vartahoor Posted June 14, 2007 Report Share Posted June 14, 2007 Ի Ղ Ձ Ը Մ. ԼԵՐՄՈՆՏՈՎ Թարգմանեց՝ Հովհաննես Թումանյան Ինչո՞ւ չեմ թռչուն, վայրենի մի հավ, Որ հիմա գլխիս վերևից թռավ, Ինչո՞ւ չեմ կարող երկնքում ճախրել Եւ ազատություն միմիայն սիրել: Ես դեպի Տարոն կըսլանայի, Ուր ծաղկում էին դաշտերն իմ պապերի, Դատարկ ամրոցում միգապատ լերանց Հանգչում են մոռացված աճյունքը նրանց: Այնտեղ հին պատից մնում են կախած Նրանց լայն վահանն ու սուրը ժանգոտած, Կըթռչեի սրի, վահանի վրայով, Եվ կըսրբեի փոշին թևերով: Եվ պարթևական լրած քնարի Ժանգոտ լարերին ես կըզարկեի, Որ նրա ձայնը դարձյալ հոգենվագ Հնչեր մշտալուռ կամարների տակ: Ճակատագրի խիստ օրենքի դեմ Իզուր է խնդիրս,-ես այդ լավ գիտեմ, Իմ և բլուրների միջև հայրական Սարեր ու ձորեր, կապույտ ծովեր կան: Վերջին շավիղը դյուցազունների, Ահա տարագիր, ցոփ կյանքի գերի, Այստեղ ծնվեցա բայց ուրիշ հոգով... Ա՜խ, ինչու չեմ ես թռչուն վայրենի: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.