Lion1700 Posted December 19, 2007 Report Share Posted December 19, 2007 Բարև Ձեզ! Ուրախ եմ Ձեզ հայտնելու, որ հաջողությամբ շարունակվում է <<Հայ ժողովրդի ռազական տարեգիրք>> մատենաշարի լույս ընծայումը: Նախորդ գրքերի վերաբերյալ ընթերցողներիս խիստ դրական արձագանքը ստիպում է ինձ ավելի արագացնել հերթական հատորների վրա աշխատանքը: Արդյունքում այս անգամ լույս է տեսել տարեգրքի միանգամից 4 հատոր. 1. Գիրք Տասներորդ (75-216) 2. Գիրք Տասնմեկերորդ (216-298) 3. Գիրք Տասներկուերորդ (298-337) 4. Գիրք Տասներեքերորդ (337-428) Այս հատորներում քննարկվում է ռազմա-քաղաքական բուռն իրադարձություններով հագեցած մի ամբողջ դարաշրջան, որն ընդգրկում է Հայ Արշակունիների կրտսեր ճյուղի Մեծ Հայքի գահի վրա հաստատվելու ժամանակաշրջանի սկզբից մինչև Մեծ Հայքի թագավորության անկումը ընկած ժամանակահատվածը: Մասնավորապես. 1. Տասներորդ գրքում տրված է Երկուսի թագավորության ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է. • Հայպարթևա-Հռոմեական II պատերազմը (113-117), • Հայպարթևա-Հռոմեական III պատերազմը (161-166), • Հայպարթևա-Հռոմեական IV պատերազմը (186-198), • ինչպես նաև Հյուսիսային I պատերազմը (198-199): Գրքում արտացոլված է նաև Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի թագավորության վրա ազդեցությունը պահպանելու, ինչպես նաև Ալանական թագավորության սարմատների շարունակվող ներխուժումները կասեցնելու ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև հռոմեական բանակի կազմում Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերին: Իրականացված վերլուծության և համաշխարհային պատմական սկզբնաղբյուրների հայտնած տվյալների համադրման արդյունքում տրվել է վերոհիշյալ իրադարձությունների ամբողջական համայնապատկերը, քանի որ հաճախ օտարազգի հեղինակներին խորթ են եղել հայկական աղբյուրները այդ իրադարձությունների վերաբերյալ և վերջիններս դրանք չեն օգտագործել իրենց աշխատությունների մեջ: 2. Տասնմեկերորդ գրքում տրված է Մեկի թագավորության ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է • Հայպարթևա-Հռոմեական V պատերազմը (216-217), • Հայհռոմեա-Պարսկական պատերազմը (224-298), • ինչպես նաև Հայկական Յոթերորդ համաշխարհային գերիշխանություն ծավալման և փլուզման տարեգրությունը (199-252): Գրքում արտացոլված է նաև փոփոխված ռազմաքաղաքական պայմաններում Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի թագավորության դեմ, ինչպես նաև հռոմեական բանակի կազմում Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությունը` մասնակցությունը մարտական գործողություններին Պալմիրայի իշխանության բանակի կազմում, հռոմեական բանակի կազմում Պալմիրայի իշխանության դեմ մղվող պայքարին, դեպի Հռոմեական կայսրության տարածք գերմանացիների, գոթերի, ֆրանկների, սարմատների ու գեթերի պարբերական ներխուժումների դեմ մղվող պատերազմներին և այլն: Հայրենական գրականության մեջ առաջին անգամ տրված և վերլուծված է նաև դեպի Հայաստան գոթերի արշավանքների տարեգրությունը: Իրականացված վերլուծության և համաշխարհային պատմական սկզբնաղբյուրների հայտնած տվյալների համադրման արդյունքում տրվել է վերոհիշյալ իրադարձությունների ամբողջական համայնապատկերը, քանի որ հաճախ օտարազգի հեղինակներին խորթ են եղել հայկական աղբյուրները այդ իրադարձությունների վերաբերյալ և վերջիններս դրանք չեն օգտագործել իրենց աշխատությունների մեջ: Մասնավորապես նորովի է վերլուծված և նկարագրված Հայհռոմեա-Պարսկական պատերազմը, որի առանձին իրադարձություններ, որոնց մասին տվյալներ են տալիս հռոմեական հեղինակները, մասնագիտական գրականության մեջ բավականին հայտնի են, սակայն որոշ իրադարձություններ էլ, որոնք արտացոլված են հայկական աղբյուրներում, վերլուծված են ոչ բավարար: Գրքում փորձ է արվել տալ այդ պատերազմի ամբոջական պատկերը` օտար և հայ հեղինակների տվյալների համադրումով ու դրանց համեմատական վերլուծությամբ, քանի որ առաջիններին, ինչպես նաև նրանց աշխատությունները հիմք ընդունած ժամանակակից օտարազգի մասնագետներին, հիմնականում խորթ են եղել հայկական աղբյուրները այդ իրադարձությունների վերաբերյալ և վերջիններս դրանք չեն օգտագործել իրենց աշխատությունների մեջ: 3. Տասներկուրորդ գրքում տրված է Խաչի դյուցազունների ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված են. • ընդհարումները, որոնք ծայր առան Մեծ Հայքի թագավորությունում քրիստոնեությունը, որպես պետական կրոն ընդունելու հետ կապված (301), • Հյուսիսային II պատերազմը (313-315), • Հյուսիսային III պատերազմը (335-336), • Ինչպես նաև փոփոխված ռազմաքաղաքական պայմաններում Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի, Ալանական և Մազքութական թագավորությունների դեմ Ներկայացված է նաև հռոմեական բանակի կազմում Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությունը` վերջիններիս մասնակցությունը դեպի Հռոմեական կայսրության տարածք գոթերի և սարմատների պարբերական ներխուժումների դեմ մղվող պատերազմներին: Անդրադարձ է կատարվել նաև Հռոմում քաղաքացիական պատերազմ վարող ուժերի կազմում Հայկական բանակի և Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերին, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորության ներքաղաքական պայքարի պատմությանը: Իրականացված վերլուծության արդյունքում տրվել է վերոհիշյալ իրադարձությունների ամբողջական համայնապատկերը, քանի որ հաճախ հայկական սկզբնաղբյուրների հայտնած տվյալները լիովին անհիմն հայտարարվել են <<հնարովի և վիպական>>, ինչը հնարավորություն չի տվել լիարժեք ուսումնասիրել դրանք: Մասնավորապես Հովհան Մամիկոնյանի հայտնած տվյալների հիման վրա հայրենի գրականության մեջ առաջին անգամ ներկայացվել է Հյուսիսային II պատերազմը, որը, այն դեպքում, երբ ժամանակաշրջանի այլ իրադարձությունները քիչ թե շատ ներկայացված են կամ վերլուծված, սույն գրքում, որպես Հայ ժողովրդի ռազմական պատմության բաղկացուցիչ մաս, ներկայացված է առաջին անգամ: 4. Տասներեքերորդ գրքում արտացոլված է Խաչի ասպետների ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է. • Հայ-Պարսկական II պատերազմը (337-387), • Պարսկա-Բյուզանդական I պատերազմը (419-422), • Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի և Մազքութական թագավորությունների դեմ, ինչպես նաև պարսկական բանակի կազմում Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությունը` վերջիններիս մասնակցությունը Պարսից թագավորության տարածք հոների, հիոնիտների և քուշանների պարբերական ներխուժումների դեմ մղվող պատերազմներին: Անդրադարձ է կատարվել նաև Հռոմում քաղաքացիական պատերազմ վարող ուժերի կազմում Հայկական բանակի և Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերին, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորության ներքաղաքական պայքարի պատմությանը: Իրականացված վերլուծության արդյունքում տրվել է վերոհիշյալ իրադարձությունների ամբողջական համայնապատկերը, քանի որ հաճախ կրկին հայկական սկզբնաղբյուրների հայտնած տվյալները հայտարարվել են <<հնարովի և վիպական>>, ինչը հնարավորություն չի տվել լիարժեք ուսումնասիրել դրանք: Մասնավորապես իրականացված վերլուծության արդյունքում հայրենի գրականության մեջ առաջին անգամ տրվել է Փավստոս Բյուզանդի և մասսամբ էլ Մովսես Խորենացու աշխատության մեջ տեղ գտած իրադարձությունների ժամանակագրական հաջորդականությունը, վերլուծվել է պարսկական բանակի որդեգրած մարտավարությունը և այլն: Այս ամենի արդյունքում, տալով բավարար հիմնավորումներ, վերականգնվել է Հայ-Պարսկական II պատերազմի իրական պատկերը և տարեգրությունը, նորովի վերլուծության է ենթարկվել մարտնչող կողմերի բանակների թվակազմերը, իսկ <<հնարովի և վիպական>> հռչակված գրեթե բոլոր իրադարձությունները տառացիորեն գտել են իրենց ճշգրիտ տեղը իրադարձությունների տրամաբանական շղթայում: ... Հարգելի ընթերցող. Ուզում եմ տեղեկացնել քեզ, որ գրքերը առայժմ կան միայն Մաշտոցի պողոտայի վրա գտնվող նախկին <<Բուկինիստ>> գրախանութում, ինչպես նաև Հարավ-արևմտյան թաղամասի (<<Բանգլադեշ>>) գրախանութում` նոր եկեղեցու դիմաց: Տեխնիկական պատճառներով նոր հրատարակված հատորները առայժմ չկան Հրապարակի վրայի 2 գրախանութներում, սակայն արդեն մյուս տարվա սկզբում դրանք այնտեղ էլ կլինեն: Ի դեպ, ես գտնվում եմ Երևանում, և, եթե ցանկություն կա, ապա կարող եք Lion1700@yandex.ru մաիլով ինձ նամակ ուղարկել, որից հետո գրքերը կստանաք հենց ինձնից` բնականաբար հեղինակային ստորագրությամբ: Ուզում եմ հայտնել նաև, որ, գրքերը լիովին հասանելի են նաև օտար երկրներում գտնվող մեր հայրենակիցներին: Այն ձեռք բերելու համար ընդամենը պետք է Lion1700@yandex.ru մաիլով ինձ ուղարկել հասարակ էլեկտրոնային մի նամակ և ես այն կուղարկեմ փոստով: Նման ձևով ես գիրքը ուղարկել եմ արդեն աշխարհի տարբեր ծայրերում գտնվող իմ հայրենակիցներին. օրինակ` գրքերը Նախոդկա են հասել 13 օրում, Մոսկվա` 7 օրում, Հոլանդիա` 10 օրում, Լոս-Անջելես` 12 օրում և այլն… ... Հարգելի ընթերցող. երբ ես դեռ նոր էի սկսել հրատարակել սույն մատենաշարը, բազում հարցերի մեջ ինձ հուզում էր նաև այն, թե արդյո՞ք պետքական գործ եմ անում և արդյո՞ք այս աշխատանքը կհետաքրքրի հայ ընթերցողին: Այժմ այդ հարցի պատասխանը ես գտել եմ, քանզի Տարեգրքի նախորդ հատորներին ծանոթացած իմ բազում ընթերցողների կողմից ես ստանում եմ խիստ դրական արձագանքներ: Կարծես ստեղծվում է մի տպավորություն, որ ես հագեցնում եմ վաղուց ի վեր մարդկանց տանջող մի ծարավ, ծարավ` իմանալ սեփական ժողովրդի ռազմական պատմությունը: Այժմ ես զգում եմ, որ վաղուց էր հասունացել պահանջը ունենալ հայ ժողովրդի անցած ռազմական ուղու ընդգրկուն և միաժամանակ սպառիչ մի տեղեկատու, որի բացակայությունը շատ զգալի էր: Սույն աշխատանքը կոչված է լրացնելու հենց այդ բացը... Ընթերցողներիս դրական արձագանքը ինձ շատ է ուրախացնում: Ավելին, այն ինձ հսկայական լիցք և ոգևորություն է հաղորդում, որը չափազանց անհրաժեշտ է Տարեգրքի հրատարակությունը շարունակելու համար: Բացի այդ ուրախացնում է նաև այն հանգամանքը, որ եթե այս թեման դեռևս շարունակում է հուզել հայ հասարակությանը, նշանակում է դեռ ամեն ինչ չէ, որ ծածկվել է գլոբալիզացված և կոսմոպոլիտիզմի շնչով հագեցած կեղծ-առաջադիմական գաղափարախոսության թանձր շերտով: Ես անսահման ուրախ եմ, որ պետքական գործ եմ անում ազգիս համար… Հարգանքով Մհեր Հակոբյան Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted December 19, 2007 Report Share Posted December 19, 2007 Երախտապարտ եմք մեծայարգ Մհեր, յոյսով լի, որ ձեր գրքերի շարքը կամբողջանայ հասնելով մերօրեայ ժամանակներ, լոյս սփռելու Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութեան հրաշալի հերոսապատումներին, Արցախեան Ազատամարտին: Պանդուխտ Quote Link to comment Share on other sites More sharing options...
Lion1700 Posted December 24, 2007 Author Report Share Posted December 24, 2007 Պանդուխտ ջան, չարժե... Հենց նոր ասացի խոսքեր, որոնք չեմ զկանում նաև կրկնել այստեղ - Երբ ես դեռ նոր էի սկսել հրատարակել սույն մատենաշարը, բազում հարցերի մեջ ինձ հուզում էր նաև այն, թե արդյո՞ք պետքական գործ եմ անում և արդյո՞ք այս աշխատանքը կհետաքրքրի հայ ընթերցողին: Այժմ այդ հարցի պատասխանը ես գտել եմ, քանզի Տարեգրքի նախորդ հատորներին ծանոթացած իմ բազում ընթերցողների կողմից ես ստանում եմ խիստ դրական արձագանքներ: Կարծես ստեղծվում է մի տպավորություն, որ ես հագեցնում եմ վաղուց ի վեր մարդկանց տանջող մի ծարավ, ծարավ` իմանալ սեփական ժողովրդի ռազմական պատմությունը: Այժմ ես զգում եմ, որ վաղուց էր հասունացել պահանջը ունենալ հայ ժողովրդի անցած ռազմական ուղու ընդգրկուն և միաժամանակ սպառիչ մի տեղեկատու, որի բացակայությունը շատ զգալի էր: Սույն աշխատանքը կոչված է լրացնելու հենց այդ բացը... Ընթերցողներիս դրական արձագանքը ինձ շատ է ուրախացնում: Ավելին, այն ինձ հսկայական լիցք և ոգևորություն է հաղորդում, որը չափազանց անհրաժեշտ է Տարեգրքի հրատարակությունը շարունակելու համար: Բացի այդ ուրախացնում է նաև այն հանգամանքը, որ եթե այս թեման դեռևս շարունակում է հուզել հայ հասարակությանը, նշանակում է դեռ ամեն ինչ չէ, որ ծածկվել է գլոբալիզացված և կոսմոպոլիտիզմի շնչով հագեցած կեղծ-առաջադիմական գաղափարախոսության թանձր շերտով... Հ.Գ. Ի դեպ, Գիրք արդեն կա Հրապարակի վրայի <<Փոքր>> գրախանությում... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Lion1700 Posted February 28, 2009 Author Report Share Posted February 28, 2009 Նման բան էլ ենք ունեցել... Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 12>>-ից <<Նոր կրոնում հայ-արիները` հանձինս իրենց երբեմնի խաչի, լուսապսակի, երկնքի արեգակնային որդու և այլ հնագույն տարրերի կրկին ճանաչեցին հարազատ սկզբունքները…>>,-այսպես է բնորոշում քրիստոնեության ընդունման կրոնաքաղաքական և հոգեբանական բովանդակությունը հայոց պատմության հնագույն ժամանակաշրջանի ուսումնասիրությանը նոր լիցք հաղորդած ու նրա վերաիմաստավորման գործում հսկայական ավանդ ներդրած Ալեքսանդր Վարպետյանը` տալով տեղի ունեցած փոփոխությունների սեղմ և միաժամանակ համընդգրկուն մի բնորոշում: 301 – Կուառսի ճ-մ (Տուրուբերան, Տարոն) <<Տեղի ունեցավ առաջին պատերազմը. աստ են հանգչում հույժ քաջամարտիկ Արձան քրմապետը, նրա հետ նաև հազար երեսունութ հոգի, որոնք կռվեցին հանուն գիսավոր կուռքերի և հանուն Քրիստոսի>> Կուառսի ճակատամարտում զոհվածների եղբայրական գերեզմանագիրը 301 թ-ին Մեծ Հայքի թագավորությունը առաջինը աշխարհում քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն: Սակայն երկրի որոշ մասերում նոր կրոնի տարածումը հանդիպեց խորը դժգոհության, իսկ Տարոնում բանը հասավ զինված դիմադրության: Նպատակ ունենալով ճնշել այն` Անգեղյաց իշխանի, Տիրոց Արծրունու, Անդովկ Սյունու, Շահեն Անձևացու, Մոկաց իշխանի և հետևակի հրամանատար Ապահունյաց իշխանի գլխավորած Մեծ Հայքի թագավորության կառավարական բանակը (մոտ 8.000, որից 4.000-ը սրերով զինված հետևակային, 3.300 ծանր հեծյալ, մոտ 700 թեթև հեծյալ) Գրիգոր Լուսավորչի ուղեկցությամբ արշավանք սկսեց դեպի Տարոն: Ի պատասխան դրա` Արձան քրմապետի ու նրա որդի Դեմետրեի գլխավորած քրմական բանակը (մոտ 8.000) պատրաստվեց դիմադրության: Ընդ որում դիմադրությունն առավել լավ կազմակերպելու նպատակով Արձան քրմապետի ջոկատը (400) դիրքեր գրավեց Արձան լեռան վրա` միաժամանակ գյուղի մոտ գտնվող այգիներում թողնելով դարան և սպասելով Աշտիշատից եկող օգնությանը: Այս ընթացքում տեղերում իրավիճակին տիրապետելու համար Անգեղյաց իշխանը հիմնական բանակը (մոտ 7.700, որից 3.000 ծանր և մոտ 700 թեթև հեծյալ) ուղարկեց Հարք ու շրջակա գավառներ, իսկ ինքը մնացած բանակով (300 հեծյալ) և Անդովկ Սյունու, Շահեն Անձևացու, Մոկաց իշխանի ու Գրիգոր Լուսավորչի ուղեկցությամբ մոտեցավ գյուղին և սկսեց բարձրանալ լեռն ի վեր: I փուլ – Լեռն ի վեր բավականին բարձրացած կառավարական ջոկատը հարձակման ենթարկվեց Արձանի ջոկատի կողմից, որի արդյունքում բռնկվեց համառ մարտ: Չկարողանալով ճշգրիտ որոշել հարձակվողների թիվը և այն համարելով շատ մեծ` Անգեղյաց իշխանը իր ջոկատին հրամայեց նահանջել, որից հետո ստեղծված իրավիճակի մասին սուրհանդակների միջոցով տեղեկացրեց հիմնական բանակին: II փուլ – Դրանից հետո Անգեղյաց իշխանը Գրիգոր Լուսավորչին Մոկաց իշխանի ուղեկցությամբ ուղարկեց մոտակայքում գտնվող Ողական ամրոցը (Մշո դաշտի արևմուտք): Սակայն վերջիններս Կուառսի մոտից անցնելիս անակնկալ հարձակման ենթարկվեցին այգիներում տեղաբաշխված դարանի կողմից և ի վերջո միայն մեծ դժվարությամբ պատսպարվեցին ամրոցում, որը պաշարվեց քրմական բանակի կողմից: III փուլ – Պաշարվածներին հաջողվեց ստեղծված իրավիճակի մասին տեղեկացնել Անգեղյաց իշխանին: Վերջինս Ապահունյաց իշխանի հետևազորը ուղարկեց Ողականում պաշարվածներին օգնության, սակայն այն միայն եռօրյա մարտերից հետո կարողացավ լիովին վերացնել ամրոցի պաշարումը: IV փուլ – Առաջին ընդհարումից 2 օր անց Անգեղյաց իշխանը հետախուզության նպատակով հեծյալ մի ջոկատ ուղարկեց Արձան լեռն ի վեր: Ու թեև վերջինիս հաջողվեց պարզել հակառակորդի թվաքանակը, սակայն այն անմիջապես էլ հարձակման ենթարկվեց Արձանի ջոկատի կողմից և ստիպված եղավ նահանջել: V փուլ – Տեղեկանալով սկսված մարտի մասին՝ Անգեղյաց իշխանը իր տրամադրության տակ մնացած հեծելագնդով յուրայիններին օգնելու նպատակով շարժվեց լեռն ի վեր ու հարձակվեց քրմական բանակի վրա: Բռնկվեց համառ մարտ, որի ընթացքում Արձանը մարտակոչ ուղղեց Անգեղյաց իշխանին: Հենց անմիջապես էլ տեղի ունեցած մենամարտում թեև Արձանին հաջողվեց նիզակի հարվածով ոտքից վիրավորել Անգեղյաց իշխանին, բայց վերջինս այնուհանդերձ հաղթանակ տարավ և գլխատեց իր հակառակորդին: VI փուլ – Տեղ հասավ Աշտիշատից ժամանած քրմական բանակը (5.450) և հարձակվեց Անգեղյաց իշխանի հեծելագնդի վրա: Ստեղծված պայմաններում վերջինս ստիպված սկսեց նահանջել լեռն ի վար, սակայն այս անգամ էլ հարձակման ենթարկվեց Կուառսի այգիներում գտնվող դարանի կողմից: Ընդ որում կառավարական բանակը սկսեց հատկապես ծանր կորուստներ կրել կիրճերի վերևից գլորվող հսկայական ժայռաբեկորներից: VII փուլ – Հալածվելով թիկունքից, ճնշվելով թևերից հարձակման անցած հսկայական ուժերից ու ընկնելով ժայռաբեկորների հարվածների տակ՝ կառավարական բանակը հուսահատ հարձակումով ճեղքեց Արձանի մահից հետո նրա որդի Դեմետրեի կողմից ղեկավարվող քրմական բանակի շարքերը և, հետապնդվելով հակառակորդի կողմից, դժվարությամբ հասավ լեռան գագաթը՝ ընդհանուր հաշվով կորցնելով 220 հեծյալ: Մութն ընկնելուն պես մարտն ընդհատվեց, ինչը հնարավորություն տվեց Անգեղյաց իշխանի հեծելագնդի մնացորդներին պատսպարվել լեռան գագաթում և ծանր հեծելազորին ու Ապահունյաց իշխանին հետևազորին տեղեկացնել ստեղծված իրավիճակի մասին: Տեղեկանալով Անգեղյաց իշխանի հեծելագնդի օրհասական վիճակի մասին` վերջիններս արագորեն շարժվեցին օգնության և լուսաբացին տեղ հասան: Սակայն գիշերվա ընթացքում քրմական բանակը Տիրակատար քաղաքից և այլ վայրերից ինքն էլ ստացավ համալրում` 700 զինվոր ու մոտ 600 աշխարհազորային: VIII փուլ – Առավոտյան կառավարական բանակը (7.080, որից 3.080 հեծյալ) հարձակվեց քրմական բանակի (6.946) վրա և բռնկված մարտում սկսեց հաղթանակ տանել: IX փուլ – Այս վճռական պահին հզոր ռազմիկի համբավ ունեցող Հաշտենից իշխանը ու նրա գլխավորած ջոկատը (700 հեծյալ) անցան քրմերի կողմը և կողքից հարվածեցին կառավարական բանակին: Մարտն ընդունեց խիստ համառ բնույթ, որի ընթացքում Անդովկ Սյունին, մարտադաշտում հանդիպելով քաջաբար մարտնչող ու իրեն մարտակոչ նետող Հաշտենից իշխանին, մենամարտեց վերջինիս հետ: Մենամարտի ընթացքում մարտական մուրճով հզոր հարված հասցնելով հակառակորդի սաղավարտին ու հետապնդելով նրան սկզբում մինչև մոտակա բլուր, իսկ հետո` դեպի Իննակյան վանք, Սյունյաց իշխանը տապալեց վերջինիս ձիուց և ի վերջո գլխատեց: Այս ընթացքում Տիրոց Արծրունին մարտադաշտում հանդիպեց Աշտիշատի Մեստակես քրմապետին, հետապնդեց վերջինիս մինչև մոտակա անտառի ծայրը, որտեղ էլ, թեև քրմապետին հաջողվեց խոցել իր հակառակորդի ազդրը, սակայն վերջինս ի վերջո գլխատեց քրմապետին: Դրանից հետո Արծրունյաց իշխանը սկսեց հետապնդել Արջուջ իշխանին և անակնկալ հարձակվեց իր թաքնված հակառակորդի վրա: Արդյունքում վերջինս ընկավ ձիուց մի սուր ճյուղի վրա և զոհվեց: Իր հերթին Դեմետրեն մենամարտում սպանեց Մոկաց իշխանի որդուն, որից հետո սկսեց մենամարտել Անգեղյաց իշխանի հետ: Սակայն մենամարտի ընթացքում Տիրոց Արծրունին հարձակվեց Դեմետրեի վրա և սպանեց: Ի վերջո արդեն առանց առաջնորդների մնացած քրմական բանակը դադարեցրեց դիմադրությունը: Կառավարական բանակը կորցրեց մոտ 400, հակառակորդը` մոտ 638 զինվոր: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.