Jump to content

Վարժանք


Johannes

Recommended Posts

 

Այս շարանը լեզուական վարժանքի վերածենք, եթէ կ'ուզէք:

 

Սիւնակներից ընտրելով մէկական նախածանց, արմատ և վերջածանց` կազմել 6 բառ:

 

 

Ստոր

վեր

արտ

հակ

համ

ներ

Օդ

գիւղ

դաս

յայտնել

քննել

հոսել

ութիւն

իչ

ական

ացի

ային

ք

Եթէ պատասխաններ ստանամ, քաջալերուելով յաջորդ հարցումը կը ներկայացնեմ:

 

 

 

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

Եւ այսպէս, արագօրէն անցնինք յաջորդ հարցումին:

 

 

-Կազմել մէկական բարդ բառ` վերջին բաղադրիչ դարձնելով տրուած բառերի առաջին արմատները (ընդամենը 6 բառ):

 

 

Մուտքագրել, տեսագրութիւն, զօրավար, մտամոլոր, գրապահոց, խնդրագիրք:

 

 

Link to comment
Share on other sites

Եւ այսպէս, արագօրէն անցնինք յաջորդ հարցումին:

 

 

-Կազմել մէկական բարդ բառ` վերջին բաղադրիչ դարձնելով տրուած բառերի առաջին արմատները (ընդամենը 6 բառ):

 

 

Մուտքագրել, տեսագրութիւն, զօրավար, մտամոլոր, գրապահոց, խնդրագիրք:

 

 

zoravar=hamazoragtsutyun

medamolor=miamedutyun

kerabahots=terchnakrutyun

Link to comment
Share on other sites

Յարգելի Կարմակ,

 

Ուրախ եմ որ կը մասնակցիք լեզուական այս զբաղմունքին:

 

Ձեր գրած բառերը գործածական են մեր լեզուին մէջ, սակայն, եթէ լաւ հասկցած եմ հարցումը, կը պահանջէ. «վերջին բաղադրիչ դարձնելով տրուած բառերի առաջին արմատները»:

 

Այսինքն՝ նոր կազմուելիք բառերու վերջին բաղադրիչը (ըլլայ բարդ բառի մաս կազմող արմատ բառ, թէ ածանց), պիտի ըլլայ նախապէս ներկայացուած բառերու առաջին բաղադրիչը: Այսպիսով, Ձեր հրամցուցած բառերը կըլլան՝

 

զօրավար---համազօր

մտամոլոր---միամիտ

գրապահոց---թռչնագիր

խնդրագիրք---արկածախնդիր

Առ ի տեղեկանք, մտամոլոր բառի մէջ սղած «ի» ձայնաւոր կայ, որ դարձեր է «ը» անտեսանելի ձայնաւոր: Բառի սկիզբը միտ-ա-մոլոր է, այսինքն՝ «մոլորած միտք»: Բայց քանի որ հայերէնը սովոր է ձայնաւորներ սղելու, գիրապահոցը դարձած է գրապահոց, նմանապէս խնդիրագիրք-ը՝ խնդրագիրք: Նկատած եմ, աշխարհաբարի, աւելի ճիշտ, արեւմտահայերէն աշխարհաբարի առաջին գրողները. արձանագրած են այդ «ը» ձայնաւորը, օրինակ՝ «մըտամոլոր»:

 

 

Link to comment
Share on other sites

Յաջորդ վարժանքը.

 

Առանձնացնել եւ կողք կողքի գրել իմաստով իրար մօտ (հոմանիշ) բառերի հինգ եռեակ:

 

 

Բամբիշ, պատուար, պչրանք, մեծատուն, եղեռն, նժդեհ, պատնէշ, խենթ, նազանք, հարուստ, ոճիր, պանդուխտ, պարիսպ, սեթեւեթանք, ունեւոր, աստանդական, ցեղասպանություն, ճանկ:

 

 

Link to comment
Share on other sites

.....Ձեր գրած բառերը գործածական են մեր լեզուին մէջ, սակայն, եթէ լաւ հասկցած եմ հարցումը, կը պահանջէ.....

 

[Նկատած եմ, աշխարհաբարի, աւելի ճիշտ, արեւմտահայերէն աշխարհաբարի առաջին գրողները. արձանագրած են այդ «ը» ձայնաւորը, օրինակ՝ «մըտամոլոր»:[/size]

[/quote

 

 

Harkeli Johannes,

Inknakennatadman badjarn e badaskhanes.

"shater"utyuns tsuyts dalu ightse meghets zis part parere aveli partatsenelu!

Terevs vohmagui chehedevelu troshme shad zoravor ellalun im metch, chi tskets vor barz hartsumin barz badaskhanem!

 

Kalov e-in, gue hishem tasaduneres, Simon Simoniani yev Onnig Sarkissiani zevarjali ardahaydutyunnere lezui arentchutyamp!

Enthanrabes irents toghadz debavorutyunnere gue tsevavorem garj gerbov.

Lezun kani kordzik men e haraperutyants hamar, aba ayn vor uni aroghcht yerevagayutyun garogh e, arants aghavaghelu kordzikin armadnere, negarakrel voryeve pan nor parov yev krutyamp..... Abrogh lezu me mish sherchantsumi metch gue kednevi.

Orinague, yerp pokr hasagis uzatz eyi "URADZE" pokhanag kentag gam football eselu, Simoniane khntalov geser Armen Anushin, sa lagode jisht par me kedav mer lezun jokhatsenelov.....

 

 

 

 

 

Link to comment
Share on other sites

Սիմոն Սիմոնեա՞ն եւ Արմեն Անո՞յշ...

 

Ձայնդ մօտէն կուգայ քաղաքացիս:

 

 

Պատասխանեմ.-

 

Պատուար, պատնէշ, պարիսպ

 

Պչրանք, նազանք, սեթեւեթանք

 

Նժդեհ, պանդուխտ, աստանդական

 

Ցեղասպանութիւն, եղեռն, ոճիր

 

Ունեւոր, հարուստ, մեծատուն

 

 

Link to comment
Share on other sites

  • 2 weeks later...

Յաջորդ հարցումը.-

 

Առանձնացնել եւ կողք կողքի գրել իմաստով իրար հակառակ (հականիշ) բառերը (ընդամենը 5 զոյգ):

 

 

 

Ապերջանիկ, վեհանձն, մեծամիտ, կամաւոր, համեստ, փոքրոգի, ըմբոստ, անտեղեակ, բախտաւոր, ազատ, հնազանդ, բանիմաց:

 

 

Link to comment
Share on other sites

Յաջորդ վարժանքը.

 

Առանձնացնել եւ կողք կողքի գրել իմաստով իրար մօտ (հոմանիշ) բառերի հինգ եռեակ:

 

 

Բամբիշ, պատուար, պչրանք, մեծատուն, եղեռն, նժդեհ, պատնէշ, խենթ, նազանք, հարուստ, ոճիր, պանդուխտ, պարիսպ, սեթեւեթանք, ունեւոր, աստանդական, ցեղասպանություն, ճանկ:

------------------------------------------------------------------------------------

tséghasbanoutioun > yéghérn

badnésh > barisb

nejdéh - bantoukht

betchrank > nazank

ounévor > haroust

 

(Iskouhie)

Link to comment
Share on other sites

------------------------------------------------------------------------------------

tséghasbanoutioun > yéghérn

badnésh > barisb

nejdéh - bantoukht

betchrank > nazank

ounévor > haroust

 

(Iskouhie)

Ապրիս Իսկուհի:

Դու իսկական ԲԱՄԲԻՇ ես

Տակավին չգիտեմ թէ Հովաննէսը ինչ բառի դէմ էր զետեղել ԲԱՄԲԻՇ-ը, բայց, ըստ Սոքիասիան բառարանի նա նշանակի ԹԱԳՈՒՀԻ:

Այդ բառը յաճախ ծաղրականօրեն գործ ածուի նշանակել Բողոքանական Պտտվելու կողակցին, որ իսկականին նշանակի դիցի կողակից (consort), որ խորքին նշանակի հեթանոս կրօնականի կողակից, ինչպէս Անահիտը Արամազտի կողակիցԲամբիշ ն էր եւ նրանց զաւակը -Վահակն :

Look here; http://hyeforum.com/index.php?showtopic=6739&hl=bambish

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Յաջորդ հարցումը.-

 

Առանձնացնել եւ կողք կողքի գրել իմաստով իրար հակառակ (հականիշ) բառերը (ընդամենը 5 զոյգ):

 

 

 

Ապերջանիկ, վեհանձն, մեծամիտ, կամաւոր, համեստ, փոքրոգի, ըմբոստ, անտեղեակ, բախտաւոր, ազատ, հնազանդ, բանիմաց:

-----------------------------------------------------------------------

abertchanig - pakhtavor

véhants - pokrvoki

médzamid - hamest

gamavor - azad

empost - henazant

andéghiag - panimats

 

Iskouhie

Link to comment
Share on other sites

Սիրելի Արփա, թոյլ տո'ւր մէջբերեմ.-

 

Տակավին չգիտեմ թէ Հովաննէսը ինչ բառի դէմ էր զետեղել ԲԱՄԲԻՇ-ը

 

 

Առանձնացնել եւ կողք կողքի գրել իմաստով իրար մօտ (հոմանիշ) բառերի հինգ եռեակ

 

 

Հինգ եռեակ= 5*3=15, մինչ ներկայացուած բառերը 18 էին, ուրեմն 3 բառ, սկիզբէն դուրս մնացած է խաղէն:

 

***

 

Յարելի Իսկուհի, բարի գալուստ Ձեզ: Թոյլ տուէ'ք, մեկնաբանեմ Ձեր գրածը:

 

abertchanig - pakhtavor

véhants - pokrvoki

médzamid – hamest

 

empost - henazant

andéghiag – panimats

 

 

Վերեւի չորս զոյգին համաձայն եմ, իսկ ներքեւինին՝ ո'չ:

 

gamavor – azad

 

Որովհետեւ, վարժութեան հեղինակը կը պահանջէ 5 զոյգ հականիշ բառեր, որ տուած էք արդէն: «Կամաւոր» եւ «ազատ» բառերը հոմանիշ են, եւ ո'չ հականիշ: «Կամաւոր զինւոր» նշանակէ՝ ազատ կամքով զինւորագրուած անձ: «Կամաւոր»-ի ժխտականը կ'ըլլայ՝ «չկամ», որ կը նշանակէ՝ «առանց կամքի», «պարտադրուած»:

 

Ի դէպ Իսկուհին, իր արտասանութեամբ. մատնեց արեւնտահայ ըլլաը: Որքան ալ ես ու դուն, սիրելի Արփա, համաձայն չ'ըլլանք արեւմտահայ հնչիւնաբանութեան օրինականացման, այդուհանդերձ կարօտաբաղձանք կ'զգամ հանդէպ մեր բարբառին, քանզի շատ քիչ ենք, եւ ամէն անգամ, երբ նոր արեւմտահայի կը հանդիպիմ. կ'ուրախանամ: Կ'ուրախանամ, վասն զի չէի գիտէր, այսքան քիչ են արեւմտահայ բարբառախօսները համացանցի մէջ, եւ եղածները. համարեայ անգլիախօս:

 

Յուսամ, չէք նեղանար, երբ կարծիքս կը յայտնեմ. Ձեր պատասխաններու վերաբերեալ:

 

Արեւելահայ բարբառախօսը, այսպէս պիտի տառադարձեր.-

 

Aperjanik-bakhtavor

 

Vehandzen- pokrogi

 

Metzamit-hamest

 

Embost- henazand

 

Anteghyak-banimats

 

Kamavor

 

Azat

 

 

Link to comment
Share on other sites

  • 3 weeks later...

Փակագծերում տրուած բառերը տեղադրել նախադասութեան մեջ` ըստ անհրաժեշտութեան ենթարկելով ձեւափոխութիւնների:

 

 

ա. Ինչքան ժամանակ անցաւ, --- ասել. ժամանակի զգացումը --- ամբողջ --- տեսնում էի միայն --- լի այդ աչքերը:

 

(սոսկում, կորցնել, դժուարանալ, աշխարհ)

 

բ. Հայրը --- խօսքը եւ հարցական հայեացքը --- որդու աչքերի մէջ, --- ներքին մի --- պղտորուել էին:

 

(սարսափ, բեւեռել, ընդհատել, որ)

 

 

Link to comment
Share on other sites

Փակագծերում տրուած բառերը տեղադրել նախադասութեան մեջ` ըստ անհրաժեշտութեան ենթարկելով ձեւափոխութիւնների:

 

 

ա. Ինչքան ժամանակ անցաւ, դժուար է ասել. ժամանակի զգացումը կորցրած ամբողջ աշխարհում տեսնում էի միայն սոսկումով լի այդ աչքերը:

 

բ. Հայրը ընդհատեց խօսքը եւ հարցական հայեացքը բեւեռեց որդու աչքերի մէջ, որ ներքին մի սարսափով պղտորուել էին:

 

 

Link to comment
Share on other sites

  • 3 weeks later...

Ըստ անհրաժեշտութեան` լրացնել բաց թողած տառերը եւ կետադրել:

 

 

Մի օր ճրագալույ-ին երկար ընդմիջումից յետոյ թախծալու- ղօղանջեցին մեր ժամի զանգերը: Հրաշափառ յայտնության օրն էր: Մինչեւ ես հա-շտապ հագուստս փոխելով տեղ հասայ եկեղեցին արդէն մար-աշատ էր: Ծերունի Օհանը երեւաց բեմի վրայ եւ բոլորը խոնարհուեցին խաչակնքեցին երեսները: Բարութիւն ու կարե-ցանք կար այդ աչքերում: Կարծես հենց այս պահին իջաւ երկնքից թեթեւացնելու երկրի տանջա-ուկ բնակիչների ցաւերը:

 

Ձեռքերը կր-քին խաչեց ակնդէտ հայեացքը յառեց երկնքին ու շրթունքները մրմնջ-նով թ-թ-ացին Աստուած իմ...

 

Սիրտս թ-րտաց սր-սր-աց ողջ մարմինս: Հմայուած ու ամբողջովին մոռացած աշխար-ն ու ինքս ինձ նայում էի նրան: Սրտահոյ- երգում էր նա գեղահնչ-ն ձայնն այնքան ծանօթ էր հարազատ ու յստակ հայեացքը վեհասլաց լուսաշաղա-:

 

Ժողովուրդը քար կտրած լսում էր նրան ի սպառ մոռացած ահ ու արհաւիրք: Բոլորը վերացել էին իրականութիւնից:

 

 

Link to comment
Share on other sites

Ըստ անհրաժեշտութեան` լրացնել բաց թողած տառերը եւ կետադրել:

 

 

Մի օր, ճրագալույցին, երկար ընդմիջումից յետոյ, թախծալուր ղօղանջեցին մեր ժամի զանգերը: Հրաշափառ յայտնության օրն էր: Մինչեւ ես հաբշտապ հագուստս փոխելով տեղ հասայ. եկեղեցին արդէն մարդաշատ էր: Ծերունի Օհանը երեւաց բեմի վրայ, եւ բոլորը խոնարհուեցին. խաչակնքեցին երեսները: Բարութիւն ու կարե-ցանք կար այդ աչքերում: Կարծես հենց այս պահին, իջաւ երկնքից. թեթեւացնելու երկրի տանջա?ուկ բնակիչների ցաւերը:

 

Ձեռքերը կրծքին խաչեց, ակնդէտ հայեացքը յառեց երկնքին, ու շրթունքները մրմնջիւնով թոթովացին. Աստուած իմ...

 

Սիրտս թփրտաց, սրթսրթաց ողջ մարմինս: Հմայուած ու ամբողջովին մոռացած աշխարhն ու ինքս ինձ. նայում էի նրան: Սրտայոյզ երգում էր նա, գեղահնչիւն ձայնն այնքան ծանօթ էր` հարազատ ու յստակ, հայեացքը` վեհասլաց լուսաշաղախ:

 

Ժողովուրդը քար կտրած լսում էր նրան, ի սպառ մոռացած` ահ ու արհաւիրք: Բոլորը վերացել էին իրականութիւնից:

 

 

Link to comment
Share on other sites

  • 1 month later...

-Սարից էր գալիս ոչխարի հօտը, եւ գայլը գնում էր հօտին ընդառաջ:

 

-Սարից էր գալիս ոչխարի հօտը, եւ գայլը գնում էր հոտին ընդառաջ:

 

-Սարից էր գալիս ոչխարի հոտը, եւ գայլը գնում էր հօտին ընդառաջ:

 

Վերեւի 3 օրինակներից ո՞րն է դասական ուղագրութեամբ ճիշտ:

 

 

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...