել քրիստոնեաբար, այսինքն` ինչպես Հիսուսը մտավ տաճար, շրջեց վաճառականների, աղավնավաճառների սեղաններն ու դուրս վռնդեց նրանց, այդպես էլ հայ երգի ներկայով ու ապագայով մտահոգ մարդիկ, առաջին հերթին` մասնագետ մտավորականները, պետք է մտնեն մեր մշակույթի տաճար եւ բառի ուղղակի իմաստով վռնդեն տաճարը գրաված առեւտրականներին` ասելով. "Իմ հոր տունը վաճառատուն մի՛ դարձրեք"... Մեր երգարվեստը ծանր հիվանդ է: ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ Share on facebook Share on twitter Share on reddit Share on stumbleupon More Sharing Services Տպել ՈւղարկելՆյութը դիտվել է 27 անգամ: See Translation Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.