Jump to content

Ոգու փորձո&#1410


Lion1700

Recommended Posts

Բարև Ձեզ!

 

Հարգելի ընթերցող, լույս են տեսել <<Հայ ժողովրդի ռազական տարեգիրք>> մատենաշարի հերթական հատորները: Ընթերցողներիս շարունակվող դրական վերաբերմունքը թույլ է տալիս ինձ պահպանել մատենաշարի հրատարակման բարձր տեմպը, որի համար ուզում եմ հայտնել իմ խորին շնորհակալությունը: Այս անգամ էլ լույս է տեսել տարեգրքի միանգամից 4 հատոր.

1. Գիրք Տասնչորսերորդ (428-502)

2. Գիրք Տասնհինգերորդ (502-572)

3. Գիրք Տասնվեցերորդ (572-590)

4. Գիրք Տասնյոթերորդ (590-629)

 

Լույս տեսած հատորներում քննարկվում է ռազմա-քաղաքական բուռն իրադարձություններով հագեցած մի ամբողջ դարաշրջան, որն ընդգրկում է Մեծ Հայքի թագավորության անկման ժամանակից մինչև արաբական առաջխաղացումը ընկած ժամանակահատվածը: Մասնավորապես.

1. Տասնչորսերորդ գրքում տրված է Ոգու փորձության ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է.

 

 Վարդանանց պատերազմը (Մարզպանական Հայաստանի I ապստամբություն) (449-451),

 Մարզպանական Հայաստանի II ապստամբությունը (459-460),

 Իբերա-Բյուզանդական պատերազմը (464),

 Վահանանց պատերազմը (Մարզպանական Հայաստանի III ապստամբություն) (481-485),

 Սատրապական Հայաստանի I ապստամբությունը (484-488),

 Մարզպանական Հայաստանի IV ապստամբությունը (491-499),

 Սատրապական Հայաստանի II ապստամբությունը (493-496),

 ինչպես նաև հոների և կատիշների ասպատակությունների տարեգրությունը:

 

Գրքում արտացոլված է նաև Պարսից թագավորության բանակի կազմում Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությունը` վերջիններիս մասնակցությունը հեփթաղների և մազքութների դեմ մղվող մարտերին, ինչպես նաև Պարսից թագավորությունում մղվող գահակալական պայքարին:

Այս իրադարձությունները վերլուծված և ներկայացված են նորովի` հաշվի առնելով ժամանակակից ռազմական պատմության գիտության վերջին ձեռքբերումները և օգտագործելով մոդելավորման ու տրամաբանական մտահանգման մեթոդները: Մասնավորապես իրականացված վերլուծության արդյունքում վերականգնվել է Ավարայի ճակատամարտի իրական պատկերը, Վարդանի և Վասակի կողմնակիցների կազմը, վերլուծված ու հիմնավորված են այս ճակատամարտում մարտնչող բանակների թվաքանակները, կողմերի կորուստները, ճակատամարտի արդյունքը, անդրադարձ է կատարվել մի քանի մոռացված ապստամբությունների, մի քանի տասնյակ ճակատամարտերի և այլն:

2. Տասնհինգերորդ գրքում տրված է Հավակնոտ հսկաների ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը:

 

 Պարսկա-Բյուզանդական II պատերազմը (502-505),

 Պարսկա-Բյուզանդական III պատերազմը (527-532),

 Պարսկա-Բյուզանդական IV պատերազմը (538-560),

 Սատրապական Հայաստանի III ապստամբությունը (539-542):

 

Գրքում հատկապես մեծ տեղ է հատկացված Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությանը: Մասնավորապես արտացոլված է վերջիններիս մասնակցությունը Պարսկա-Բյուզանդական պատերազմներին, բյուզանդական բանակի կազմում Աֆրիկայում, Իտալիայում, Իսպանիայում, Թրակիայում, Կովկասում, պարսկական բանակի կազմում Միջին Ասիայում մղվող մարտերին, ինչպես նաև Բյուզանդիայում մղվող գահակալական պայքարին: Հայրենական գրականության մեջ առաջին անգամ տրված և վերլուծված է նաև դեպի Հայաստան սաբիրների արշավանքների, ինչպես նաև մեսխերի և ճաների ապստամբությունների ու ասպատակությունների տարեգրությունը:

Հիմք ունենալով կուտակված հսկայծավալ փաստական նյութը` սույն աշխատությունում, առաջին անգամ հայ իրականության մեջ, տրվել է ոչ միայն մատնանշված իրադարձությունների համակարգված, մանրամասն և ժամանակագրականորեն հստակ շարադրանքը, այլև առանձին ցուցակով ներկայացվել է ըստ մեզ հասած տվյալների բյուզանդական բանակի կազմում մարտերին մասնակցած Հայ ռազմիկների ցանկը: Առաջին անգամ համակարգված և հստակ կերպով ներկայացվել են նաև Վրաստանի վրա Բագրատունիների քաղաքական ազդեցության տարածման փուլերը և ձևերը:

3. Տասնվեցերորդ գրքում տրված է թուլացող հսկաների ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված են.

 Փոքր Վարդանի ապստամբությունը (Մարզպանական Հայաստանի V ապստամբություն) (572-590),

 Պարսկա-Բյուզանդական V պատերազմը (572-590),

 ինչպես նաև դեպի Հայաստան ու հարակից երկրներ ավարների, թյուրքուտների և խազարների արշավանքների տարեգրությունը:

 

Գրքում մեծ տեղ է հատկացված նաև Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերին` վերջիններիս մասնակցությանը Պարսկա-Բյուզանդական պատերազմին, ինչպես նաև բյուզանդական բանակի կազմում Թրակիայում և Կոստանդնուպոլսի պաշտպանության համար մղված մարտերին: Իրականացված վերլուծության արդյունքում տրվել է վերոհիշյալ իրադարձությունների ամբողջական համայնապատկերը, քանի որ հաճախ հայկական սկզբնաղբյուրների հայտնած տվյալները լիովին անհիմն հայտարարվել են <<հնարովի և վիպական>>, ինչը հնարավորություն չի տվել լիարժեք ուսումնասիրել դրանք: Մասնավորապես խոսքը վերաբերվում է Հովհան Մամիկոնյանի և Սեբեոսի հայտնած տվյալներին, որոնց հիման վրա հայրենի գրականության մեջ առաջին անգամ վերականգնվել է Փոքր Վարդանի ապստամբության իրական պատկերը: Միաժամանակ սույն աշխատությունում առանձին ցուցակով ներկայացվել է ըստ մեզ հասած տվյալների բյուզանդական բանակի կազմում մարտերին մասնակցած Հայ ռազմիկների ցանկը, ինչպես նաև Վրաստանում Բագրատունիների ծավալած ակտիվ գործունեության իրական պատկերը:

4. Տասնյոթերորդ գրքում արտացոլված է Ուժասպառ հսկաների ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է.

 Մարզպանական Հայաստանի VI ապստամբությունը (592),

 Սատրապական Հայաստանի IV ապստամբությունը (593),

 Սատրապական Հայաստանի V ապստամբությունը (595),

 Սատրապական Հայաստանի VI ապստամբությունը (602),

 Պարսկա-Բյուզանդական VI պատերազմը (602-628),

 Մարզպանական Հայաստանի VII ապստամբությունը (620-628):

 

Աշխատությունում կրկին մեծ տեղ է հատկացված Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությանը: Մասնավորապես արտացոլված է վերջիններիս մասնակցությունը Պարսկա-Բյուզանդական VI պատերազմին, բյուզանդական բանակի կազմում Աֆրիկայում, Թրակիայում, Կոստանդնուպոլսի պաշտպանության համար, ինչպես նաև պարսկական բանակի կազմում Միջին Ասիայում մղվող մարտերին: Հայրենական գրականության մեջ առաջին անգամ համակարգված ձևով շարադրված ու վերլուծված է նաև դեպի Հայաստան թյուրքուտների և խազարների արշավանքների ու ասպատակությունների տարեգրությունը:

Իրականացված վերլուծության արդյունքում վերականգնվել է այս իրադարձությունների ամբողջական պատկերը, քանի որ հաճախ հայկական սկզբնաղբյուրների հայտնած տվյալները լիովին անհիմն հայտարարվել են <<հնարովի և վիպական>>, ինչը հնարավորություն չի տվել լիարժեք ուսումնասիրել դրանք: Խոսքը կրկին մեծապես վերաբերվում է Հովհան Մամիկոնյանի հայտնած տվյալներին, որոնց հիման վրա հայրենի գրականության մեջ առաջին անգամ վերականգնվել է Մարզպանական Հայաստանի VII ապստամբության իրական պատկերը: Աշխատության մեջ անդրադարձ է կատարվել նաև Վրաստանում Բագրատունիների իրականացրած գործունեությանը, վերլուծված է քաղաքական անկախության վերականգմանն ուղղված հայ նախարարների պայքարի ընթացքը և այլն: Միաժամանակ առանձին ցուցակով ներկայացվել է նաև ըստ մեզ հասած տվյալների բյուզանդական բանակի կազմում մարտերին մասնակցած Հայ ռազմիկների ցանկը:

 

... Հարգելի ընթերցողներ. գրքերը կան.

 

 Հանրապետության Հրապարակի փոքր գրախանութում

 Մաշտոցի պողոտայի վրա գտնվող նախկին <<Բուկինիստ>> գրախանութում,

 Երևանի պետական համալսարանի կենտրոնական մուտքում գտնվող գրախանութում,

 Հարավ-արևմտյան թաղամասի նոր եկեղեցու դիմաց գտնվող գրախանութում:

 

Բացի այդ ես գտնվում եմ Երևանում, և, եթե ցանկություն կա, ապա կարող եք Lion1700@yandex.ru մաիլով ինձ նամակ ուղարկել, որից հետո գրքերը կստանաք հենց ինձնից` բնականաբար հեղինակային ստորագրությամբ:

Եղբայրներ, գրքերը լիովին հասանելի են նաև օտար երկրներում գտնվող մեր հայրենակիցներին: Այն ձեռք բերելու համար ընդամենը պետք է Lion1700@yandex.ru մաիլով ինձ ուղարկել հասարակ էլեկտրոնային մի նամակ և ես այն կուղարկեմ փոստով: Նման ձևով ես գիրքը ուղարկել եմ արդեն աշխարհի տարբեր ծայրերում գտնվող իմ հայրենակիցներին... …Արդեն գրեթե մեկ տարի է, որ ես շարունակում եմ սույն մատենաշարի հրատարակությունը: Այս ժամանակահատվածում ես զգացի, որ պետքական գործ եմ կատարում, քանի որ մատենաշարս հայաստանցի և հատկապես սփյուռքահայ ընթերցողների կողմից արժանացավ խիստ դրական գնահատականի: Հատկապես ուրախացնում է սփյուռքում գտնվող մեր եղբայրների արձագանքը, ինչը հերթական անգամ ապացուցում է, որ Հայ ժողովրդի անցյալի, ներկայի և ապագայի իմաստավորման խիստ կարևոր գործը գիտակցվում է նաև Հայաստանից դուրս: Բացի այդ ուրախացնում է նաև այն, որ սփյուռքահայ մեր եղբայրները, չնայած գլոբալիզացված հասարակությունների դաժան ճնշմանը, չեն կորցնում իրենց ազգային դիմագիծը: Հույս եմ հայտնում, որ այս աշխատանքը, ծանոթացնելով հայերին իրենց նախնիների արած գործերին, կհանդիսանա ևս մի հաղթաթուղթ գլոբալիզացված գաղափարախոսության ցինիկ արժեքների դեմ պայքարում:

Եղբայրներ, Ձեր օժանդակությունը ինձ համար անսահմանորեն մեծ նշանակություն ունի, քանզի երբ զգում ես, որ արածդ աշխատանքը դրական արձագանք է ստանում, գնահատվում է, իսկ հաճախ նաև հիմք է հանդիսանում նորանոր աշխատանքների ու գաղափարների լույս աշխարհ գալու համար, թափածդ ջանքերի համար քեզ զգում ես լիովին վարձատրված:

 

Հարգանքով Մհեր Հակոբյան

 

Link to comment
Share on other sites

  • 2 weeks later...
  • 1 year later...

Ստեփանոս II Աբլասադի (821-830) սպանությունից հետո Միհրանյանների տոհմը սպառվեց: Միաժամանակ դադարեց գոյություն ունենալ նաև Արցախ-Ուտիքի թագավորի տիտղոսը: Փոխարենը Արցախում և մասնավորապես Ուտիքում Միհրանյանների կալվածքներն անցան մինչ այդ գահակալ իշխաններ հանդիսացող Առանշահիկներին, որոնք դրանից հետո սկսեցին վերելք ապրել` վերածվելով գահերեց իշխանների: Արդյունքում Արցախում և Ուտիքում առաջացան Առանշահիկների երկու իշխանություններ:

ա) Խաչենի իշխանությունը: Այն ընդգրկում էր Արցախի և Ուտիքի հյուսիսային գավառները: Վարազ-Տրդատ II-ի (մոտ 760 - ուղ. 821) և նրա որդիների սպանությունից հետո Վարազ-Տրդատ II-ի մանկահասակ աղջիկը ամուսնացավ Սահլի (821-859) մանկահասակ որդի Ատրներսեհի հետ: Արդյունքում Սահլը, դառնալով իր որդու և հարսի խնամակալը, փաստացի իր, իսկ հետագայում նաև իր տոհմի տիրապետությունը հաստատեց Վարազ-Տրդատ II-ի տիրույթների ողջ հյուսիսային մասի վրա: Այս ժամանակաշրջանում Խաչենի Առանշահիկների իշխանացանկը ունի հետևյալ տեսքը.

1. Սմբատ տոհմից (մոտ 780 - ուղ. 821)

2. Սահլ որդի (821 - մոտ 850)

բ) Դիզակի իշխանությունը: Այն ընդգրկում էր Արցախի կենտրոնական և հարավային գավառները: Վարազ-Տրդատ II-ի (մոտ 760 - ուղ. 821) և նրա որդիների սպանությունից հետո Միհրանյանների տոհմի վերջին ներկայացուցիչ, անմիջական ժառանգ չունեցող Ստեփանոս II Աբլասադը որոշ ժամանակ իշխեց Արցախի կենտրոնական ու հարավային գավառներում: Սակայն արդեն 830 թ-ին վերջինիս սպանությունից հետո նրա տիրույթները անցան իր քրոջ և Հովսեփ Առանշահիկի որդի Եսայիին: Արդյունքում վերջինս ևս փաստացի իր, իսկ հետագայում նաև իր տոհմի տիրապետությունը հաստատեց Վարազ-Տրդատ II-ի տիրույթների կենտրոնական ու հարավային մասի վրա:

Այս ժամանակաշրջանում Դիզակի Առանշահիկների իշխանացանկը ունի հետևյալ տեսքը.

1. Հովսեփ տոհմից (մոտ 780-830)

2. Եսայի որդի (մոտ 830 - ուղ. 854)

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...