Jump to content

Խօսք


Johannes

Recommended Posts

Սիրելի զրուցակիցներ, այս շարանով կուգամ յայտնելու խօսքի արժէքը:

 

Ցանկամ խոկման տեղ լինի: Յովհան

 

 

-Խօսքը կեանքի մեծ զէնքն է: կորոլենկո

 

-Խօսքը մեծ ոյժ է. այն համոզում է, շրջում, հարկադրում: եմերսոն

 

-Խօսել սիրիր երկու դէպքում՝ կամ երբ քո խօսքի առարկան պարզորոշ կշռադատել ես, կամ երբ որեւէ բանի մասին ասելն անհրաժեշտ է, որովհետեւ միայն այդ երկու դէպքում է խօսքը լռութիւնից աւելի լաւ, իսկ մնացած դէպքերում անհամեմատ աւելի լաւ է լռել, քան խօսել: Իսոկրատես

 

 

Link to comment
Share on other sites

  • Լաւ խօսիլ կը նշանակէ պարզապէս լաւ մտածել բարձրաձայն: Ե. Ռենան
  • Մարդիկ խճճւում են աւելորդ բառերի զանգուածում:Plutarchos
  • Երբէք շատախօս չես լինում, եթէ ասում ես հենց այն, ինչ ցանկանում ես ասել: Ե. Դէ լա Կրուա
  • Մտքի լեզուն կը լսուի, եթէ այն կանցնի սրտի միջով: Ժ. Ժ. Ռուսո
  • Ձգտիր, որ վիճաբանութեան մէջ քո բառերը լինեն մեղմ, իսկ փաստարկները՝ հաստատուն: Ջ. Վիլկինս
Link to comment
Share on other sites

  • Որտեղ չի կործանուել խօսքը, այնտեղ գործն էլ դեռ չի կործանուի: Ա. Ի. Գերցեն
  • Առանց մտածելու խօսելը նոյնն է, ինչ առանց նշանառութեան կրակելը: Մ. Սերվանտէս
  • Երբ գործի էութիւնը նախօրօք կշռադատուած է, բառերն իրենք իրենց են գալիս: Հորակիոս
  • Խօսքի ուժը քիչ բառերով շատ բան արտայայտել կարենալն է: Պլուտարքոս
  • Հոգիի ոյժը եւ կիրքը մարդկանց դարձնում են պերճախօս: Քուինտիլիանոս
  • Աւելի լաւ է տեղին խօսել, քան պերճախօսել: Բ. Գարսիան
  • Բանավէճը մտքի պարզաբանման արտակարգ հարմար միջոց է: Ֆ. Մ. Դոստոյեվսկի
  • Վիճել կարելի է միայն այն բանի դէմ, ինչի հետ համաձայն չես, բայց որը միեւնոյն ժամանակ լաւ ես հասկանում: Վ. Գ. Բելինսկի
  • Ով վիճելիս վկայակոչում է հեղինակութիւնների, նա կիրառում է ոչ թէ իր խելքը, այլ աւելի շատ յիշողութիւնը: Լեոնարդո դա Վինչի
  • Ժպտայ վիշտերիդ վրայ՝ նրանց դառնութիւնը կ'անհետանայ: Ժպտայ հակառակորդիդ վրայ՝ կանհետանայ նրա զայրոյթը: Ժպտայ նաեւ քո զայրոյթի վրայ՝ այն եւս կանհետանայ: Յա. Ռայնիս
Link to comment
Share on other sites

  • Հռետորական արուեստը անիմաստ է, եթէ հռետորը կատարելութեամբ չի տիրապետել այն առարկային, որի մասին ուզում է խօսել: Ciceron
  • Միշտ չէ, որ կարեւոր է, թէ ինչ է ասւում, բայց միշտ կարեւոր է, թէ ինչպէս է ասւում: Պլուտարքոս
  • Գեղեցիկ միտքը կորցնում է իր ամբողջ արժէքը, եթէ վատ է արտայայտւում, իսկ եթէ կրկնւում է, ապա մեզ ձանձրացնում է: Ֆ. Վոլտեր
  • Երբ աչք ասում են մի բան, իսկ լեզուն մի այլ բան, փորձառու մարդն աւելի շատ հաւատում է առաջինին: Ռ. Եմերսոն
  • Եթէ հակառակ կարծիք չեն արտայայտուել, ապա ինչից ընտրել լաւագոյնը: Հերոդոտ
  • Անհնար է ազնիւ ու անկեղծ վիճել յիմարի հետ: Մ. Մոնտեն
  • Հռետորը պիտի ազնիւ մարդ լինի: Նա իրաւունք չունի առեւտուր անելու իր պերճախօսութեամբ: Պ. Ռամուս
  • Պերճախօսութիւնը թողնում է ուժեղ, բայց եւ րոպէական ազդեցութիւն: Հեշտ գրգռւող մարդիկ նոյնքան հեշտութեամբ հանդարտում են: Սառն ու հզօր համոզմունքն այդպիսի վերելք չի առաջացնում, բայց եթէ այն համակել է մարդուն, ներթափանցել է նրա մէջ, ապա դրա ազդն անջնջելի է: Ժան Ժակ Ռուսո
Link to comment
Share on other sites

  • 1 month later...
  • Վերացական ճառերը նման են բիւրեղեայ ջահերի, որոնք փայլում են, բայց չեն տաքացնում: Արիստոտել
  • Լաւը կրկնակի լաւ է, երբ այն համառոտ է: Վ. Գարսիան
  • Իսկական պերճախօսութիւնը չի զգում պերճախօսութեան մասին գիտութեան կարիքը, ինչպէս իսկական բարոյականութիւնը չի զգում բարոյականութեան մասին գիտութեան կարիքը: Բ. Պասկալ
  • Ձեր մտքի բարձրութիւնը չափէք նրա նետած ստուերի մեծութեամբ: Ռ. Բրաունինգ
  • Խելքը կորցնում է իր ամբողջ հրապոյրը, եթէ այն ներծծուած է չարամտութեամբ: Ռ. Շերիդան
  • Խելքի միջակութեան նշաններից մէկը շարունակ պատմելու ցանկութիւնն է: Ժ. Լաբրիւէր
  • Խելքը, անկասկած, առաջին պայմանն է երջանկութեան: Սոփոկլէս
  • Չկայ աւելի մեծ կոպտութիւն, քան ուրիշին ընդհատելը նրա ելոյթի ընթացքին: Ջ. Լոկ
  • Լինում են մարդիկ, որոնք նման են զերոյի՝ նրանց միշտ անհրաժեշտ է, որ իրենից առաջ թուեր լինեն: Ո. Բալզակ
  • Բառերը ծաղիկներ են, գործը՝ պտուղ: Ալ Խարիզի
  • Ով յստակ է մտածում, նա յստակ է շարադրում: Ն. Բուալո
  • Իմանալ շատ լեզուներ, նշանակում է շատ բանալիներ ունենալ նոյն փականքի համար: Փ. Վոլտեր
  • Ազատութիւնն ու սանձարձակութիւնը մէկը միւսին միանգամայն հակադիր հասկացութիւններ են: Քւինտիլիանոս
Link to comment
Share on other sites

  • 2 months later...

- Այն Ինչը պարզ չես պատկերացնում, պարզ չես արտայայտի. արտայայտութեանց անճշտութիւնն ու խճճումը վկայում են միայն մտքի խճճուածութեան մասին: Ն. Գ.

 

Չերռնիշեվսկի

 

- Խօսողի վարքն ու բարքը աւելի շատ են համոզում, քան ճառը նորա: Պուբլիլիոս Ասորացի

 

- Այնտեղ, ուր գիրք կայ, մարդն արդէն մենակ չէ, իր մտահորիզոնի պատերի մէջ, նա հաղորդակցում է անցեալի ու ներկայի բոլոր մեծագործումներին, ողջ մարդութեան միտքին, զգացմունքին: Ս. Ծւայգ

 

- Խելքը, անկասկած, առաջին պայմանն է երջանկութեան: Սոփոկլէս

 

- Յաղագը կատարելագործման խելքի, հարկ լինի մտածել, քան սերտել: Ռ. Դեկարտ

 

- Զգուշացէք կատակել ի վնաս առողջ դատողութեան: Ն. Բուալո

 

- Ջանալով խուսափել արատներից, յիմարներն ընկնում են այլ արատների մէջ: Հորակիոս

 

- Յիմարը իմանում է միայն, ինչ կատարուել է: Հոմերոս

 

- Տգէտի խելքը լռութիւնն է: Եթէ նա հասկացել է դա, ապա կիսաչափ դարձել է խելացի: Սաադի

 

- Յիմարներն աւելի յաճախ են հարցեր առաջադրում, քան հետախոյզ մարդիկ: Մ. Գորկի

 

- Մեծ մարդը գնում է իր ժամանակի առջեւից, խելացին ամբողջ ճանապարհին գնում է նրա կողքից, խորամանկն աշխատում է զգալիօրէն օգտուել նրանից, յիմարը կանգնում է ճանապարհին: Ե. Բաւերնփելդ

 

- Երբ ասելու բան չկայ, միշտ էլ վատ են խօսում: Վոլտեր

 

- Ինչի՞ց է, որ կաղ մարդը մեզ չի գրգռում, իսկ մտաւոր կաղը գրգռում: Նրանից է, որ կաղը գիտակցում է, որ մենք ուղիղ ենք քայլում, իսկ մտաւոր կաղը պնդում է, որ ոչ թէ ինքը, այլ մենք ենք կաղում: Բ. Պասկալ

 

 

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

  • 1 month later...

· Սուր լեզուն միակ կտրող զէնքն է, որ մշտական գործածութիւնից է'լ աւելի է սրւում: Ու. Իրվինգ

 

· Խօսքը մեծ գործ է: Մեծ է այն պատճառով, որ խօսքով կարելի է միացնել մարդկանց, խօսքով կարելի է նաեւ բաժանել նրանց, խօսքը ծառայում է սիրուն, խօսքով կարելի է ծառայել նաեւ թշնամանքին ու ատելութեանը: Զգուշացիր այնպիսի խօսքից, որ բաժանում է մարդկանց: Լ. Տոլստոյ

 

· Խօսքը ուժն անսահման է: Յաջող բառը յաճախ բաւական է եղել կանգնեցնելու փախուստի մատնուած զօրքին, պարտութիւնը վերածելու յաղթանակի եւ փրկելու երկիրը: Ա. Ժիրարդէն

 

· Երբ չեն կարողանում մտքով վեր սլանալ, դիմում են վերամբարձ ոճին: Պ. Բուաստ

 

· Ով շատ է մտածում, նա քիչ է խօսում՝ աշխատելով հնարաւորինս շատ մտքեր արտայայտել քիչ բառերով: Ու. Իրվինգ

 

· Մարդու ձգտումը դէպի ազատութիւն նման է կաթսայում փակուած շոգիի, այն եւս կարող է դառնալ վտանգաւոր, երբ նրան չափազանց սեղմում են, ինչպէս նաեւ՝ օգտաւետ, երբ նրան ճիշտ ուղի են տալիս լաւ պատրաստուած մեքենայում: Վ. Վայտլինգ

 

 

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...