vartahoor Posted June 12, 2007 Report Share Posted June 12, 2007 ԵՐԱԶ ՏԵՍԱՅ (Դասական Ուղղագրութեամբ) ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ Երազ տեսայ. Սայաթ-Նովէն մօտս եկաւ սազը ձեռին. Հրի նման վառման գինու ոսկեջրած թասը ձեռին, Նստեց, անուշ տաղեր ասաւ, հին քամանչի մասը ձեռին Էնպէս ասաւ, ասես ունեէր երկնքի ալմասը ձեռին: ՈՒ էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի, ատլաս ու խաս, Երազիս մեջ գոզալն եկավ` ինքն էլ վառման քաղցր երազ. Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ, Կանգնեց-մնաց` դեմքից քաշած ոսկեկարած խասը ձեռին: Նայե՜ց-նայեց Սայաթ-Նովէն, ամպի նման տխուր մնաց. Ասաւ` Չարե'նց, էս գոզալից սրտիս մի հին մրմուռ մնաց. Սիրտս վառւեց, մոխիր դարձաւ` ինքը կրակ ու հուր մնաց. - Դո'ւ էլ նրա գովքը արա, որ գայ` ոսկէ մազը ձեռին: Էսպէս ասաւ Սայաթ-Նովէն ու վեր կացաւ, որպէս գիշեր, Գնաց նորից տխուր ու լուռ` սիրտը հազար մուրազ ու սէր. Երազն անցաւ - դո'ւ մնացիր, պատկերը քո մնաց լուսէ, Մէկ էլ իմ խեղճ սիրտը մնաց` Սայաթ-Նովի սազը ձեռին: ԵՐԱԶ ՏԵՍԱ… (Նոր Ուղղագրությամբ) ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս եկավ սազը ձեռին. Հրի նման վառման գինու ոսկեջրած թասը ձեռին, Նստեց, անուշ տաղեր ասավ, հին քամանչի մասը ձեռին Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին: ՈՒ էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի, ատլաս ու խաս, Երազիս մեջ գոզալն եկավ` ինքն էլ վառման քաղցր երազ. Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ, Կանգնեց-մնաց` դեմքից քաշած ոսկեկարած խասը ձեռին: Նայե՜ց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց. Ասավ` Չարե'նց, էս գոզալից սրտիս մի հին մրմուռ մնաց. Սիրտս վառվեց, մոխիր դարձավ` ինքը կրակ ու հուր մնաց. - Դո'ւ էլ նրա գովքը արա, որ գա` ոսկե մազը ձեռին: Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր, Գնաց նորից տխուր ու լուռ` սիրտը հազար մուրազ ու սեր. Երազն անցավ - դո'ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե, Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց` Սայաթ-Նովի սազը ձեռին: Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts