Jump to content

Hay Ekeghecin Ev Hogevorakanutiouny


Balaclava

Recommended Posts

Ստորեւ գրված է Ա. Ավագյանի «ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՈՒՒԹՅՈՒՒՆԸ» եւ «ՍՔՈՖԻԼԴԻ «ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ»» աշխատությունները։ Այն խմբագրել եմ «Շրջադարձ» ամսագրի բնօրինակից։ Ամսագիրն ամբողջությամբ կարող էք կարդալ այս PDF ֆայլում http://www.hayastan.com/shrjadardz/04may.pdf

Բնօրինակից վերակոդավորման համար օգտվել եմ genocide.ru կայքի տրանսլիտից. եւ քանզի իմ կոդավորումը որոշ չափսով կատարվել է ձեռքի եւ որոշ չափսով էլ ավտոմատացված ծրագրերի միջոցով, հնարավոր է, որ գտնեք որոշ տառասխալներ՝ հիմնականում "և"–ի հետ կապված, որի համար նախորոք նորղություն եմ խնդրում։

 

Հայոց եկեղեցին, որ հիմնադրվ ել է մ.թ. 301թ., հավատարիմ է եղել Աստծո ուսմունքին և նրա որդուն` Հիսուս Քրիստոսին: Դարեր ի վեր այն եղել է ազգի ոգեկոչման հիմնական աղբյուրը, գոյատևել և վերապրել է բազմաթիվ փորձություններ, ականատես եղել թշնամի ժողովուրդների ասպատակություններին: Մարդիկ այստեղ ըմբռնել են կյանքի իրական ճշմարտությունը երկրի վրա և երկնային կյանքի հավիտենականությունը` համաձայն Քրիստոսի ուսմունքի: Քրիստոնյա աստվածաբանները բարձր են գնահատել Աստվածաշնչի հայերեն թարգմանությունները` բնագրին հոգեհարազատ մնալու համար:

 

 

Նախքան Հայ եկեղեցու և նրա հոգևորականության վերաբերյալ դատողություններ կատարելը` անդրադառնանք մի շարք պատմական դեպքերի, որոնք առնչվում են այսօրվա «Նոր քրիստոնեություն» ասկացության ձևավորմանը: Աստծո ճշմարիտ համակարգի դեմ ամենայն հետևողականությամբ հանդես է եկել 1748թ. փետրվարի 6-ին Բավարիայի Ինգոլշտադտ քաղաքում ծնված Ադամ Վեյսհաուպտը: Վերջինս համոզված էր, որ մարդկային ասարակությունն անդառն ալիորեն կորստյան է գնում, և միակ րկությունն արմատական վերակառուցումն է: Նա այն առաջին ուտոպիստներից էր, ովքեր ունեին աշխարհի ըմբռնման ընդգրկուն մտածողություն, և անհամբերությամբ սպասում էր այն օրվան, երբ իր խումբը կյանքի կկոչեր «Համաշխարհային նոր համակարգ» («Novus Ordo Seclorum»): Նրա կազմակերպությունը, որը կոչվում էր «Իլյումինաթի» («Illuminati»), վեց հիմնական նպատակ ուներ`

 

1. միապետության և օրինական վարչակարգերի վերացում,

2. մասնավոր սեփականության և ժառանգության իրավունքի վերացում,

3. հայրենասիրության և ազգայնականության վերացում,

4. ընտանիքի և ամուսնության վերացում,

5. հանրակրթական համակարգի կազմակերպում,

6. բոլոր կրոնների վերացում:

 

 

Մինչև 1750թ. Ռոթշիլդների բանկային հաստատությունը, ինչպես նաև աշխարհի բազմաթիվ այլ բանկային կարտելներ, սկսել էին աշխարհի համալսարաններում ֆինանսավորել չաստվածության մտածողություն` հակադրելով այն իսկական քրիստոնեական մտքի անաղարտությանը: Խոշոր գումարն երն օգտագործվում էին` աշխարհով մեկ ստեղծելու թեմական դպրոցներ (սեմինարիաներ)` երիտասարդ սաներին ներարկելու սոցիալիստական աստվածաբանության գաղափարախոսություն, որը հետագայում անվանվեց «Սոցիալական ավետարան»:

 

 

ՍՔՈՖԻԼԴԻ «ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ»

 

Սայրես Սքոֆիլդը ծնվել է 1843թ. Ամերիկայում, մահացել է 1921թ.: Նա վերլուծել է Ջեյմս թագավորի Աստվածաշնչի բնօրինակը: Նրա ջանքերը նպատակաուղղված էին պարտավորություններից ազատվելու գաղափարների տարածմանը: Սքոֆիլդի Աստվածաշնչի (ինչպես այն անվանվեց հետագայում) համար ֆինանսական օժանդակություն է հատկացրել վեց մտավորականներից բաղկացած գաղտնի խումբը Բոստոնից (Մասաչուսեթս): Սքոֆիլդի Աստվածաշունչը տպագրել է Լոնդոնի Օքսֆորդի համալսարանի հրատարակչությունը 1909 թ.: Աստվածաշունչը խեղաթյուրելու նրա ջանքերը հիմք հանդիսացան «հրեա-քրիստոնեություն» արտահայտության հիմնավորման և տարածման համար, թեև բուն Աստվածաշնչում «հրեաքրիստոնեությունը» ոչ մի տեղ չի հիշատակվում: Աստվածաշունչը վերափոխելու Սքոֆիլդի փորձերը, հետագա փոփոխությունների և շեղումների նպատակով, նրամահից հետո բացահայտել են Քրիստոսին չհավատացող անձինք:

 

 

Ավետարանը քննարկման առարկա էր դարձել նաև հասարակամետ հոգևորականության շրջանակներում: Նրա առավել հանրահայտ ներկայացուցիչներից մեկը` Վաշինգտոն լադդենը (1836-1918), 36 տարի Կոլումբիայի (Օհայո) միաբանության հոգևոր հովիվն

էր, «կիրառական քրիստոնեության» առաջնորդներից: «ՍոցիալականԱվետարանի» ճանաչված այլ «մարգարեներից» էր «Ռոչեսթր» համալսարանի և «Ռոչեսթր աստվածաբանական սեմինարիայի» (երկուսն էլ բապտիստականինստիտուտներ էին) շրջանավարտ Վոլթեր Ռաուշենբուշը: «Քրիստոնեություն և սոցիալական ճգնաժամ» աշխատությունը, որը տպագրվել էր 1907թ., նրան համաժողովրդական ճանաչում բերեց: 1908թ. դեկտեմբերի 2-ին նա և դոկտոր Հարրի Վորդը հիմնադրեցին «Քրիստոսի եկեղեցիների դաշնային խորհուրդը»: Նրանք եկեղեցական սոցիալական շարժման առաջնորդներ էին, շարժում, որը որոշեց հեռանալ քրիստոնեական անհատականացումից (ինդիվիդուալիզմ) դեպի բացահայտ կոլեկտիվիզմ` իրենց համար գործիք դարձնելով եկեղեցին: Սոցիալիզմը նրանց առաջին և միակ մտահոգությունն էր: Բոլոր կեղծմարգարեների նման, ովքեր դարեր շարունակ ներթափանցել էին քրիստոնեության մեջ, նրանք քողարկվել էին խաբեբայության դիմակներով և երկրի վրամիավորվել «Երկնքի արքայություն» ընդհանուր անվանմամբ: Նրանց «արքայությունը» ներկայանում էր ոչ իբրև հոգևոր հասարակություն, որտեղ տղամարդիկ և կանայք ձևավորվում էին իբրև անհատներ` Հիսուս Քրիստոսի` Փրկչիհետ հաղորդակցության միջոցով, այլ որպես կոլեկտիվ, սոցիալիստական հասարակություն:

 

 

1950-ական թվականների վերջերին, Մեծի Տանն Կիլիկիո աթոռի երիտասարդ միաբան արեգին վրդ. Սարգսյանը, ենթադրյալ լավորակ բարձրագույն աստվածաբանական կրթություն ստանալու նպատակով, ուղարկվեց Լոնդոն` Օքսֆորդի Աստվածաբանական դպրոցում սովորելու, թեև այդ գիտելիքները նրան կարող էր տալ բազմադարյան Հայ եկեղեցին: Օքսֆորդում գիտական աստի ճան ստանալուց հետո ժամանակի ընթացքում նա դարձավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, այնուհետև` Ամենայն Հայոց կաթողիկոս: Նա դարձավ «Եկե- ղեցիների համաշխարհային խորհրդի» (ԵՀԽ) մեծանուն դեմքերից, որը քրիստոն եության մեջ թափանցած մյուս կեղծ մարգարեների նման հորինեց Միասնական համաշխարհային եկեղեցին, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ կեղծ աստվածների դիմակ, որը քրիստոնեությունն ատողներն օգտագործում են դարեր շարունակ: «Նոր դարաշրջանի» մեր լուսավորյալ հոգևոր գործիչները մոռացել են իրական Աստծո արքայության մասին, որովհ ետև «աստվածային» գիտելիքները ձեռք են բերել աշխարհի վաշխառուներից հովանավորվող և նրանց ազդեցության տակ գտնվող հաստատություններում: Այդ թունավորված հաստատությունն երի պատերի ներսում նրանց դասավանդվել է աշխարհիկ կարգի մարդասիրություն և (սոցիալիստական) ազատական աստվածաբանություն: Աշխարհիկ մարդասիրությունը հակասում է Աստծո խոսքին: Հիսուսի խոսքում չեն հիշատակվում մեր աշխարհի փոխհա րաբերությունները: Հիսուսը խոսում է Աստծո հետ հոգևոր հաղորդակցման մասին: Քրիստոսը համաշխարհային Մարքս չէր, այլ մարդկության լուսատու:

 

ԵՀԽ-ի որդեգրած ուղին, դեպի Համաշխարհային կառավարություն, հայժողովրդի համար աղետալի է դարձել և՛ տնտեսական, և՛ մշակութային, և՛ կրոնական առումներով: Այսօր Ս. Էջմիածինը սատարում է ՀՀ կառավարությանը` սոցիալական ապահովության կոդի ներդրման և անհատական քարտերի համակարգ մտցնելու նպատակով: Դա ողջ ազգաբնակչության վրա վերահսկողություն հաստատելու նպատակով նույնականացման (իդենտիֆիկացիա) համակարգի ձևավորման սկիզբն է: Դա հող է նախապատրաստում աստիճանաբար (համաշխարհային - խմբ.) բռնակալ պետությանը հարկեր վճարելու համար: Աստիճանակարգված հարկեր առաջադրել է նաև Կարլ Մարքսը իր «Կոմունիստական մանիֆեստում»: Սա հրաշալի օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչպես է Հայառաքելական եկեղեցու բարձրագույն նվիրապետությունը կիրառում սոցիալական ազատականության աստվածաբանական գաղափարը` ներգրավվելով այդ կառավարության մեջ: Հայ ազգային և Հայ բողոքական (Հայ Առաքելական և Հայ Ավետարանական - խմբ.) եկեղեցիների ղեկավարները նույնպես թույլատրում են գաղտնի կազմակերպությունն երին (օրինակ` մասոնության - խմբ.) սողոսկել Հայ եկեղեցու մեջ: 2003թ. օգոստոսի 11-ին ԵՀԽ գլխավոր քարտուղար, ռևիզիոնիստ, դոկտոր Քոնրադ Ռայզերը հրավիրվեց մասնակցելու «Էկումենիկ շարժման բարեփոխումները» («Reconfiguring the Ecumenical Movement») թեմայով համաժողովին, որը տեղի ունեցավ Անթիլիասում (Լիբանան) նոյեմբերի 17-20-ը: Այն վարում էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ը` դառնալով ԵՀԽ ջատագովներից: Քննարկման ժամանակ հաճախ էր օգտագործվում «հաղթահարվող ինստիտուցիոնալիզմ» արտահայտությունը: Այն նշանակում է Հայ եկեղեցու «հնաոճ» հաստատությունների վերացում, իսկ շարժման էկումենիկ (ecumenical) անվանումը նշանակում է տիեզերական, համաշխարհային: Արդյո՞ք մենք` հայերս, ցանկանում ենք, որ Հայ եկեղեցին դառնա համաշխ արհային եկեղեցու մի մասնիկը: Եթե այո, ինչո՞ւ այդ դեպքում նշեցինք հայոց հինավուրց «անկախ» եկեղեցու 1700-ամյակը:

 

 

Պետք է վերջապես ընդունել, որ ԵՀԽն հիմնադրել են հզորազոր (անհավատ) վաշխառուները` ժամանակի ֆինանսական մագնատները: Արամ Ա կաթողիկոսին պետք է հայտնի լիներ, որ Քրիստոսը չէր ընդունում այլ Աստծո բացի իսկական Աստծուց: Անհնար է, որ քրիստոնյան միանգամից ծառայի երկու կամ երեք աստվածների (տերերի): Այսօր մենք տեսնում ենք վերջին հիսուն տարիների մեր եկեղեցու ղեկավարների` ԵՀԽ-ի հետ ունեցած փոխհարաբերությունն երի արդյունքը:

 

 

Անհրաժեշտ է հիշել, որ Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանը, երբ բնակվում էր Լոնդոնում, 1942թ. գրել է «Քրիստոնեական մոտեցում կոմունիզմին» աշխատությունը:

 

Պետրոս առաքյալը երբեք չի հաճախել թեմական դպրոցներ, երբեք աստվածաբան չի եղել, այլ հասարակ ձկնորսու ականջալուր էր Աստծուն և ս. Հոգուն: Բայց ո՞վ կհամարձակվի կասկածի տակ առնել նրա քարոզը: Ս. Պետրոսը և մյուս աշակերտները, ովքեր երեք տարի աշակերտել են Քրիստոսին` Ուսուցչին, արհեստավորներ էին: Եթե մեր հայ աստվածաբանները փորձեն աշխատել ԵՀԽ-ի ղեկավարների նման մարդկանց հետ` ձգտելով փոխել նրանց կամ փորձել նրանց հետ ընդհանուր լեզուգտնել, հավատացած եղեք, նրանց գործ ելակերպը կնմանվի այն բանին, որ առողջ խնձորը նետես նեխած խնձորներով լի տակառի մեջ և հուսաս, որ երբևէ այդ նեխած խնձորները, առողջի ազդեցությամբ, կապաքինվեն: Հնարավոր չէ դաշինք կնքել չարիքի հետ. դրա հետևանքով շատ մեծ բան ես կորցնում: Վանեցիների ժառանգորդ Ռուսաս Ջ. Ռշտունին, որն Ամերիկայում մեծապես հարգված քրիստոնյա առաջնորդներից է, այս խնդիրը բնորոշել է այսպես. «Քրիստոնեության թշնամիների նպատակը համաշխարհային նոր համակարգի ստեղծումն է` առանց Հիսուս Քրիստոսի: Մարդը համոզված է, որ իր ծրագրավորման և վերահսկողության շնորհիվ կարող է ստեղծել լավ աշխարհակարգ, ավելին, քան արարել է Աստվածային երրորդությունը: Իհարկե, այն, ինչ մարդն է ստեղծում, տիեզերք չէ, այլ չարին ծառայող մի հզոր և դաժան համակարգ»:

 

 

Եկեղեցիների համընդհանրացման (գլոբալացման) գաղափարի ընդունմ ամբ ռևիզիոնիզմն ապազգայնացնում է միայն Հայ եկեղեցին: Այն արագացնում է պատմականորեն ամենաազատ, յուրօրինակ և հինավուրց քրիստոնեական եկեղեցու խարխլումն ու ոչնչացումը:

 

Հայ ժողովուրդը պետք է պահանջի իր Եկեղեցուց վերադառնալ իր պատմական, ազատ և անկախ կարգավիճակին: Հայ եկեղեցին քրիստոնեության թշնամիներին սատարելու փոխարեն պարտավոր է նպատակաուղղել իր ջանքերը մեր ժողովրդի կրոնական և հոգևոր արժեքների զարգացմանը: Այդ նպատակին հասնելու դեպքում միայն աշխարհը կճանաչի Հայ եկեղեցու և հայ ժողովրդի մեծությունը: Թույլ տվեք` Հայ եկեղեցին վերադառնա իր վաղ քրիստոնեության ակունքներին, որը հնարավորություն կտա նրան` ստանալ Աստծո օրհնությունը և դրանով իսկ կրկին դառնալու ճշմարիտ քրիստոնյ աներ և ջահակիր` աշխարհին համակած քաոսի մեջ:

 

 

Արտավազդ Ավագյան

Բոքա Ռեյթոն, Ֆլորիդա

2004թ. փետրվար

ardavast@.......net (հեղինակի էլ–փոստի հասցեն կարող եք գտնել աշխատության բնօրինակում)

Edited by Balaclava
Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...