vartahoor Posted June 16, 2007 Report Share Posted June 16, 2007 ԹԵՓԱՎԱՃԱՌԸ Համո Սահյան Մի բանաստեղծի Չարենցի խախալի ծակից Վեր ընկած մի ոսպ է գտել, Խառնելով սեփական թեփին, Եկել ու շուկա է մտել£ Եւ հաճախ զայրույթի ճիչով, Հաճախ էլ ժպիտով բարի, Ծախում է բրնձի գնով Իր թեփը երեսուն տարի: Մարդիկ է գտել նա անգամ, Որ այդ թեժ բազարի բովում, Մուշտարի կանչելով անվերջ Իր թեփն են եռանդով գովում£ Գովում են, և այսպես ահա Համբավը բախկալ մի քեռու, Անցել է բազարից-բազար, Գնացել, հասել է հեռու: Ծախում է թեփը մեր քեռին, Եւ դու էլ կորած ես անդարձ, Թե կողքով անտարբեր անցնես Եւ թեփին թեփ ասես հանկարծ: Ծախում է, և հոգին սակայն Ուտում է որդը նախանձի, Որ ուրիշ բաներ են ծախում Բազարում իր թեփից բացի: Ծախում է, և չենք իմանում, Թե երբ է դուրս գալու հակից Այն ոսպը, որ ընկավ մի օր Չարենցի խախալի ծակից: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.