vartahoor Posted June 12, 2007 Report Share Posted June 12, 2007 ՀԵՌԱՑՈՒՄԻ ԽՈՍՔԵՐ Եղիշե Չարենց Իմ աչքերի մեջ այնքան կրակներ եմ մարել ես Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել: Կյանքս որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես, Կյանքս կանցնի, կմարի- բայց սերը կա, կապրի դեռ: Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում` Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս: Երգերիս մեջ - դու գիտե՞ս- ինձ ոչ-ոք չի ճանաչում Կարծես ուրիշն երգում կապույտ կարոտը հոգուս: Հավիտյան գոց ու անխոս` փապառել եմ ու լռել, Ոչ ոք, ոչ ոք չգիտե` արդյոք ի՞նչ է կյանքս, վես. Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել, Ինչպես գիտեմ, որ դու կաս, որ սիրում է մեկը քեզ: Ես յերգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսավոր, Քո աչքերի, քո դեմքի տխրությունը սրբազան. Կյանքս թողած անհունում - ես յերգել եմ սերը խոր ՈՒ կարոտը թևերիս, որ երբեք քեզ չհասան... Մոտենում է, քույր իմ , ախ, իրիկունս միգամած. Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա կարոտից. Ինչպե՞ս, ինչպե՞ս ընդունեմ կյանքիս բաժակը քամած, Որ ձերքերս չդողան, որ օրերս ներեն ինձ: Գուցե հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս, ես, ՈՒ սուտ թվա իմ հոգուն քո կարոտը սրբազան... -Ինչ էլ լինի, քույր իմ, քուրր, հեռանալիս չանիծես Խեղճ կարոտը թևերիս, որ երբեք քեզ չհասան... 1917 Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts