vartahoor Posted June 13, 2007 Report Share Posted June 13, 2007 (edited) ԺՊՏՈՒՆ ԱՉՔԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ Դու մի՛ հավատա Ժըպտուն աչքերին. Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ, Բուսած կորըստյան անդունդի ծայրին, Միամիտ մարդկանց քարշելու համար։ Ահա պոետն էլ պատրանքով հարբած՝ երվեց մի անգամ Ժըպտուն աչքերի, Ու որքա՜ն տանջվեց, տառապեց խաբված, Ու որքա՜ն սըրտում գանգատներ ունի... Դու շատ մի՛ խաբվիր Ժըպտուն աչքերից. Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ, Ծըլում են սըրտի ավերակներից, Տըխուր հատակը ծածկելու համար։ Ահա պոետն էլ՝ տառապած մի մարդ, Որ սրտում այնքան գանգատներ ունի, Բայց հաճախ այնպես Ժըպտում է զըվարթ, Ասես թե քեզնից բախտավոր լինի։ Edited June 13, 2007 by vartahoor Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted March 18, 2025 Report Share Posted March 18, 2025 Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.