vartahoor Posted June 12, 2007 Report Share Posted June 12, 2007 (edited) ԱՂՒԷՍՆ ՈՒ ԽԱՂՈՂԸ (Դասական Ուղղագրութեամբ) Աթաբէկ Խնկոյեան Հին առակ է Աղւէսի դունչը խաղողին չհասաւ Ասաց՝ պակ է: Սուած աղւէս, Մտնի պարտէզ, Տեսնի խաղող, Ա՜խ ... արևկող Յակինթ ճիթեր Վարից կախ, կախ, Ա՜յ թէ կուտէր. Աչքն էր տեսնում, Դունչ չէր հասնում: Էսես պուպուզ, Էնտեղ պուպուզ, Էս վազի տակ, էն վազի մօտ, Վերջն՝ աչքէ տիս, բերնէ կարօտ, Խիստ սրտնեղած Ելաւ գնաց Պարտէզից դուրս Հետն ասելով. -Մի խօսքով, Լաւ է տեսքով... Բայց խակ է, կանաչ է, Ուտելու բան չէ, Բերան տաս Ատամհարիք Կստանաս: Edited June 16, 2007 by vartahoor Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.