vartahoor Posted June 12, 2007 Report Share Posted June 12, 2007 ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ Եղիշե Չարենց Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին, Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին: Ահա նստած ես տան դեմ ու կանաչած թթենին Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին: Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն, Որ եկել են ու անցել,մայր իմ անուշ ու անգին: Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,- Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին: Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած, Եվ ի՞նչ դռներ է ծեծել,մայր իմ անուշ ու անգին: Եւ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց- Ո՞ւմ գրկում է հեծեծել,մայր իմ անուշ ու անգին: Մտորում ես դու տխուր, յև որորում ե տտենին Տխրուտյունը քո անծիր,մայր իմ անուշ ու անգին: Եւ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ Քո ձեռքերի վրա ծեր, մայր իմ անուշ ու անգին... 1920 Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts