Johannes Posted February 12, 2008 Report Share Posted February 12, 2008 (edited) Այս շարանը լեզուական վարժանքի վերածենք, եթէ կ'ուզէք: Սիւնակներից ընտրելով մէկական նախածանց, արմատ և վերջածանց` կազմել 6 բառ: Ստոր վեր արտ հակ համ ներ Օդ գիւղ դաս յայտնել քննել հոսել ութիւն իչ ական ացի ային ք Եթէ պատասխաններ ստանամ, քաջալերուելով յաջորդ հարցումը կը ներկայացնեմ: Edited February 12, 2008 by Johannes Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted February 12, 2008 Report Share Posted February 12, 2008 (edited) Սկսելով գագաթից Ստոր -ա -դաս- ական Inferior Մինչ հետեվեալը թողեմ այլոց Edited February 12, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
garmag Posted February 12, 2008 Report Share Posted February 12, 2008 ARD A HAYD UTYUN Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted February 12, 2008 Author Report Share Posted February 12, 2008 (edited) Վեր-ա-քնն-իչ Վերաքննիչ Edited February 12, 2008 by Johannes Quote Link to comment Share on other sites More sharing options...
garmag Posted February 12, 2008 Report Share Posted February 12, 2008 Վերաքննիչ Hag a tas agan Quote Link to comment Share on other sites More sharing options...
Yervant1 Posted February 12, 2008 Report Share Posted February 12, 2008 Ham a Hay ka kan Quote Link to comment Share on other sites More sharing options...
garmag Posted February 12, 2008 Report Share Posted February 12, 2008 Ham a Hay ka kan Ner kn ayin Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted February 12, 2008 Author Report Share Posted February 12, 2008 (edited) Գրածդ ճիշտ է սիրելի Կարմակ, բայց կարծես թէ՝ դասի հեղինակը նկատի ունի. ներ-հոս-ք, այսինքն՝ ներհոսք: Edited February 12, 2008 by Johannes Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted February 12, 2008 Author Report Share Posted February 12, 2008 Եւ այսպէս, արագօրէն անցնինք յաջորդ հարցումին: -Կազմել մէկական բարդ բառ` վերջին բաղադրիչ դարձնելով տրուած բառերի առաջին արմատները (ընդամենը 6 բառ): Մուտքագրել, տեսագրութիւն, զօրավար, մտամոլոր, գրապահոց, խնդրագիրք: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted February 13, 2008 Author Report Share Posted February 13, 2008 Մուտքագրել---Տարեմուտ Տեսագրութիւն---կարճատես Quote Link to comment Share on other sites More sharing options...
garmag Posted February 13, 2008 Report Share Posted February 13, 2008 Եւ այսպէս, արագօրէն անցնինք յաջորդ հարցումին: -Կազմել մէկական բարդ բառ` վերջին բաղադրիչ դարձնելով տրուած բառերի առաջին արմատները (ընդամենը 6 բառ): Մուտքագրել, տեսագրութիւն, զօրավար, մտամոլոր, գրապահոց, խնդրագիրք: zoravar=hamazoragtsutyun medamolor=miamedutyun kerabahots=terchnakrutyun Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted February 14, 2008 Author Report Share Posted February 14, 2008 Յարգելի Կարմակ, Ուրախ եմ որ կը մասնակցիք լեզուական այս զբաղմունքին: Ձեր գրած բառերը գործածական են մեր լեզուին մէջ, սակայն, եթէ լաւ հասկցած եմ հարցումը, կը պահանջէ. «վերջին բաղադրիչ դարձնելով տրուած բառերի առաջին արմատները»: Այսինքն՝ նոր կազմուելիք բառերու վերջին բաղադրիչը (ըլլայ բարդ բառի մաս կազմող արմատ բառ, թէ ածանց), պիտի ըլլայ նախապէս ներկայացուած բառերու առաջին բաղադրիչը: Այսպիսով, Ձեր հրամցուցած բառերը կըլլան՝ զօրավար---համազօր մտամոլոր---միամիտ գրապահոց---թռչնագիր խնդրագիրք---արկածախնդիր Առ ի տեղեկանք, մտամոլոր բառի մէջ սղած «ի» ձայնաւոր կայ, որ դարձեր է «ը» անտեսանելի ձայնաւոր: Բառի սկիզբը միտ-ա-մոլոր է, այսինքն՝ «մոլորած միտք»: Բայց քանի որ հայերէնը սովոր է ձայնաւորներ սղելու, գիրապահոցը դարձած է գրապահոց, նմանապէս խնդիրագիրք-ը՝ խնդրագիրք: Նկատած եմ, աշխարհաբարի, աւելի ճիշտ, արեւմտահայերէն աշխարհաբարի առաջին գրողները. արձանագրած են այդ «ը» ձայնաւորը, օրինակ՝ «մըտամոլոր»: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted February 14, 2008 Author Report Share Posted February 14, 2008 Յաջորդ վարժանքը. Առանձնացնել եւ կողք կողքի գրել իմաստով իրար մօտ (հոմանիշ) բառերի հինգ եռեակ: Բամբիշ, պատուար, պչրանք, մեծատուն, եղեռն, նժդեհ, պատնէշ, խենթ, նազանք, հարուստ, ոճիր, պանդուխտ, պարիսպ, սեթեւեթանք, ունեւոր, աստանդական, ցեղասպանություն, ճանկ: Quote Link to comment Share on other sites More sharing options...
garmag Posted February 15, 2008 Report Share Posted February 15, 2008 .....Ձեր գրած բառերը գործածական են մեր լեզուին մէջ, սակայն, եթէ լաւ հասկցած եմ հարցումը, կը պահանջէ..... [Նկատած եմ, աշխարհաբարի, աւելի ճիշտ, արեւմտահայերէն աշխարհաբարի առաջին գրողները. արձանագրած են այդ «ը» ձայնաւորը, օրինակ՝ «մըտամոլոր»:[/size] [/quote Harkeli Johannes, Inknakennatadman badjarn e badaskhanes. "shater"utyuns tsuyts dalu ightse meghets zis part parere aveli partatsenelu! Terevs vohmagui chehedevelu troshme shad zoravor ellalun im metch, chi tskets vor barz hartsumin barz badaskhanem! Kalov e-in, gue hishem tasaduneres, Simon Simoniani yev Onnig Sarkissiani zevarjali ardahaydutyunnere lezui arentchutyamp! Enthanrabes irents toghadz debavorutyunnere gue tsevavorem garj gerbov. Lezun kani kordzik men e haraperutyants hamar, aba ayn vor uni aroghcht yerevagayutyun garogh e, arants aghavaghelu kordzikin armadnere, negarakrel voryeve pan nor parov yev krutyamp..... Abrogh lezu me mish sherchantsumi metch gue kednevi. Orinague, yerp pokr hasagis uzatz eyi "URADZE" pokhanag kentag gam football eselu, Simoniane khntalov geser Armen Anushin, sa lagode jisht par me kedav mer lezun jokhatsenelov..... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted February 15, 2008 Author Report Share Posted February 15, 2008 Սիմոն Սիմոնեա՞ն եւ Արմեն Անո՞յշ... Ձայնդ մօտէն կուգայ քաղաքացիս: Պատասխանեմ.- Պատուար, պատնէշ, պարիսպ Պչրանք, նազանք, սեթեւեթանք Նժդեհ, պանդուխտ, աստանդական Ցեղասպանութիւն, եղեռն, ոճիր Ունեւոր, հարուստ, մեծատուն Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted February 29, 2008 Author Report Share Posted February 29, 2008 Յաջորդ հարցումը.- Առանձնացնել եւ կողք կողքի գրել իմաստով իրար հակառակ (հականիշ) բառերը (ընդամենը 5 զոյգ): Ապերջանիկ, վեհանձն, մեծամիտ, կամաւոր, համեստ, փոքրոգի, ըմբոստ, անտեղեակ, բախտաւոր, ազատ, հնազանդ, բանիմաց: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Iskouhie Posted February 29, 2008 Report Share Posted February 29, 2008 Յաջորդ վարժանքը. Առանձնացնել եւ կողք կողքի գրել իմաստով իրար մօտ (հոմանիշ) բառերի հինգ եռեակ: Բամբիշ, պատուար, պչրանք, մեծատուն, եղեռն, նժդեհ, պատնէշ, խենթ, նազանք, հարուստ, ոճիր, պանդուխտ, պարիսպ, սեթեւեթանք, ունեւոր, աստանդական, ցեղասպանություն, ճանկ: ------------------------------------------------------------------------------------ tséghasbanoutioun > yéghérn badnésh > barisb nejdéh - bantoukht betchrank > nazank ounévor > haroust (Iskouhie) Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted February 29, 2008 Report Share Posted February 29, 2008 (edited) ------------------------------------------------------------------------------------ tséghasbanoutioun > yéghérn badnésh > barisb nejdéh - bantoukht betchrank > nazank ounévor > haroust (Iskouhie) Ապրիս Իսկուհի: Դու իսկական ԲԱՄԲԻՇ ես Տակավին չգիտեմ թէ Հովաննէսը ինչ բառի դէմ էր զետեղել ԲԱՄԲԻՇ-ը, բայց, ըստ Սոքիասիան բառարանի նա նշանակի ԹԱԳՈՒՀԻ: Այդ բառը յաճախ ծաղրականօրեն գործ ածուի նշանակել Բողոքանական Պտտվելու կողակցին, որ իսկականին նշանակի դիցի կողակից (consort), որ խորքին նշանակի հեթանոս կրօնականի կողակից, ինչպէս Անահիտը Արամազտի կողակիցԲամբիշ ն էր եւ նրանց զաւակը -Վահակն : Look here; http://hyeforum.com/index.php?showtopic=6739&hl=bambish Edited February 29, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Iskouhie Posted February 29, 2008 Report Share Posted February 29, 2008 Յաջորդ հարցումը.- Առանձնացնել եւ կողք կողքի գրել իմաստով իրար հակառակ (հականիշ) բառերը (ընդամենը 5 զոյգ): Ապերջանիկ, վեհանձն, մեծամիտ, կամաւոր, համեստ, փոքրոգի, ըմբոստ, անտեղեակ, բախտաւոր, ազատ, հնազանդ, բանիմաց: ----------------------------------------------------------------------- abertchanig - pakhtavor véhants - pokrvoki médzamid - hamest gamavor - azad empost - henazant andéghiag - panimats Iskouhie Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted March 1, 2008 Author Report Share Posted March 1, 2008 Սիրելի Արփա, թոյլ տո'ւր մէջբերեմ.- Տակավին չգիտեմ թէ Հովաննէսը ինչ բառի դէմ էր զետեղել ԲԱՄԲԻՇ-ը Առանձնացնել եւ կողք կողքի գրել իմաստով իրար մօտ (հոմանիշ) բառերի հինգ եռեակ Հինգ եռեակ= 5*3=15, մինչ ներկայացուած բառերը 18 էին, ուրեմն 3 բառ, սկիզբէն դուրս մնացած է խաղէն: *** Յարելի Իսկուհի, բարի գալուստ Ձեզ: Թոյլ տուէ'ք, մեկնաբանեմ Ձեր գրածը: abertchanig - pakhtavor véhants - pokrvoki médzamid – hamest empost - henazant andéghiag – panimats Վերեւի չորս զոյգին համաձայն եմ, իսկ ներքեւինին՝ ո'չ: gamavor – azad Որովհետեւ, վարժութեան հեղինակը կը պահանջէ 5 զոյգ հականիշ բառեր, որ տուած էք արդէն: «Կամաւոր» եւ «ազատ» բառերը հոմանիշ են, եւ ո'չ հականիշ: «Կամաւոր զինւոր» նշանակէ՝ ազատ կամքով զինւորագրուած անձ: «Կամաւոր»-ի ժխտականը կ'ըլլայ՝ «չկամ», որ կը նշանակէ՝ «առանց կամքի», «պարտադրուած»: Ի դէպ Իսկուհին, իր արտասանութեամբ. մատնեց արեւնտահայ ըլլաը: Որքան ալ ես ու դուն, սիրելի Արփա, համաձայն չ'ըլլանք արեւմտահայ հնչիւնաբանութեան օրինականացման, այդուհանդերձ կարօտաբաղձանք կ'զգամ հանդէպ մեր բարբառին, քանզի շատ քիչ ենք, եւ ամէն անգամ, երբ նոր արեւմտահայի կը հանդիպիմ. կ'ուրախանամ: Կ'ուրախանամ, վասն զի չէի գիտէր, այսքան քիչ են արեւմտահայ բարբառախօսները համացանցի մէջ, եւ եղածները. համարեայ անգլիախօս: Յուսամ, չէք նեղանար, երբ կարծիքս կը յայտնեմ. Ձեր պատասխաններու վերաբերեալ: Արեւելահայ բարբառախօսը, այսպէս պիտի տառադարձեր.- Aperjanik-bakhtavor Vehandzen- pokrogi Metzamit-hamest Embost- henazand Anteghyak-banimats Kamavor Azat Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted March 19, 2008 Author Report Share Posted March 19, 2008 Փակագծերում տրուած բառերը տեղադրել նախադասութեան մեջ` ըստ անհրաժեշտութեան ենթարկելով ձեւափոխութիւնների: ա. Ինչքան ժամանակ անցաւ, --- ասել. ժամանակի զգացումը --- ամբողջ --- տեսնում էի միայն --- լի այդ աչքերը: (սոսկում, կորցնել, դժուարանալ, աշխարհ) բ. Հայրը --- խօսքը եւ հարցական հայեացքը --- որդու աչքերի մէջ, --- ներքին մի --- պղտորուել էին: (սարսափ, բեւեռել, ընդհատել, որ) Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted March 21, 2008 Author Report Share Posted March 21, 2008 Փակագծերում տրուած բառերը տեղադրել նախադասութեան մեջ` ըստ անհրաժեշտութեան ենթարկելով ձեւափոխութիւնների: ա. Ինչքան ժամանակ անցաւ, դժուար է ասել. ժամանակի զգացումը կորցրած ամբողջ աշխարհում տեսնում էի միայն սոսկումով լի այդ աչքերը: բ. Հայրը ընդհատեց խօսքը եւ հարցական հայեացքը բեւեռեց որդու աչքերի մէջ, որ ներքին մի սարսափով պղտորուել էին: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted April 11, 2008 Author Report Share Posted April 11, 2008 Ըստ անհրաժեշտութեան` լրացնել բաց թողած տառերը եւ կետադրել: Մի օր ճրագալույ-ին երկար ընդմիջումից յետոյ թախծալու- ղօղանջեցին մեր ժամի զանգերը: Հրաշափառ յայտնության օրն էր: Մինչեւ ես հա-շտապ հագուստս փոխելով տեղ հասայ եկեղեցին արդէն մար-աշատ էր: Ծերունի Օհանը երեւաց բեմի վրայ եւ բոլորը խոնարհուեցին խաչակնքեցին երեսները: Բարութիւն ու կարե-ցանք կար այդ աչքերում: Կարծես հենց այս պահին իջաւ երկնքից թեթեւացնելու երկրի տանջա-ուկ բնակիչների ցաւերը: Ձեռքերը կր-քին խաչեց ակնդէտ հայեացքը յառեց երկնքին ու շրթունքները մրմնջ-նով թ-թ-ացին Աստուած իմ... Սիրտս թ-րտաց սր-սր-աց ողջ մարմինս: Հմայուած ու ամբողջովին մոռացած աշխար-ն ու ինքս ինձ նայում էի նրան: Սրտահոյ- երգում էր նա գեղահնչ-ն ձայնն այնքան ծանօթ էր հարազատ ու յստակ հայեացքը վեհասլաց լուսաշաղա-: Ժողովուրդը քար կտրած լսում էր նրան ի սպառ մոռացած ահ ու արհաւիրք: Բոլորը վերացել էին իրականութիւնից: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted April 14, 2008 Author Report Share Posted April 14, 2008 Ըստ անհրաժեշտութեան` լրացնել բաց թողած տառերը եւ կետադրել: Մի օր, ճրագալույցին, երկար ընդմիջումից յետոյ, թախծալուր ղօղանջեցին մեր ժամի զանգերը: Հրաշափառ յայտնության օրն էր: Մինչեւ ես հաբշտապ հագուստս փոխելով տեղ հասայ. եկեղեցին արդէն մարդաշատ էր: Ծերունի Օհանը երեւաց բեմի վրայ, եւ բոլորը խոնարհուեցին. խաչակնքեցին երեսները: Բարութիւն ու կարե-ցանք կար այդ աչքերում: Կարծես հենց այս պահին, իջաւ երկնքից. թեթեւացնելու երկրի տանջա?ուկ բնակիչների ցաւերը: Ձեռքերը կրծքին խաչեց, ակնդէտ հայեացքը յառեց երկնքին, ու շրթունքները մրմնջիւնով թոթովացին. Աստուած իմ... Սիրտս թփրտաց, սրթսրթաց ողջ մարմինս: Հմայուած ու ամբողջովին մոռացած աշխարhն ու ինքս ինձ. նայում էի նրան: Սրտայոյզ երգում էր նա, գեղահնչիւն ձայնն այնքան ծանօթ էր` հարազատ ու յստակ, հայեացքը` վեհասլաց լուսաշաղախ: Ժողովուրդը քար կտրած լսում էր նրան, ի սպառ մոռացած` ահ ու արհաւիրք: Բոլորը վերացել էին իրականութիւնից: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted May 31, 2008 Author Report Share Posted May 31, 2008 -Սարից էր գալիս ոչխարի հօտը, եւ գայլը գնում էր հօտին ընդառաջ: -Սարից էր գալիս ոչխարի հօտը, եւ գայլը գնում էր հոտին ընդառաջ: -Սարից էր գալիս ոչխարի հոտը, եւ գայլը գնում էր հօտին ընդառաջ: Վերեւի 3 օրինակներից ո՞րն է դասական ուղագրութեամբ ճիշտ: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.