vartahoor Posted June 17, 2007 Report Share Posted June 17, 2007 ԷԼԻ ԳԱՐՈՒՆ ԿԳԱ Եղիշե Չարենց Էլի գարուն կգա, կբացվի վարդը, Սիրեկանը էլի յարին կմնա: Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը, Բլբուլի երգն էլի´ սարին կմնա: Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը, Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը, Ինչ որ ե´ս չեմ ասե - նա´ կասե վաղը. Օրերը ծուխ կըլին, տարին կմնա: Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը, Հազար աչք կթացվի աշխարհի մեջը, Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը - Էշխը կրակ կըլի՝ արին կմնա: Ուրիշ սրտի համար կհալվի խունկը, Կբացվի շուշանը, վարդերի տունկը. Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը - Գերեզմանիս մարմար քարին կմնա: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.