vartahoor Posted June 12, 2007 Report Share Posted June 12, 2007 ՄԿՆԵՐԻ ԺՈՂՈՎԸ (Դասական Ուղղագրութեամբ) ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ (ԽՆԿՈՅ ԱԽՊէՐ) Սով էր, սով էր մկստան, Կատւի ձեռքից լկստան Գզիրն ընկաւ դռնէդո´ւռ Էլ չթողեց տուն-կտուր Ջահել ահել գեղովի, Կանչեց, բերեց ժողովի՝ Թէ ինչ անեն, որ կատւէն Մի հնարքով ազատվեն: Եկան գիւղի ջոջերը Երկար բարակ պոչերը, Մասնակցեցին խորհրդին, Մի մուկ խօսեց իր հերթին, -Լսե´ք, մկներ, ցեղակից, Չունեմ որդի, կողակից, Ես մի անտէր ծերուկ եմ, Բայց պատւաւոր մի մուկ եմ. Պակսեց ուժը իմ ոտի, Պէտք է մեռնեմ անօթի Սովն է չոքել դռանը, Ախ, մռռանը, մռռանը, Վեր է ընկել, մառանը, Ինչքան ասես նազ անի, Ստից սատկի, տազ անի, Մուկ տեսնելիս, վազ անի, Գլխից բռնի, կախ անի, Թաթովը տայ, խաղ անի, Ուտի, քէֆը չաղ անի, Էսպէս զուլում ու կրակ, Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ: Բայց թէ ազնիւ մեր ցեղը Կորչելու չէ զուր տեղը... Ա՜յ բերել եմ ես մի զանգ, Ծափ, ծլնգոց, Մէջը զնգոց. Կատւի վզից մենք կախ տանք, Որ ինչքան էլ օրօրայ, Որ ինչքան էլ շօրօրայ, Ստից սատկի, տազ անի, Գալն իմանանք գազանի: Է´, զանգը ո՞վ կախ անի. -Ալօ դո´ւ: -Ալօ՞ն տանի: -Բալօ դո´ւ: -Բալօ՞ն կախէ: -Չստօ, դո´ւ: -Չստօն կաղ է: -Մստօ, դո´ւ: -Մստօն կարճ է: -Փստօ, դո´ւ: -Էդ էլ խի՞ղճ է: -Համբօ, դո´ւ: -Ես տկար եմ: -Չամբօ, դո´ւ: -Ասենք տարայ, Բա որ կատուն գայ ինձ վրա՞յ: -Բտօն, Խտօն թող մէկից Բռնեն կատւի քամակից: -Ի՞նչ է խօսում չոր գանգը, Լաւ է դու տար էդ զանգը, Էլ ի՞նչ Բտօ, ի՞նչ ֆստան,- Ճստաց Բտոն ճստճստան: -Լռի´, յանդուգն Կոտորւե´ք դուք,, Վախկոտներիդ ես թաղեմ, Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,- Գոչեց ջոջը, Քաշեց պոչը: Quote Link to comment Share on other sites More sharing options...
vartahoor Posted June 12, 2007 Author Report Share Posted June 12, 2007 ՄԿՆԵՐԻ ԺՈՂՈՎԸ (Նոր Ուղղագրությամբ) ԱԹԱԲԵԿ ԽՆԿՅԱՆ (ԽՆԿՈ ԱԽՊեՐ) Սով էր, սով էր մկստան, Կատվի ձեռքից լկստան Գզիրն ընկավ դռնեդո´ւռ Էլ չթողեց տուն-կտուր Ջահել ահել գեղովի, Կանչեց, բերեց ժողովի՝ Թէ ինչ անեն, որ կատվեն Մի հնարքով ազատվեն: Եկան գյուղի ջոջերը Երկար բարակ պոչերը, Մասնակցեցին խորհրդին, Մի մուկ խոսեց իր հերթին, -Լսե´ք, մկներ, ցեղակից, Չունեմ որդի, կողակից, Ես մի անտեր ծերուկ եմ, Բայց պատվավոր մի մուկ եմ. Պակսեց ուժը իմ ոտի, Պէտք է մեռնեմ անոթի Սովն է չոքել դռանը, Ախ, մռռանը, մռռանը, Վեր է ընկել, մառանը, Ինչքան ասես նազ անի, Ստից սատկի, տազ անի, Մուկ տեսնելիս, վազ անի, Գլխից բռնի, կախ անի, Թաթովը տա, խաղ անի, Ուտի, քեֆը չաղ անի, Էսպես զուլում ու կրակ, Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ: Բայց թե ազնիվ մեր ցեղը Կորչելու չէ զուր տեղը... Ա՜յ բերել եմ ես մի զանգ, Ծափ, ծլնգոց, Մեջը զնգոց. Կատվի վզից մենք կախ տանք, Որ ինչքան էլ օրորա, Որ ինչքան էլ շորորա, Ստից սատկի, տազ անի, Գալն իմանանք գազանի: Է´, զանգը ո՞վ կախ անի. -Ալո դո´ւ: -Ալո՞ն տանի: -Բալո դո´ւ: -Բալո՞ն կախէ: -Չստո, դո´ւ: -Չստոն կաղ է: -Մստո, դո´ւ: -Մստոն կարճ է: -Փստո, դո´ւ: -Էդ էլ խի՞ղճ է: -Համբօ, դո´ւ: -Ես տկար եմ: -Չամբո, դո´ւ: -Ասենք տարա, Բա որ կատուն գա ինձ վրա՞: -Բտոն, Խտոն թող մեկից Բռնեն կատվի քամակից: -Ի՞նչ է խոսում չոր գանգը, Լավ է դու տար էդ զանգը, Էլ ի՞նչ Բտո, ի՞նչ ֆստան,- Ճստաց Բտոն ճստճստան: -Լռի´, հանդուգն Կոտորվե´ք դուք,, Վախկոտներիդ ես թաղեմ, Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,- Գոչեց ջոջը, Քաշեց պոչը: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.