Arpa Posted October 10, 2007 Report Share Posted October 10, 2007 (edited) Thank you Էլիա ԱՂԹԱՄԱՐ Ծիծաղախիտ Վանայ Ծովի Փոքրիկ գիւղից առափնեայ, Ծովն է մտնում գաղտագողի Ամէն գիշեր մի տղայ: Ծովն է մտնում առանց նաւակ, Բազուկներով առնացի Ջուրը ճողփում, լող է տալի Դէպի կղզին դիմացի: Խաւար կղզուց պարզ ու պայծառ Մի լոյս կանչում էր նրան, Մի վառ փարոս նրա համար, Չմոլորի իր ճամբան: Սիրուն Թամարն ամէն գիշեր Այնտեղ կրակ է անում, Եւ սպասում է անհամբեր Այնտեղ՝ մօտիկ դարանում: Բայց մի անգամ չարկամ մարդիկ Նրանց գաղտնիքն իմացան, Լոյսը հանգցրին սեւ ու սաստիկ Մի մութ գիշեր դիւական: Մոլորուեցաւ խաւար ծովում Լողորդ տղան սիրահար, Ու բերում է հողմը, բերո՜ւմ Հառաչանքներն՝ «Ա՜խ, Թամա՜ր...» Առաւօտեան ծովը ծփաց, Ափը ձգեց մի դիակ, Նրա շուրթին, պաղ, կարկամած, Ասես մեռած ժամանակ Սառել էին երկու բառ. «Ա՜խ, Թամա՜ր...» Այն օրուանից սրա համար Կղզին կոչուեց Ախթամար: -Գրողը՝ Յովհաննէս Թումանեան Mystery solved!? Almost! Now we know who that Tamar was. Even though Tamar was born in 1907, some 16 years after Hovannes had written the poem. Tamar Hovanessi Toumanyan , the yougest child of Hovannes' 10 children, a Famous Armenian in her own right. A multitalented architect who has created many monuments in association with the great Master Tamanyan. See the rest here; http://culture.azg.am/?lang=AR&num=200...;num=2007100605 Ամենայն հայոց բանաստեղծի տաղանդաշատ դուստրը Հովհաննես Թումանյանի հանճարի վկայությունները ոչ միայն նրա ստեղծագործություններն են, այլեւ՝ զավակները, որոնք իրենց բարձր արժանիքներով, ոմանք էլ իրենց տխուր ճակատագրերով մտան մեր ժողովրդի պատմության մեջ որպես նրա նվիրյալ, թումանյանական ոգին եւ դաստիարակության պտուղները կրող դեմքեր: Յուրաքանչյուրի կյանքի պատմությունը մի ուսանելի, ճանաչողական, դաստիարակչական արժեք է ներկայացնում, որ բացում է ոչ միայն բարձր նկարագիր ունեցող այդ անհատների կյանքի էջերը՝ իրենց լույսով եւ ողբերգականությամբ, այլեւ կարեւոր է Մեծ բանաստեղծի մարդկային եւ ծնողական նկարագիրն առավել ամբողջականությամբ ու խորությամբ ճանաչելու համար: Թամար Թումանյանը Հովհաննես Թումանյանի տասը զավակներից ամենակրտսերն էր: Ծնվել է Թիֆլիսում 1907 թվականին, սովորել տեղի Գայանյան օրիորդաց դպրոցում, ապա Երեւանի համալսարանի տեխնիկական ֆակուլտետում, 1931-ին ավարտել է Երեւանի նորաստեղծ շինարարական ինստիտուտը (որ 1933-ին դարձավ պոլիտեխնիկական)՝ ճարտարապետի մասնագիտությամբ: 1931-36 թվականներին աշխատել է Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական արվեստանոցում, մասնակցել է կառավարական տան, օպերայի եւ բալետի թատրոնի շենքի նախագծերի մշակմանը՝ անցնելով մասնագիտական ուսանելի բովով: Ավելի քան 35 տարի աշխատելով որպես ճարտարապետ՝ նախագծել է մեծ թվով շենքեր եւ շինություններ՝ ՔանաքեռՀէկի եւ թիվ 447 գործարանի բնակելի տները, Հիդրոմետծառայության վարչական շենքը, Սիսիանի հյուրանոցը, ժողդատարանը, ամառանոց Նորքում, հանրակացարանային, վարչական շենքեր, տիպային բնակելի տներ եւ այլն: Դրանցում հմտորեն լուծված են ճարտարապետական-քաղաքաշինական շատ խնդիրներ, շատերն էլ տեղ են գտել մասնագիտական գրքերում: Մասնավորապես Հիդրոմետծառայության շենքն իր հորինվածքով եւ կերպավորմամբ հետպատերազմյան հայ ճարտարապետության բնութագրական եւ արժեքավոր օրինակներից է: ՄՇԱԿՈՒՅԹ #019, 06-10-2007 Edited October 10, 2007 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.