vartahoor Posted June 11, 2007 Report Share Posted June 11, 2007 ԹԻՖԼԻՍԻ ԿԻՆՏՈՆ (Դասական Ուղղագրութեամբ) ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ Բազմել է ցարերի գահին Թիֆլիսի նեղճակատ կինտոն, Խրոմէ սապուգներ հագին Եւ գահը արել է ֆայտոն: Նստել է քշում է բռի, Վարգում է, ոտնում է անցնում, Տիրան է, Ներոն է բռնի, Սփռում է արիւն ու արցունք: Լռել են ձայները «ի զէն», Դառել են կեղծած հիացում, Նորաւոր երկիրը հիւսկէն Ժայթէում է իր մէջ մակածում, Որ յետոյ ահաւոր պարպի, Խլացնի որոտներն ապեղէն, Եւ ինչպէս միջուկը պայթի, Հուրհրայ լաւան հրեղէն: Շառաչի, յորդանայ, յորդի, Արնաներկ գահի վրայով, Զի բաւ է արեւներ մորթի Այս կինտոն սարդի ճակատով: Օ՜, երբ է Մըսըրը եղել, Մեր հիմքում նման հոր փորող, Ոչ ոք մեզ այսպես չի նեղել, Ինչպէս այս հարճորդին կարող: Սեւ կառքի կառապան լկտի՝ Բազմել է ցարերի գահին, Լափում է որձակը մտքի, Զրկում է մեզ հունդից ազգային: Ի՜նչ անէ նստւածքը ռամիկ, Կաւատի դաւից անտեղեակ, Արեւ էր, դառել է մահիկ Աշխարհոմ մնացել մենակ: Օ՜, ո՞ւր էք, աստղեր, արեւներ, Իջնում է ազգիս երեկոն, Եղաւ մեզ չլսւած մի նեռ, Թիֆլիսի նեղճակատ կինտոն: ԹԻՖԼԻՍԻ ԿԻՆՏՈՆ (Նոր Ուղղագրությամբ) Եղիշե Չարենց Բազմել է ցարերի գահին Թիֆլիսի նեղճակատ կինտոն, Խրոմե սապուգներ հագին Եւ գահը արել է ֆայտոն: Նստել է քշում է բռի, Վարգում է, ոտնում է անցնում, Տիրան է, Ներոն է բռնի, Սփռում է արյուն ու արցունք: Լռել են ձայները «ի զեն», Դառել են կեղծած հիացում, Նորավոր երկիրը հյուսկեն Ժայթքում է իր մեջ մակածում, Որ հետո ահավոր պարպի, Խլացնի որոտներն ապեղեն, Եւ ինչպես միջուկը պայթի, Հուրհրա լավան հրեղեն: Շառաչի, հորդանա, հորդի, Արնաներկ գահի վրայով, Զի բավ է արևներ մորթի Այս կինտոն սարդի ճակատով: Օ՜, երբ է Մըսըրը եղել, Մեր հիմքում նման հոր փորող, Ոչ ոք մեզ այսպես չի նեղել, Ինչպես այս հարճորդին կարող: Սև կառքի կառապան լկտի` Բազմել է ցարերի գահին, Լափում է որձակը մտքի, Զրկում է մեզ հունդից ազգային: Ի՜նչ անե նստվածքը ռամիկ, Կավատի դավից անտեղյակ, Արև էր, դառել է մահիկ Աշխարհոմ մնացել մենակ: Օ՜, ո՞ւր էք, աստղեր, արևներ, Իջնում է ազգիս երեկոն, Եղավ մեզ չլսված մի նեռ, Թիֆլիսի նեղճակատ կինտոն: 1937 թ., բանտ (Գարուն) Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts