Jump to content

Yes Im Anush Hayastani


vartahoor

Recommended Posts

ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ

(Դասական Ուղղագրութեամբ)

ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ

 

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,

Մեր հին սազի ողբանւագ, լացակումած լարն եմ սիրում,

Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛յրը վառման,

Ու նաիրեան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսէ,

Արևն ամռան ու ձմեռվայ վիշապաձայն բուքը վսեմ,

Մթում կորած խրճիթների անհիւրընկալ պատերը սև

Ու հնամեայ քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում:

Ո՛ւր էլ լինեմ - չե՛մ մոռանայ ես ողբաձայն երգերը մեր,

Չե՜մ մոռանայ աղօթք դարձած երկաթագիր գրքերը մեր,

Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արիւնաքամ վէրքերը մեր -

Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան-եա՛րն եմ սիրում:

Իմ կարօտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկայ.

Նարեկացու, Քուչակի պէս լուսապսակ ճակատ չկայ.

Աշխա՛րհ անցի՛ր՝ Արարատի նման ճերմակ գագաթ չկայ.

Ինչպէս անհաս փառքի ճամբա՝յ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում:

 

1920-1921

Երևան-Մոսկւա

Link to comment
Share on other sites

Guest
This topic is now closed to further replies.
×
×
  • Create New...