vartahoor Posted June 12, 2007 Report Share Posted June 12, 2007 ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ Եղիշե Չարենց Դոփում են, դոփում են, դոփում են ձիերը, Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը, Պայտերը խփում են, խփում են հողին.- Անծայր է գիշերը, անհայտ է ուղին: Գնում են , գնում են, գնում են ձիերը, Մոտիկ են հեռու են, դոփում են պայտերը, Պայտերը դոփում են քունքիս մեջ հիմա.- Անհայտ է աշխարհը ` անցում է ու մահ... 1919 Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts