Jump to content

Mamik And Konak?


Arpa

Recommended Posts

Jivan and Anna ?

Mystery solved! :ap:

We finally meet the ancestors of the Mamikoneans, Mamik and Konak :goof: :goof: :goof:

Below the Armenian version of the story only to show how those Chinese couple speak, not only Armenian but also in the Artsakh dialect.

To see the English version and their pictures look here;

http://search.hp.netscape.com/hp/boomframe...menianow.com%2F

Issue #35 (255), August 31, 2007

(August 31, 2007)

Ղարաբաղյան հրաշք. այց «առեղծվածային» Վանք գյուղ

Գայանե Մկրտչյան

«ԱրմենիաՆաուի» թղթակից

Ազգությամբ չինացի Ջիվանն ու Աննան զուտ ղարաբաղյան բարբառով ասում են. «Մատաղ, հունցը՞ս, լյա՞վ ես»: Իսկ երբ իրենց ես հարցնում, պատասխանում են. «Մունք ստեղ մեզ լյավ ենք զգում»: {ai245501.jpg|left}Չինաստանից ժամանած երիտասարդները խոհարար են: Աշխատում են Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղի «Էկլեկտիկա» հյուրանոցային համալիրում:

Նրանք Ղարաբաղ են եկել գործարար Լևոն Հայրապետյանի հրավերով: Թեև ձմռանը շատ հաճախորդներ չեն լինում, նրանք շարունակում են ապրել գյուղում, որովհետև, ինչպես իրենք են ասում, իրենց այստեղ դուր է գալիս:

Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից 45 կմ հեռավորության վրա գտնվող Վանքը թաղված է թավուտ անտառներում` շրջապատված լեռներով: Գյուղ տանող ճանապարհը ոլորապտույտ է, և յուրաքանչյուր ոլորանի վրա բացվում է իր գեղեցկությամբ նախորդին գերազանցող էլ ավելի հրապուրիչ տեսարան: Ղարաբաղի այս հատվածում բնությունը, կարծես, ինքն իրեն գերազանցել է:

Վանքի բնակիչ 60-ամյա Վազգեն Բաղրամյանը «Ատավան լես» ՍՊԸ-ի աշխատակիցներից է: Այս ընկերությանն է պատկանում «Էկլեկտիկա» հյուրանոցային համալիրը: Հայտնի «Տիտանիկ» նավի նմանությամբ հյուրանոցը կառուցել են Խաչեն գետի ափին` գյուղի կենտրոնում: Այն 70 տեղանոց է և գործում է արդեն երեք տարի: Մեկ համարի արժեքը 7000 դրամ է:

Բաղրամյանն ասում է, որ գյուղը լքողներ չեն եղել ոչ պատերազմի ժամանակ, ոչ էլ հետպատերազմյան տարիներին: Այսօր շատերն անգամ գալիս են Վանքում բնակություն հաստատելու:

Հյուրանոցի կայանատեղի հսկիչ 65-ամյա Աբել Հակոբջանյանը նրանցից մեկն է: Նա ծնվել է Վանքում, սակայն 1960 թվականից ապրել է Բաքվում: 1988-ին տեղափոխվել է Երևան:

«Արդեն մի տարի է, ինչ կնոջս հետ վերադարձել եմ Վանք: Տղաս Ռուսաստանում է, բայց շատ կուզեի, որ նա էլ գար գյուղում ապրելու, այստեղ բոլոր պայմանները կան,-ասում է Աբելը: - Չեք պատկերացնի` հատկապես շաբաթ և կիրակի օրերին որքան հյուրեր են լինում: Կայանատեղը չի բավականացնում մեքենաներին»:

Մեծաթիվ հյուրերին հատկապես ուրախ են չինացի խոհարարները:

«Դե, որովհետև երբ այցելուները շատ են լինում, հաստատ նրանցից մի քանիսը չինական ուտեստներ են պատվիրում, իսկ մենք էլ ցույց ենք տալիս մեր շնորհքը»,-ասում է Ջիվանը:

Վանքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում: Ինչպես իրենք են իրենց մասին ասում` «Ազատ մարդ չես գտնի»: Ասֆալտապատվում են փողոցները, կառուցվում են մայթերը: Գյուղի կենտրոնից ոչ հեռու ավարտին է մոտենում 350 աշակերտի համար նախատեսված դպրոցի նոր շենքի կառուցումը: Նոր ուսումնական տարին Վանքի աշակերտները կսկսեն նոր շենքում:

Գյուղապետ Ֆեդյա Օհանյանն ասում է, որ գյուղի տղամարդիկ հիմնականում շինարարական աշխատանքներում են ներգրավված: Մի մասն էլ զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ ու մեղվաբուծությամբ: Միայն «Ատավան լեսը» 280 աշխատատեղ է ապահովում 1550 բնակիչ ունեցող Վանքի համար:

Վանքում իրականացվող աշխատանքները կատարվում են ռուսաստանցի գործարար Լևոն Հայրապետյանի նյութական միջոցներով: Հայրապետյանը ծնունդով Վանքից է:

Բաղրամյանն ասում է, որ Հայրապետյանը քաղաքատիպ ավանի զարգացման հատուկ ծրագիր է մշակել գյուղի համար, և բոլոր բարեփոխումները կատարվում են ըստ այդմ:

Գյուղապետ Օհանյանը նշում է, որ գյուղից 5 կմ հեռավորության վրա գտնվող Խաչենի ձորակում 15 մլն դրամ արժողությամբ ջրամբար է կառուցվում:

«Նախատեսվում է այդտեղ հետագայում ջրային մարզաձևերի մրցաշարեր անցկացնել: Այս ամենը մեկ նպատակ ունի. զարգացնել զբոսաշրջությունն այս տարածքում»,- ասում է Օհանյանը:

Վանքում գործում են կենդանաբանական այգի, ռեստորան, սուպերմարքեթ, գարեջրատուն, «Յունիբանկի» մասնաճյուղ, նոր կառուցված մարզադաշտ:

Վանքեցի Աշոտ Առաքելյանն աշխատում է գյուղից 3 կմ հեռավորության վրա գտնվող Ծովին Քար կոչվող վայրում: Երեք տարի տևած շինարարական աշխատանքներն արդեն ավարտվում են: Այստեղ կառուցվել է 120 տեղանոց ժամանակակից ևս մեկ հյուրանոց և հանգստյան գոտի հենց Խաչեն գետի վրա:

«Շինարարները բոլորն էլ գյուղից են: Աշխատանք ունենք, խաղաղություն է, գյուղից չենք հեռանա: Շուտով սկսելու ենք հիվանդանոցի շենքի կառուցումը»,- ասում է նա:

{ai245502.jpg|right}Վանքի գրեթե բոլոր տղամարդիկ մասնակցել են պատերազմին: Գյուղապետ Օհանյանն ասում է, որ համագյուղացիներից կազմված 300 հոգանոց ջոկատից զոհվել է 30 մարդ, վիրավորվել` 60-ը:

«Թշնամու առաջավոր դիրքերը մեր գյուղից 2 կմ էին հեռու: Գյուղից դուրս էինք հանել կանանց ու երեխաներին: Ղարաբաղում ամենաշատը ռմբակոծվել է հենց այս գյուղը, քանի որ այն կարևոր ռազմական հենակետ էր»,- ասում է նա:

Վանքում բոլորը համոզված են, որ իրենց ուժ ու զորություն է տվել Գանձասարը: Օհանյանն ասում է, որ Գանձասարի զորությամբ կարողացան պահել Խաչենի ձորակը, ինչը վճռորոշ նշանակություն ունեցավ պատերազմի ժամանակ:

Գանձասարը Վանքի դիմացի սարին է: Այն ասես հսկում է գյուղը իր խորհրդավոր զորությամբ: Գյուղացիներն ասում են, որ վանքն իր անունը ստացել է այդ սարից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր: 12-13-րդ դարերում առաջնորդարանը Գանձասարում էր: Արցախի թեմի առաջնորդ Տ.Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշում է, որ երբ 1989-ին վերաբացվեց Արցախի պատմական թեմը, առաջին գործող եկեղեցին հենց Գանձասարն էր: Այստեղ շուտով կբացվի հոգևոր ճեմարան:

Պարգև սրբազանը պատմում է, որ Գանձասարը բազմիցս ռմբակոծվել է: Ռումբերն ընկել են ամենուր, բայց ոչ եկեղեցու վրա:

«Աստված թույլ չէր տալիս: Կարծում եմ` Գանձասարն իր հրաշագործ զորությամբ պահեց թե իրեն, թե ժողովրդին: Միայն մեկ անգամ եկեղեցու կողքի շինությունը քանդվեց, որտեղից էլ 20 նոր խաչքարեր հայտնաբերեցինք: Հասկացանք, որ Աստված դուռ բացեց ու այդ խաչքարերը գերությունից ազատեց»,- ասում է Պարգև սրբազանը:

Մայրուղուց Վանք տանող 12 կմ ճանապարհը, Վանք-Գանձասար և Վանք-Ծովին Քար ճանապարհներն ասֆալտապատվել են գործարար Հայրապետյանի միջոցներով: Այդ նպատակով ծախսվել է 10 մլն դրամ:

Դժվար է Վանքից հեռանալը, առավել ևս` Գանձասարից, որի բարձունքից երևում է Ղարաբաղն իր ողջ գեղեցկությամբ:

«Մեզ մոտ մեկ անգամ այցելողը չի կարող նորից չվերադառնալ: Իսկ մեզ համար այստեղից է սկսվում ու վերջանում աշխարհը»,- ասում է Վանքի գյուղապետը:

 

 

 

 

Link to comment
Share on other sites

Փաստօրէն այժմ աւելի ազգայնական ենք, քան Մամիկի եւ Կոնակի ժամանակ, երբ պահած են անուններն իրենց չինական :D :

 

Թէեւ Ջիւան եւ Աննա անուններն ալ հայկական են կասկածով:

 

Արցախ գնացողը չինական ճաշն ի՞նչ պիտի անի: Լաւ չէր լինի վերծանել* բնիկ ճաշերը Արցախի:

 

Գանձասարը կաթողիկոսարան եղած է: Ահա հայրենասիրութեան վառ մի օրինակ. հարազատ զաւակները կը շէնացնեն շէնն իրենց շինութեամբք բազմապիսի:

 

Ոմանք պիտի ուզէին թերագնահատել կամ արհամարհել ոգեկան բարձր հայրենասիրական տրամադրութիւնը: Բայց մունք տեսնում են այդ տրամադրութեան ընդձեռած կորովը (ուրարտացիները պիտի ըսէին՝ տուխը)՝ ազատամարտի ընթացքին:

 

Կը հիանամ հայկական եկեղեցական ճարտարապետութեամբ, կը պաշտեմ խաչքարերը: Թերեւս հեթանոսութիւն է արձան պաշտելը:

 

Թո՛ղ անոնք պաշտեն արձանները սուրբ գրային հերոսներուն, մինչ մենք վերընդձիւղումը նշող կենաց ծառերը՝ հայոց ծաղկած խաչերը:

 

*Վերծանել< վեր (ի յայտ) + ծանել (ծանօթացնել, ճանաչեցնել)

 

Ծանիր զքեզ ո՛վ Հայ ժողովուրդ

 

 

Link to comment
Share on other sites

Բարեւ Հոսանք, քեզ տղայ կը կարծէի:

 

Հոյակապ շինութիւններ են: «Կռունկ» երգահանդէս ալ կազմակերպուած է այստեղ (կարծեմ), Աւետ Բարսեղեանի եւ Նազենի Յովհաննէսեանի ներկայացմամբ:

 

Հոյակապ դրախտ է: Ջուր, ծառ, ջինջ օդ: Թո՛ղ ապրին այստեղ զաւակները մեր: Ներսի շէնքի շինանիւթերը տարբեր են եւ գունաւոր: Միապաղաղ՝ մէկ տեսակ քարով չէ շինուած:

 

 

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...