Jump to content

Ruben Hakobyan (ruben Mshetsi)


hagopn

Recommended Posts

Par che sa, ayl mi yerkri hin patmutyun

 

Լրիվ համաձայն եմ: Մի անգամ ցոյց տուեցին մի հաւաքածոյ Հրանդ Մովսիսյանի տեսահոլովակեների, որոնք նուրիրուծ էին հենց Սասունցիների երգ ու պարարուեստին: Մի տարբերակ էին երգոմ, որ մինչեւ հիմա չեմ լսել: Մի տարեց մարդ ու կին, «Ադե», երգում էին «Մշոյ Աղջիկ» այնպէս ոճով որի կրկնօրինակը չեմ լսել:

 

Այն նոյն Հրանդ Մովսիսյանը ներկայումս Աիդա Սարգսյանի գեղեցիկ դեսահոլովակներն է պատրաստում չտեսնուած գեղեցկութեամբ ու ճաշակով: Ուզում եմ գտնել ու Youtube-ի վրայ դնել դրանք: Իսկականից փշաքաղուում ես իրենք կատարումից:

 

Ռուբենը լաւ է երգում, շատ հանգիստ, մաքուր, հաւատարիմ, ու ինքը հենց այնպէս ալ լաւ անձնավորութիւն է: Վերջերս արիթ եղաւ իրեն հետ հանդպելու, ու իսկականից ուրախ եմ, որ իր նմանները դեր կարողանում են բեոմում մեզ շնորհել:

 

Յոյս ունեմ որ մի օր կարողանանք իսկանանից բարձր որակով ներկայացնել այս արուեստը աշխարհին: Մնացած ազգերը իրենց մի լուման սարքում են մի ափ ադամանդ, իսկ մենք դեր կարծում ենքթ որ մեր հարուստ մշակոյթի համար «մեզ շուկայ չկայ»:

 

Ինչու, Ռուբենը ինչքանո՞վ է զիջում, օրինակ, Կելտերի/Իրլանդացիների ոեւէ մի կատարողի: Մարդիկ մոռացութեն են տուել այն օրերին, որ իմ ողորմած հայրն է ապրել ու վայելել, երբ Թաթուլ Ալթունեանը թնդացնում եր ողջ արեւելքը եւ անգամ արեւմուտքի մի լաւ մասը, նոյնպթէս ինչպէս Riverdanceը թնդացրեց նոր սերունդին:

 

Ես ուրախ եմ որ կան լաւ կատարողներ, ու իրոք կան: Սակայն մտածում եմ որ դերեւս մենք մեր արուեստին պետք եղածին չափ լուրջ աչքով չենք նայում: Օրինակ, Ռուբենին վերջերս ներկայացրեցին առանց նուագախմբի, այսպէս կոչուած «մինուս»ով, այսինքն պեմում ինքն ու իր ձայնագրրութիւնն էին: Դա շատ տխուր երեւոյթ է: Showmanship կոչեցեալը ամենայ կարեւոր բանն է, ու իր ժամանակուայ համար, Թաթուլ Ալթունեանը դա լաւ եր հասկանում: Իրոք իրենց ժամանակի Riverdanceն էին:

 

Ռուբենին ու այլոց ցանկանում եմ մեծ յաջողութիւն, բայց նաեւ համարձակ, փայլուն ու ժամանակակից բեմականութիւն:

Edited by hagopn
Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...