vartahoor Posted June 12, 2007 Report Share Posted June 12, 2007 (edited) խՈՍՔ ՀԱՎԱՍՏԻՔԻ Եղիշե Չարենց Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում ուրիշ պոետներ կան, Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության: *** Նա մեծ եր ավելի, քան եղավ: Երկնքի նման ընդարձակ, Ովկիանի նման` իր ոգին ընդգրկել էր կյանքը անեզր: Եվ ոգու ափերին նստած` նա նայում եր հայացքով պայծառ Եվ որսում եր երգեր ու խոհեր, և տեսնում էր չքնաղ երազներ... *** Նա մեծ էր հոգով , արյունով: Արմատներ ուներ նա հողում: Իր երգերը- գեղջուկ նայիրցու քրտինքով էր նա ողողում: Հանճարեղ երգերում նրա - իր երկրի արևն էր շողում: Նա մեծ եր հողով , արյունով: Արմատներ ուներ նա հողում: *** Ես կարդում եմ նրան ու ասում.- Այս հմուտ, հանճարեղ Լոռեցին Հոմերի, Գյոթեի հետ մի օր` հավասար նստել է քեֆի, Եվ թաս է բռնել նրանց հետ, մեծարանք տվել ու առել, Ինչպես իր պապերն են արել` իրար հետ խնճույքի նստելիս: Edited June 12, 2007 by vartahoor Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts