vartahoor Posted June 11, 2007 Report Share Posted June 11, 2007 ԿԱՑԻՆՆ ՈՒ ԾԱՌԸ (Նոր Ուղղագրությամբ) ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ Ասում են, երբ փայտահատը՝ կացինն առած Մոտենում է, որ ճյուղատի ծառը կանգուն, Ծառն զգում է կացնի շունչը մահատարած, Ծառն զգում է, ինչպես մարդն է ահը զգում: Ծառն զգում է եւ օրհասի իր բնազդով Ճյուղերի մեջ, ճյուղերից ներս՝ լարված ցավից. Հավաքում է հյութերը ողջ, սաղմ ու ավիշ Ու մղում վար, արմատներն է մղում տենդով: Զուր են սրում կացինները, զուր են սրում, Կարծում են, թե այդ ես, որ կաս՝ թույլ ու հլու: Բյուր անգամներ ճյուղատել են քեզ դարերում, Բյուր անգամվա դու փորձ ունես ընձյուղելու... ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts