vartahoor Posted June 16, 2007 Report Share Posted June 16, 2007 ԿՈՒԶԵՍ ՊԱՅԹԻՐ Համո Սահյան Կուզես պայթիր, կուզես ճչա, Քեզ մարդու տեղ դնող չկա, Զգույշ, գլխիդ փորձանք չգա, Սի՛րտ, անցել է սրտի դարը։ Էլ չեն երդվում քո արևով, Չեն տաքանում քո բարևով, Էլ չես վառում դու վառվելով Սի՛րտ, անցել է քո հազարը։ Ինչքան տխրես, ինչքան ժպտաս Ինչքան խփես ու թպրտաս, Միևնույն է, տանուլ կտաս, Էլ չի բերում, սի՜րտ, ք՛ո զարը։ Միտքն է հիմա սերն աշխարհի, Աշխարհակալ տերն աշխարհի, Բեռնակիրն ու բեռն աշխարհի Եվ աշխարհի ճանապարհը: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.