Takoush Posted January 10, 2006 Report Share Posted January 10, 2006 (edited) ԱՆԱՀԻՏ Խոտին մեչ է թաղված բագինդ: Չեն Ծխար Խունկերն անույշ, զոհն այնտեղ չի՛ արյունիր: Կու գայ լոկ բույր մը համպար Խորխի՝ զոր հոն թողեր է օձ մը կարմիր: Հոն կը նստիմ, խո՛նչ ուղեւոր: Զիս կ՚արծի, Եւ Վահագնի զամբկին կարծես հոտն առած՝ Կտղուցեն խոլ կը խանձի: Բայց արեւեն մեզ չի գար ոչ մեկ աստված: Անհետացան անդարձ խորերն անտառին Քուրմերը լայն թեզանիքով: Չի՛ երգեր Ծիծերդ՝ վինը Վրույրին: Բագինիդ շուրչ կը հեծկըլտան եղեգներ: Չես հանգրըճեր պատմուճանդ ալ. օ՛չ մեկ վիթ Նիզակահար՝ կը ներկէ ծունկդ արյունով: Թանգարանին մեչ անդրիդ Կը տաղտկանա, եւ չի՛ պսակվիր գարունով: Բայց դուն կ՚ապրիս, պիտի ապրիս հավիտեան, Ո՛չ երկրիս վրայ, երկինքի՛ն մեչ, Անահի՛տ: Ահա կ՚ծագի լուսնկան, Եվ կը ծագիս դարձեալ՝ մահիկը ճակտիդ: Քեզ կը տեսնեմ աստղերուն մոտ: Ծիծերեդ Լույս կը հոսի աղբյուրին մեչ՝ ուրկե խմող Եղնիկին դունչը նամետ Եվ եղչյուրները կ՚օծանվին ոսկեշող: Վա՛ր կը նայիս.— օրիորդները վարար Կը զգաստանան. գինիին տաշտը կ՚իյնայ Բագոսուհվույն ուսեն վար: Կ՚աղոթէ կույսը ծնրադիր մահճին վրայ: Կապարճդ ուսիդ, լարած աղեղդ լայնշի՝ կը վարես սայլը լուսնակին լռելյայն... Կյանքն անտառին կը շարժի.— Ձեռքիդ չահեն վախցած՝ գայլերը կ՚ոռնան: Կ՚երազէ դաշտն.— ու կոկոնները վարդին, Բըքիններուդ խայթին ներքեւ, մի առ մի, Բերանիդ պէս կը բացվին: Կ՚եռայ ավիշն այգիին մէչ վաղեմի: Կ՚հոսես ծիծերդ, կ՚անցնիս կ՚երթաս,— բայց մարդիկ Չե՜ն պաշտեր քեզ. տա՛րըր մը սոսկ կ՚ընդունին: Քանդած են հովն ու ալիք Մեհյա՛նդ իսկ Քերսոնեսի աբունքին: Միայն, գիշերն, որսական շունըդ լըքված Կը տեսնէ վերն անցքըդ, մահիկը ճակտիդ, Ու բագինիդ վրայ նստած՝ Կը նայի քեզ եւ կու լայ, ո՛ Անահիտ: Դանիէլ Վարուժան Edited January 10, 2006 by Anahid Takouhi Link to comment Share on other sites More sharing options...
Takoush Posted October 10, 2007 Author Report Share Posted October 10, 2007 ՀԱՍՈՒՆ ԱՐՏ Արտըս ոսկո՜ւն է... Նըման բոցերու Ցորենն է բռընկեր՝ Առանց այրելու: Արտըս ոսկո՜ւն է... Երկինքն է կըրակ. Հողը խորխոլած Ծըղոտներուն տակ: Արտըս ոսկո՜ւն է... Քառաշար հասկեր Քառաշար սաթով Արե՛ւ են հագեր: Արտըս ոսկո՜ւն է... Բոռ, մեղու, պիծակ Քիստերուն մեջեն Կ՚անցնին զերթ փայլակ: Արտըս ոսկո՜ւն է... Մերթ կ՚ելլե, հովեն, Դեղձանիկ մը թի՛ռ, Ոսկեծուփ ծովեն: Օրո՜ր, ոսկո՛ւն արտ, Օ՜ր տուր, հասո՛ւն արտ, Գամ ոսկիդ հընձեմ Մանգաղով արծաթ: Դանիէլ Վարուժան Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts