vartahoor Posted June 13, 2007 Report Share Posted June 13, 2007 ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ (Դասական Ուղղագրութեամբ) Նաիրի Զարեան Արի´, եղբա´յր, փառաբանե´նք մեր քաղցրաբառ հայոց լեզուն, Մեր արտի ջուր, մեր ձեռքի թուր, մեր հոգու լար հայոց լեզուն: Հոսել է նա մեր դարերից, մեր սարերից ու մեր սրտից, Արաքսի պէս միշտ կենդանի, միշտ անսպառ՝ հայոց լեզուն: Նա առատին կանչն է եղել դիւցազնական մեր նախահօր, Օրօրոցից մեզ փայփայել է մայրաբար հայոց լեզուն: Քերթողահայր նարեկացուց մինչև Քուչակն ու ձեր ծառան, Տւել է մեզ երազ ու երգ և ճանապարհ՝ հայոց լեզուն: Կը մոլորւէր մեր կարաւանն ամպրոպաշունչ գիշերներին, Կը կորչէինք, եթէ ճամբին չըբոցկլտար հայոց լեզուն: Քանի՜ ցեղեր ցամաքեցին, ինչպէս հեղեղն աւազի մէջ, Բայց նոր դարի ծովին հասաւ մեսրոպատառ հայոց լեզուն: Նրան իր ձեռքն է վերցրել մեր պետութիւնն աշխարհաշէն, Այդ վեհ ձեռքով է բարձրանում դէպի կատար՝ հայոց լեզուն: Այսօր էլ նա բռնութեան դէմ փայլատակում է բարկացայտ, Հերոսական լեզուների հերոս եղբայր հայոց լեզուն: Ուրեմն եկ փառաբանե´նք, փայլեցընենք թրի նման, Որ զրընգայ արևի տակ յաւէտ պայծառ հայոց լեզուն: Նոր դարի-ն առաջին տարբերակում եղել է՝ Լենինեան Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.