vartahoor Posted June 16, 2007 Report Share Posted June 16, 2007 ՓՆՏՐՈՒՄ ԵՍ ԴՈՒ Համո Սահյան Փնտրում ես դու ինչ-որ հանցանք, Հեգնում ես ինձ ու չես ներում, Բայց կա ինչ-որ մի կարեկցանք Քո հեգնական ժպիտներում: Հեգնում ես ինձ ու նախատում, Բորբոքում ես կռիվ ու վեճ, Բայց կա ինչ-որ մի քաղցրություն Քո դառնագին խոսքերի մեջ: Ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում, Նայում ես ինձ այնպես մռայլ, Բայց կա ինչ-որ քնքշություն Քո անողոք դեմքի վրա: Հաճախ այնպես խայթում ես դու, Սրտիս այնպես վիշտ ես բերում, Բայց կա ինչ-որ մտերմություն Քո այդ օտար հայացքներում: Մերթ փարվում ես ինձ հովի պես, Մերթ հողմի պես ինձ չարչարում, Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես, Էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.