Johannes Posted August 15, 2007 Report Share Posted August 15, 2007 Յովհաննաբանք (թէ՞ յիմարաբանք) Դուն Ա՜խ դուն: Չկրցայ բերանացի ըսել քեզ, արձանագրեմ, անգիր սորվիմ, զի երբ տեսնեմ, աչքովս ասեմ: Դուն...իմ հինս, իմ թանկագինս: Ա՜խ գեղեցկութեան չափանիշ, թէ չե՞ս գիտեր, որքան զգայուն է իմ հոգին: Տարիներն անցան բայց նոյնն ես ահա, նոյնն եմ եւ ես երբ քեզ նայիմ: Նայի՞լ, ինչ նայիլ, քեզ չեմ նայիր այլ կըմպեմ քեզ հարբած քեզմով Կան քեզ նման, բայց չկաս դուն քեզմէ զատ Ինչդ գովեմ, երբ իւրաքանչիւր կողմդ առանձին են գովելի Իսկ միասնաբար հրաշք ես աննկարագրելի Դուն քաղցրութեան մարմնացում քեզ սիրել միանգամէն չի կարելի Այլ կաթիլ առ կաթիլ, որ սիրող սիրտը ամէնուն հասնի Քեզմով գիտցայ թէ աշխարհը որքա՜ն գեղեցիկ կրնայ ըլլալ Քեզմով գիտցայ թէ որքա՜ն կրնամ սիրել ես Քեզմով գիտցայ թէ քու սիրովդ որքա՜ն հարուստ եմ ես: Բայց նաեւ գիտցայ, որքա՜ն որբ կրնամ ըլլալ ես Ուզեցի մոռնալ, մոռցայ եւ ատեցի քեզ, որպէս հիւանդ անդեղ Մնացիր այստեղ խորը թաքուն, այնպէ՜ս խանձող անթեղ Բայց խաբեցի ինքս ինձ նախ եւ Աստծոյս անգամն երկրորդ Զի չի կարելի մոռնալ քեզ, տակաւին ատել, միտքէն վանել Քանի դուն մէջս ես, եսս ես, եւ կը մնաս այնքան ատեն շնչեմ ես Շնչեմ եւ քեզ, դարձնելով օդս ու ըմպելին ծառաւիս Թէ կարելի՞ է, մէկնու մէկը սիրէ քեզ աւելին քան ես Կարելի է, թէ այդ մէկը ըլլամ ես Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted August 17, 2007 Author Report Share Posted August 17, 2007 Քերթուած խօսք իմ այս արձակ Քերծեցի բարբառովն արեւմտաց Զի դուստրդ հայոց միջագետքի Հասկանայ, լինի իմաց Ինձնից առաջ շատերն են գրել Մասին սիրոյ, տառապանքի, կարօտի Նման պատկերք, դարձուածք ամէնուրէք Լսել-ընթերցել եմ նման ինձ խեւերից Բայց միայն քեզ ուղղուածն է դարձել իմաստալից Զի առանց ենթակայիդ. ի՞նչ խօսք, ի՞նչ բառ Շատերն են ուզեցել խօսք ասեմ նրանց համար Բայց միայն քեզ ասածս է ասք միջիցս վարար Միայն քեզ ուղղուած խօսքն է դարձել հաճկատար Ժամանակը, սառել է ինձ հետ, չի ծերացել Չի հնացել խանդաղատանքը պատանեկան Չապրուած սէրն է դա, դոփում, տրոփում Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted August 17, 2007 Author Report Share Posted August 17, 2007 Խօսքն իմ այս, չկրցի քեզ ասել Կապկել էր լեզուս, շրթունքս Ասացի միայն.-«կը սիրեմ քեզ» Առանց մանրամասնի... Կապկել էր լեզուս, մոռացել էի. Անունս, տեղս... Ասացի.-«կը սիրեմ քեզ» Բայց ոչ լեզուի, շուրթի միջից: Կուրծքի միջից, խորունկ ձայնով Էութիւնիցս, Աստուծոյ ձայնն էր Ձայնն Աստծոյս Փորձեցի «քերթող» «չափող» չլինել Չուզեցի այսպէս «մերկանալ» Պախարակեցի ինքս ինձ Բայց իրական է, իրական Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted August 17, 2007 Author Report Share Posted August 17, 2007 (edited) Երբ տեսայ քեզ, անգամն առաջին Չէի տեսած այսպէս աղջիկ, էգ Չէի տեսած այսքա՜ն նրբութիւն Չտես էի Պատած էր շուրջս մոխրագոյն պատկերքը Փոշոտ քաղաքիս, անգեղ կանանց Չէի տեսած, չտես էի, պէտք ունէի.. Տակաւին չտես եմ, չեմ յագենում Քեզնից... Չէր կարելի անտես անել Քեզ, ո՛վ հայելի գեղեցկութեան Ո՛վ փայլող իգականութիւն Ո՛վ կենսախանդ տարփանք... Ե՞ս էի գնացել հոլիվուդ Թէ նա էր իմ մօտ Կար այնտեղ մի գեղեցկուհի Քաղքից առասպելական Մի շէկ, խարտեաշ նրբուհի Կենսալից, շէնշող, սիրտ վառող վարդ Անու՞նն էի մոռացել Թէ չգիտէի այդժամ Քեզմով յայտնաբերեցի Անունը նորան Իր ժամանակի քրմուհին Մարդկանց երազը, կանանց նախանձը Եւ օրինակելին... Մէրըլին Բայց ի՞նչ Մէրըլին Նա չգիտի բառը հայի Նա չգիտի ասել հոգի Նա չունի գոյնը Շագանակի Քո աչերի, մազերի Նա չունի Գրաւչութիւնն իմ ...ի Edited August 17, 2007 by Johannes Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted August 17, 2007 Report Share Posted August 17, 2007 (edited) Ինչ է Յովաննէս!** Միթէ առաւոտուն երեսդ ածիլելիս Տերեանի պատկերն ես տէսնում թէ Նահապետ Քուչակի գրիչ փետուրն ես կլլել? Հալէպի ջուրին մէջ ինչ են խառնում ? Մայր Հայաստանի ստինքեն փխած նեկտարը? See that փետուր and feather, as well as the Greek “ptero” are from the same root. It is delicious, keep it coming. ** Թէ մենք ինչու ավարտին գրենք Յովաննէս-ը Է-ով եւ ոչ թէ Ե- ով. Չի մոռանալ թէ Է եւ Ի միջ-փոխական interchangeable են: Սրա համար է որ ոմանք իրանց ազգանունը այսպէս են գրում…ՅովաննԻ ս-եան/HovannIsian. Edited August 17, 2007 by Arpa Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts