vartahoor Posted June 11, 2007 Report Share Posted June 11, 2007 «ՓՈՂՈՑԱՅԻՆ ՊՃՐՈՒՀԻՆ» ՇԱՄԻՐԱՄ (Դասական Ուղղագրութեամբ) ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ Նորից անմար կարօտով գգվանքների ու հրի՝ Դու եկել ես տեսնելու քաղաքները Նաիրի: Անհրապոյր ու կանաչ քո աչքերը մեռելի Ցանկութիւնով հրահրւած՝ անյագ վառւել են էլի: Դու անցնում ես ու տեսնում քաղաքները հիմա այն, Որոնց տեղ խոտ էր բուսնում, երբ դեռ ապրում էր Արան: Ա´յլ է աշխարհը հիմա, ա´յլ է հիմա Նաիրին, Ո´չ մի արքայ էլ չկայ, որ չտրւի քո հրին: Մտի´ր ակումբը հիմա, մտիր թատրոնն ու կաֆէն՝ Հազար արքայ ու Արա կհանդիպեն ժպտադէմ: Ո´չ վէճ է էլ հարկավոր, ո´չ պատերազմ մահառիթ--- Արքաների համար նոր--- բաւական է մի ժպիտ.--- Միայն ակնարկ մի թեթև--- և կտրւեն նրանք քեզ, Քո հմայիչ ու անթև տարպանքներին հրակէզ.--- Կգան մէկ-մէկ ու սիրով --- ու կտանջես նրանց դու Անյագ կրքի ու սիրոյ նիզակներով քո հատու: Եւ այնպիսի՝ տարփանքներ նրանք կտան հիմա քեզ, Որ կամոքւի քո հոգին կարօտանքից սիրակէզ: --- Բայց կլինի մի գիշեր --- ու հմայքով նաիրեան Կբարձրանայ մշուշից մանկաժպիտ քո Արան: Նորի´ց հոգիդ անսփոփ կարոօտանքով կվառւի--- Ու սարսափով մի անօգ նորից կելնես դու կռւի: Եւ որպէսզի չտրւի նա ախտաժէտ քո հրին--- Ոտքի կելնէ նրա հետ հազարամեայ Նաիրին: Եւ դաշտերում Նաիրի կպարտւի նորից նա, Կնահանջե զօրքը հետ, երկիրը քեզ կմնայ: Նա կմեռնի, որպէս զոհ--- բայց չես յաղթի դու նրան. --- Դառն է խորհուրդը սիրոյ, շամբշոտաշուրթ Շամիրամ --- 1920 Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts