Lion1700 Posted November 5, 2007 Report Share Posted November 5, 2007 Բարև Ձեզ! Բարեկամներ! Ուրախ եմ հայտնել Ձեզ, որ հաջողությամբ շարունակվում է <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք>> մատենաշարի լույս ընծայումը: Արդեն տպագրվել են հերթական հատորները` Գիրք Ութերորդը և Գիրք Իններորդը: Գիրք Ութերորդ Գրքում տրված է Տիգրանյան Հայաստանի ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է Հայպարթևա-Հռոմեական I պատերազմի (մ.թ.ա 54 - մ.թ. 64) սկզբնական փուլի, ինչպես նաև Կիլիկիա նահանգում Հռոմի դեմ բռնկված պայքարի՝ Կիլիկիայի I (մ.թ.ա. 50) և II (մ.թ.ա. 43) ապստամբությունների, տարեգրությունը: Գրքում արտացոլված է նաև Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի թագավորության վրա ազդեցությունը պահպանելու, ինչպես նաև Ալանական թագավորության սարմատների կողմից սկսված ներխուժումները կասեցնելու ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև Հռոմում քաղաքացիական պատերազմ վարող ուժերի կազմում Հայկական բանակի մղած դաշնակցային մարտերին: Վերլուծվել են Ֆարսալի, Ֆիլիպպեի, Ակցիումի ճակատամարտեր և այլ իրադարձությունները և ցույց է տրվել հայկական բանակի խաղացած դերը դրանցում: Այս իրադարձությունները վերլուծված և ներկայացված են սթափ, կանխակալ կարծիքներից զերծ, հայկական աղբյուրների հայտնած տեղեկատվությունը համաշխարհային պատմական աղբյուրների հետ համադրելու, դրանք համակարգված ու քննադատաբար դիտարկելու, վերջիններիս հայտնած տվյալները սինթեզելու և այդ ճանապարհով ճշմարտությունը վեր հանելու, ինչպես նաև տրամաբանական հնարքները կիրառելու մեթոդով: Մասնավորապես իրականացված վերլուծության և համաշխարհային պատմական սկզբնաղբյուրների հայտնած տվյալների համադրման արդյունքում տրվել է վերոհիշյալ իրադարձությունների ամբողջական համայնապատկերը, քանի որ արտասահմանյան հեղինակներին հիմնականում խորթ են եղել հայկական աղբյուրները այդ իրադարձությունների վերաբերյալ և վերջիններս դրանք չեն օգտագործել իրենց աշխատությունների մեջ: Գիրք Իններորդ Գրքում տրված է Վաղանցիկ արքաների ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է Հայպարթևա-Հռոմեական I պատերազմի (մ.թ.ա 54 - մ.թ. 64) վերջնական փուլի, ինչպես նաև Կիլիկիա նահանգում Հռոմի դեմ բռնկված պայքարի՝ Կիլիկիայի III (36) և IV (52) ապստամբությունների տարեգրությունը: Աշխատությունում արտացոլված է նաև Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի թագավորության վրա ազդեցությունը պահպանելու համար, պայքարը սարմատների ալան ցեղի գլխավորած սարմատների ներխուժումների դեմ, ինչպես նաև Հայկական բանակի դաշնակցային մասնակցությամբ իրականացված մարտական գործողությունները Նաբատայի թագավորության և Հռոմի բանակի կազմում: Այս իրադարձությունները վերլուծված և ներկայացված են սթափ, կանխակալ կարծիքներից զերծ, հայկական աղբյուրների հայտնած տեղեկատվությունը համաշխարհային պատմական աղբյուրների հետ համադրելու, դրանք համակարգված ու քննադատաբար դիտարկելու, վերջիններիս հայտնած տվյալները սինթեզելու և այդ ճանապարհով ճշմարտությունը վեր հանելու, ինչպես նաև տրամաբանական հնարքները կիրառելու մեթոդով: Մասնավորապես իրականացված վերլուծության և համաշխարհային պատմական սկզբնաղբյուրների հայտնած տվյալների համադրման արդյունքում ռազմական պատմության ընդհանուր ֆոնի վրա վեր է հանվել այս ժամանակաշրջանում Հայոց Միջագետքի թագավորության և նրա տաղանդավոր արքա Աբգար V Մեծի հայրենանվեր գործունեության իրական պատկերը, մի գործունեություն, մեծապես շնորհիվ որի պահպանվեց Մեծ Հայքի թագավորությունը: Համակարգված տեսքով շարադրված է նաև Մեծ Հայքի դեմ պատերազմող հռոմեական բանակների արշավանքների երթուղին, վերջիններիս թիվը, կազմը և այլն: Մասնավորապես առկա տվյալների ընդհանրացման արդյունքում վերլուծության են ենթարկվել Կորբուլոնի և Պետոսի բանակների կազմերը ըստ լեգեոնների, ինչպես նաև ցույց է տրված, թե Հռոմի □դաշնակից և բարեկամ□-ների բանակները ինչ աստիճանի մասնակցություն են բերել Մեծ Հայքի տարածքում մղվող մարտական գործողություններին, մի մասնակցություն, որի մասին հռոմեական հեղինակները խոսում են խիստ իմիջայլոց: Գրքում անդրադարձ է կատարվել նաև վաղանցիկ արքաների կենսագրական տվյալների վերլուծությանը և ցույց է տրվել, թե վերջիններիցս յուրաքանչյուրը ինչ կարգի ազգակցական կապերի մեջ էր գտնվում Հայ Արշակունիների հետ և ինչով էր հիմնավորում Մեծ Հայքի գահի նկատմամբ իր հավակնությունները: Գիտե՞ք, երբ ես դեռ նոր էի սկսել հրատարակել սույն մատենաշարը, բազում հարցերի մեջ ինձ հուզում էր նաև այն, թե արդյո՞ք պետքական գործ եմ անում և արդյո՞ք այս աշխատանքը կհետաքրքրի հայ ընթերցողին: Այժմ այդ հարցի պատասխանը ես գտել եմ, քանզի Տարեգրքի նախորդ հատորներին ծանոթացած իմ բազում ընթերցողների կողմից ես ստանում եմ խիստ դրական արձագանքներ: Կարծես ստեղծվում է մի տպավորություն, որ ես հագեցնում եմ վաղուց ի վեր մարդկանց տանջող մի ծարավ, ծարավ` իմանալ սեփական ժողովրդի ռազմական պատմությունը: Այժմ ես զգում եմ, որ վաղուց էր հասունացել պահանջը ունենալ հայ ժողովրդի անցած ռազմական ուղու ընդգրկուն և միաժամանակ սպառիչ մի տեղեկատու, որի բացակայությունը շատ զգալի էր: Սույն աշխատանքը կոչված է լրացնելու հենց այդ բացը... Ընթերցողներիս դրական արձագանքը ինձ շատ է ուրախացնում: Ավելին, այն ինձ հսկայական լիցք և ոգևորություն է հաղորդում, որը չափազանց անհրաժեշտ է Տարեգրքի հրատարակությունը շարունակելու համար: Բացի այդ ուրախացնում է նաև այն հանգամանքը, որ եթե այս թեման դեռևս շարունակում է հուզել հայ հասարակությանը, նշանակում է դեռ ամեն ինչ չէ, որ ծածկվել է գլոբալիզացված և կոսմոպոլիտիզմի շնչով հագեցած կեղծ-առաջադիմական գաղափարախոսության թանձր շերտով: Մի խոսքով, ժողովուրդ, գրքերում շատ հետաքրքիր բաներ կգտնեք: Ես, թեև և հեղինակ եմ, սակայն Ձեզ խոսք եմ տալիս. Դուք չեք ափսոսա գրքի վրա ծախսած Ձեր ժամանակը և միջոցները... Բարեկամներ! Գիրքը կարող եք գտնել 1. Հրապարակի վրայի երկու գրախանութներում, 2. Մաշտոցի պողոտայի վրայի գրախանութում (նախկին Բուկինիստ), 3. ԵՊՀ գրախանութում (կենտրոնական մուտքի մոտ), 4. Հարավ-արևմտյան թաղամասի (<<Բանգլադեշ>>) գրախանութում, Նոր եկեղեցու դիմաց: Գիրքը հասանելի է նաև սփյուռքահայ ընթերցողին: Դրա համար պետք է ընդամենը 7 եվրո, կամ 350 ռուբլի կամ 10 դոլար փոխանցել ինձ ցանկացած եղանակով և տեղեկացնել ինձ Lion1700@yandex.ru էլեկտրոնային հասցեով, որից հետո ես անմիջապես, ըստ ընթերցողի ցանկության, կուղարկեմ գրքի կամ էլեկտրոնային տարբերակը, կամ էլ բնօրինակը` վերջին դեպքում բնականաբար հեղինակի ստորագրությամբ: Ի դեպ, ինչպես արդեն ասել եմ առաջ, երևանցիները կարող են Գրքերը ձեռք բերել նաև ինձանից, բնականաբար հեղինակային ստորագրությամբ: Դրա համար կարող եք ուղղակի տեղեկացնել ինձ մաիլիս վրա... Հաջողություն Ձեզ! Quote Link to comment Share on other sites More sharing options...
Javakhk Posted April 6, 2008 Report Share Posted April 6, 2008 Great work. Thank you! Quote Link to comment Share on other sites More sharing options...
Lion1700 Posted April 7, 2008 Author Report Share Posted April 7, 2008 Thank You! Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.