vartahoor Posted December 15, 2006 Report Share Posted December 15, 2006 (edited) ]ԽՈՍԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ Գևւորգ Էմին 1950-1965 Խոսի՜ր, Հայաստան. Դո´ւ, որ դարերի տանջանք ես տեսել Եւ տարիների խնդություն միայն, Ասա´ քո պատգամն ու խոսքը վսեմ Աշխարհներին ու ազգերին համայն... Տե´ս, աղավնի՜ն է Թառել քո նորոգ հարկի ձեղունին, Որին դարերով երազե՜լ ես դու... Վստահի՜ր խոսել քո ժողովրդի´ Եւ քո´ անունից՝ Բանաստեղծ որդո՜ւդ... Լսո՞մ ես, Երեկ իմ ընկերները Կարմիր բլուրում Մի բուռ ոսկեհատ ցորե՜ն են պեղել, Որ ցանել են մեր նախնիները հայ՝ Դեռ Ուրարտույում, Քրտինքո՜վ ջրած հո´ղն այս ժայռեղեն: Սակայն նո´յն օրը, Իմ ընկերներն, այդ ցորենի կողքին, Գտել են նաև պղնձե նիզա´կ՝ Ի ցույց այն բանի´, Որ ծնված օրից հայ սերմնացանը, Սերմը՝ մի ձեռքին, Մյուսով զե´նք է բռնել, Որ ցանած արտը պաշտպանի... Ոչ ոք չի՜ ասի՝ Այդ ցորենի բերքը ինչքա՜ն է եղել, Ոչ ոք չի՜ ասի՝ Ինչքա՜ն էր թիվը հայ ժողովրդի... Մի բուռ ցորե՜ն են Կարմիր բլուրի հին բերդում պեղել, Եւ մի բուռ հա՜յ է Հասել Հարության այս առավոտին... Բայց այդ ցորենի հատիկը ամեն՝ ցա՜նք է մի հսկա, Ամեն հայ՝ ամուր սեղմած զսպանա´կ. Եւ այս, Մեզ հասած մի բուռ ժողովո´ւրդն Ու սե՜րմը վկա,--- Իր կորցրածը նա ե՜տ կստանա... Edited June 11, 2007 by vartahoor Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.