Jump to content

ԳԱՒԱՌԱԿԱՆՆ


Arpa

Recommended Posts

Օթը, թոթը, թիյին կոթը

Կը տեսնենք, որ արցախցիներն ալ «օդ» բառը արեւմտահայոց նման OT կարտասանեն, բայց դպրոցին մէջ արցախցի երեխան կը սորվի եւ կը գրէ «օդ» բառը, այնպէս, որ մէկը միւսին՝ բարբառը գրական լեզուին չի խանգարեր:

 

Link to comment
Share on other sites

  • Replies 73
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Կը տեսնենք, որ արցախցիներն ալ «օդ» բառը արեւմտահայոց նման OT կարտասանեն, բայց դպրոցին մէջ արցախցի երեխան կը սորվի եւ կը գրէ «օդ» բառը, այնպէս, որ մէկը միւսին՝ բարբառը գրական լեզուին չի խանգարեր:

Այո, Հովհաննես, Ջավախքում էլ գրավոր խոսքն ու բանավորը տարբերվում են: Ախալքալաքցիները բաղաձայներն արտասանում են այնպես, ինչպես սփյուռքահայերը:

 

Եթե լսես՝ բադին տակի պատը, ապա չզարմանաս, որովհետև դա նշանակում է՝ պատի տակի բադը: :) Կամ՝ ծո մանչ, հարսը դեզին տակը քուն է էղէ, գնա քունէ հանէ: :D Նշանակում է՝ տղա, հարսը դեզի տակ քնել է, գնա քնից արթնացրու: Բայց գրում են ճիշտ, ինչպես որ պետք է:

 

Շատերի մոտ այն թյուր կարծիքն է ստեղծվել, թե Հայաստանում առօրյա ԽՈՍԱԿՑԱԿԱՆ լեզուն գրական հայերենն է: Ո՛չ, բյուր անգամ ո՛չ: Ամեն մի հայ խոսում է իր բարբառով, անհրաժեշտության դեպքում անցնում գրական հայերենի:Իսկ սփյուռքահայերի մոտ բարբառ հասկացությունն արդեն գոյություն չունի, մնացել է միայն գրական արևմտահայերենը:Ինձ պատմել են, որ Բերդձորում(Լաչին) առօրյա խոսակցական լեզուն գրական հայերենն է, որովհետև մարդիկ եկել են տարբեր գավառներից և, բնական է, որ ոչ մի բարբառ չի գերիշխում: :)

Link to comment
Share on other sites

Այո, Հովհաննես, Ջավախքում էլ գրավոր խոսքն ու բանավորը տարբերվում են: Ախալքալաքցիները բաղաձայներն արտասանում են այնպես, ինչպես սփյուռքահայերը:

 

Եթե լսես՝ բադին տակի պատը, ապա չզարմանաս, որովհետև դա նշանակում է՝ պատի տակի բադը: :) Կամ՝ ծո մանչ, հարսը դեզին տակը քուն է էղէ, գնա քունէ հանէ: :D Նշանակում է՝ տղա, հարսը դեզի տակ քնել է, գնա քնից արթնացրու: Բայց գրում են ճիշտ, ինչպես որ պետք է:

 

Շատերի մոտ այն թյուր կարծիքն է ստեղծվել, թե Հայաստանում առօրյա ԽՈՍԱԿՑԱԿԱՆ լեզուն գրական հայերենն է: Ո՛չ, բյուր անգամ ո՛չ: Ամեն մի հայ խոսում է իր բարբառով, անհրաժեշտության դեպքում անցնում գրական հայերենի:Իսկ սփյուռքահայերի մոտ բարբառ հասկացությունն արդեն գոյություն չունի, մնացել է միայն գրական արևմտահայերենը:Ինձ պատմել են, որ Բերդձորում(Լաչին) առօրյա խոսակցական լեզուն գրական հայերենն է, որովհետև մարդիկ եկել են տարբեր գավառներից և, բնական է, որ ոչ մի բարբառ չի գերիշխում: :)

 

Ձեր այս կարճ գրածները կարդալէս ետք արդէն ինծի կը թուի թէ Ջաւախքի բարբառը թերեւս աւելի հասկանալի է (հնչիւնաբանութիւն, բայերու խոնարհում [հոլովում?], գոյականներու «է» քան «ից» խոհարհումը, եւլն.) սփիւրքի արեւմտահայութեան ականջին, քան Երեւանի լեզուն։

 

Թուիքս արդեօք կը կարծէ՞ք թէ ճիշդ է։

 

Կը ներէք՝ առաջին անգամ ըլլալով է որ կը տեղեկանամ Ջաւախքի բարբառի մասին։

Edited by Gor-Gor
Link to comment
Share on other sites

Այո, Գոռ, -կը ճյուղի բոլոր բարբառներն էլ ավելի մոտ են արևմտահայերենին, քան թե արևելահայերենին(հոլովում, խոնհարում, հնչյունաբանություն ևլն): Բայց Ջավախքում ռուսեր-ը կլինի ռուսներ: :D :P Չնայած ես ռուսներէն գանիմ(զզվել) կը:
Link to comment
Share on other sites

Այո, Գոռ, -կը ճյուղի բոլոր բարբառներն էլ ավելի մոտ են արևմտահայերենին, քան թե արևելահայերենին(հոլովում, խոնհարում, հնչյունաբանություն ևլն): Բայց Ջավախքում ռուսեր-ը կլինի ռուսներ: :D :P Չնայած ես ռուսներէն գանիմ(զզվել) կը:

 

Արդեօք Ռուսիան ալ Ռուսնի՞ա կ՝ըլլայ։ :D

Link to comment
Share on other sites

Այո, Գոռ, -կը ճյուղի բոլոր բարբառներն էլ ավելի մոտ են արևմտահայերենին, քան թե արևելահայերենին(հոլովում, խոնհարում, հնչյունաբանություն ևլն): Բայց Ջավախքում ռուսեր-ը կլինի ռուսներ: :D :P Չնայած ես ռուսներէն գանիմ(զզվել) կը:

 

կուբին մտնին ռուսները... :lol2:

Link to comment
Share on other sites

Շնորհակալություն Ռոմեոյին

 

Ախտորոշում

 

 

- Այ մարի, ըշկիս(աչքիս) լավ չես էրեվա, հայդե, նստե ավտոն, տանիմ քաղաք, բալիցա(հիվանդանոց), թող դոխտուրը(բժիշկ) աշե(նայե):

- Քա հըբը թոռներուս վե՞վ աշե:

- Հայդե, աշող կըլլի:

 

- Հա, մարի ջան, դոխտուրը ի՞նչ ըսավ, ի՞նչ դիագնոզ թրեց:

- Էլ մի հարցնե, բալա ջան: Մարթու չըսես, չէ նը գեղին մեչը խայտառակ կըլլինք:

Էս հասակիս էման հիվնդութունըմ ըսավ, կամընչեմ օր ըսեմ:

- Է ըսե լը աշենք, ըսե:

- Ինչ ըսեմ, բալա ջան, ըսավ "էս կլրոզ է": Մեննըկ մարթու չըսես, խայտառակ կըլլիմ:

 

Փոխադարձ հաճոյախոսություններ

 

Մեր գեղը թաղում կըլլի: Թաղմանը դրկից գեղեն Պողոսն ա կը մասնակցե: Թաղման վերչին Պողոսը մեր գեղացի Անթիկին կշտի կը քաշե ու կսե.

- Անթիկ ջան, շատ լավ գերեզմննոց էք սարքել, պատերը, ծառները, գերեզմննուն քարերը: Հըմը քիչըմ նեղվացք է, տեղը պզտիկ է:

Անթիկին էդ խոսքերը դուր չի քա, հըմը ձեն չի հանե:

 

Ուրուշ անքամըմ Պողոսենց գեղը անցավոր կըլլի ու Անթիկը ներկա կըըլի թաղմանը: Թաղման վերչին էնիկա կշտի կը քաշե Պողոսին ու կըսե.

- Պողոս, ճիշտ օր շատ լավ գերեզմըննոց ունիք, շատ տեղը տեղին, շատ ճաշակով, հըմը մե բանը լավ չէ:

- Ի՞նչը, Անթո ջան, - զարմանա կը Պողոսը:

- Քիչըմ նոսր է: Քիչմ օր սխցընեք(խտացնեք), շատ լավ կըըլլի,- կըսե Անթիկը:

 

Ոչխարի գնորդը

 

Դրկից գեղեն մեր գեղը օշխար (ոչխար) առնող քուքա: Գեղին մեչը հարցնե կը, տը(թե) օշխար վեվ ունի՞:

Գրիշա պապը կըսե.

- Ես ունիմ:

- Կյնանք տեսնի՞, - հարցընե կը միշտըրին(գնորդը):

- Ինչի չէ, կյնաք: Էրթանք:

Կերթան Գրիշայենց տունը, մտնին կը օշխըրնոցը: Միշտըրին կաշե օշխըրներուն ու հարցընե կը.

- Այնի սեվ դմկվորը քանիսով կուտա՞ս:

- Էդիկ չեմ ծախե:

- Հըպը այսի մեկալը՞:

- Էդիկա չեմ ծախե:

- Է հպը վերիկ կը ծախե՞ս, - զարմանակը միշտըրին:

- Հեչ մեկնա չեմ ծախե:

- Ծո չես օր ծախե, ինչի՞ փերիր տուն հասուցիր:

- Է դու ըսիր վե՞վ ունի օշխար, ըսի՝ ես: Ըսիր կյնա՞նք տեսնի, ըսի՝ կյնանք:

Գրիշա պապը տեսնի կոր(= կը, որ) մարթը իրմեն նեղեցել է հընըկին(կատակի) համար, կըսե.

- Հերսըդ էլա՞վ: Արի, արի հարուրական զայնենք(հարյուր գրամ օղի խմենք), հերսըդ կիշնի:

 

 

Link to comment
Share on other sites

իսկ ինչպե՞ս կասես հետևյալ բառերի հոգնակին...

 

ռունգ

ռեխ

Since ռունգ means nose/քիթ/rhino/ as in ռնգեղջիւր then it will be քիթեր :P

And as ռեխ is the abbreviation of եռախ/mouth, usually applied to the mouth of beasts then it will be jaws/եռախներ/բերաններ. How about դունջ , դնջեր :P

 

Link to comment
Share on other sites

Շնորհակալություն Ռոմեոյին

===

- Հերսըդ էլա՞վ: Արի, արի հարուրական զայնենք(հարյուր գրամ օղի խմենք), հերսըդ կիշնի:[/size]

These are delicious. Please keep it up SAS.

"hers/հերս", to the best of my knowledge is Turkish. It is used by those who still speak TurkaHayeren when they say ; "khers@s yelav/խըրսըս ելավ/it made me angry". It seems in modern Turkish (no KH) "hirs" is defined as... well... "passion/խանդ".

BTW. I have seen Romeo in other sites. What dialect is the above?

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Ախալքալաքի բարբառով է, Արփա: Հերսը՝ ամենօրյա օգտագործվող բառ է Ջավախքում:

 

Գուցե այս հերսը թուրքերից չե՞նք վերցրել, այլ «հերս = հուր ես», :P այսինքն՝ զայրացել, կատաղել, կաս-կարմիր կրակ ես դարձել: :)

Link to comment
Share on other sites

Հըրսحرص=նախանձախնդրութիւն. արաբերէն է: Թուրքերից առաջ, արաբներ կային Հայաստանում, եւ մենք առաջին անգամ տաճիկ անունը տուել ենք արաբներին: Edited by Johannes
Link to comment
Share on other sites

Աղկէկ քէֆ մըն էնինք էս գիշեր:

Աղջի՛կ, քըզի կէսիմ, չիթը աղկիկ ծածկէ գլխուդի վրան:

Առուածքը քանի՞ է:

Աս գիշեր ոտա կըպցընել մըն էրթանք, թզկկներ եւ չոլոմա բիր հետիդ:

Ասօր դըռ բան չըմ կերիր ի:

Ա՞ւլէ կեասիս:

Բացը մի տախտկեր:

Խուրպան էղնամ:

Կեասիմ կեասիմ չըս ուտի, մամչնի, վո՜ւյ:

Պճէն է՞ր կիլայ:

 

 

Խուրպան էղնամ: <<< this is still prevalent , my grandmother used to say խուրպան մէծմաման: :D

Link to comment
Share on other sites

  • 4 weeks later...

Ստորեւ կը ներկայացնեմ գուսան Ջիւանիի տաղերէն մին՝ գրուած Սասնոյ կամ Մշոյ բարբառով:

 

Վիշտը Պանդուխտի

Թորկեր եմ խեղճ, տըկլոր զիմ ճժեր, զիմ տուն

Կոլորտիմ մէկ փշուր չոր խացի համար,

Ըսկի չունիմ դադար, ըսկի չունիմ քուն,

Եօթ տարի է ինէ չունին մէկ խաբար:

Չըմ գինա թէ՝ մըկա ինչ ձուն տամ խալիս,

Կուրցեր են զիմ աչեր, մացեր եմ լալիս,

Դուռըմ լէ չի բացուի իմ սեւ իղբալիս,

Զեմլէ էն Կիկոն եմ անօթի, անճար:

Խայու հաւատ, խայու Աստուած փրկէ զիս,

Դիպա Մըշու դաշտը զիմ տուն խրկէ զիս,

Յաչէ՝ առ իմ խոգին, ումբրէս զրկէ զիս,

Ճամբախս չիրիշկէ զիմ սեֆիլ Նուպար:

 

Թորկեր եմ (արաբերէն՝ թարաքա) = թողներ եմ, թուղուցեր եմ

 

Տըկլոր=բոպիկ

 

Ճժեր=երեխաներ

 

Չըմ գինա = չեմ գիտենար

 

Խալիս (արաբերէն՝ հալ) = վիճակիս

 

Մացեր եմ = մնացեր եմ

 

Յա չէ = կամ ալ

 

Ումբր (արաբերէն՝ օմր)= կեանք

 

Սեֆիլ = թշուառ

 

Ուշքս գրաւած է սոյն բարբառի կարճ բառերը, խիտ խօսքով միտք յայտնելու կարողութիւնը:

 

Միշտ սիրահար եղած եմ հերոս Սասունի, աննման ֆեդայիներու բարբառին:

 

Նկատենք.

 

-«Զիմ», «զիս» դերանունները:

 

-«Խայու հաւատ» բառերը, առաջինը՝ «խ»ով, երկրորդը՝ «հ»ով

 

 

 

 

Link to comment
Share on other sites

Յովհաննէս ,

Սա քեզ համար է. Իմ Հալէպցի "ղարիբ" եղբայր.

It may interest Gor-Gor as well. Who knows the author may be one of his ancestors from old Aleppo. It is a sad peom. Observe some Turkish and Arabic words, and also how he writes “iritskin/yeretskin/իրիցկին/երեցկին” in the Kilikian dialect.

You will find it at the below site, that is, if you can see the font.

The paste below may look like gibberish. See translit typed by me.

I can’t find any reference as to who he is or when it was written.

Scroll down to the letter Յ as in Յովաննէս

http://www.digilib.am/Second_Page/page0.html

 

вȲäºòÆ Ô²È²Øø²ð ²ÚðÆ î¾ð àì²Ü¾êÜ ²ê²òºð ¾ Æ ìºð²Ú ÆðÆòÎÜàæÜ

à'í Ù³Ñ, Ñ»ï ÇÝÓ ÇÝã ³ñÇñ, ÇñÇóÏÇÝë ÇÝÓÙ¿ µ³Å³Ý»óÇñ,

ØÝ³óÇ Ë»Õ×, áÕáñÙ»ÉÇ, ½Çë Çõñ ï»ëáõÝ ½ñÏ»óÇñ:

ì³Û ³ë»Éáí »ë ÏïáãáñÇÙ, ³ÛÉ ÙËÇóñ³Ýù ÙÇ ãáõÝÇÙ,

ºñ»ñÙ³Ý Ï³Ù »õ ï³ï³ÝÇÙ, ..........................................:

²Ñ³ ÙݳóÇ ³ÛñÇ, Ëáóáï»³É ëÇñïë ϳñûïÇ,

²ÛÉ ¹ÇÙ³ó ׳ñ³Ï ÙÇ ãáõÝÇÙ, áÕáñÙ³Í ³ëïáõ³Í áÕáñÙÇ:

Üٳݻó³Û áñå¿ë µáõ, áñ ³Ýí³Ûñ í³ÛñÇùÝ Ïáõ ϻݳÛ,

²ñÅ³Ý »Ù »ë ËáóáÛë, áñ ÇÙ Ï»³Ýùë ѳñ³Ù³Ý³Û:

 

¾', ²ÉÙ³ëï, ³Ý·ÇÝ ×áõѳñ, Ç Ù¿ç ¹áõ Ùï³óë ·ïí³ñ,

ºñ»ù ûñ å³éϳñ, Ù»é³ñ, ûñ ÛÇëÝ¿ ßáõïáí µ³ÅÝ»ó³ñ:

êÇñáõÝ, ·»Õ»óÇÏ å³ïÏ»ñ, ½Çë ³Ýï¿ñ ÃáÕÇñ ·Ý³óÇñ,

²±Û¹ ¿ñ ùá Õ³íÉÝ Ñ»ï ÇÝÓ, ½³ñÏ»óÇñ Ù¿çùë Ïáïñ»óÇñ:

 

¾', î¿ñ, ïáõñ ѳٵ»ñáõÃÇõÝ, ³Ûñ»ó³õ ÇÙ ëÇñïë µáóáõÝ,

Ê»Õ×, áÕáñÙ»ÉÇ ÙݳóÇ, ÙÇÿ ¹áõÝ ³Ý»ë ÃáÕáõÃÇõÝ:

ð³µáõÝ µ³ñÇ, ï¿ñ ÚÇëáõë, ³ñųÝÇ »Ù »ë ³Ûë Ëáóáõë,

ÆÙ ËݹÇñùÝ Ç ù»½ ³Ûë ¿` µÅßÏ»ë ½Çë Ç ³Ûë ó³õáõë:

 

¾', ³Ý·¿ï ¿ñ¿ó ÛÇÙ³ñ, ³ß˳ñÑ¿ë ¹áõ DZÝã ߳ѻó³ñ,

Ð³É³É áõ ѳñ³Ù ³ñÇñ »õ Û»ïáÛ ÏÝá翹 ³ÛÉ ½ñÏ»ó³ñ:

ò³Ýϳ٠Ãþ»ñ³½Çë ï»ëݳÙ, áñ ëñïÇë ϳñûïÝ ³Ýó³ÝÇ,

¶Çß»ñ áõ óáñ»Ï ϳÛñÇÙ »õ áã áù áõÝÇÙ ëÇñ»ÉÇ:

 

²'Û, ÇÙ ßÝáñѳÉÇ ëÇñáõÝ, ³Ñ ϳÝÇñ ÉáõëáõÝ Ï³ñûïáõÝ,

øá å³ï׳éÝ »ë »Õ³, ½ñÏÁõ³ñ øñÇëïáëÇ ÉáõëáõÝ:

ê³ñ áõ Óáñ ¹³ñÓ¿ù Ç É³ó, í³~Û ³ë³ó¿ù ÇÙ ã³ñ Ù»Õ³ó,

γñûï ¿ñ ëáõñµ ·»ñ»½Ù³ÝÇÝ, ѳëñ³Ãáí ·Ý³ó Ç Ó»é³óë:

 

²õñ Ñá·»õ³ñÇÝ ³ë³ó. ÆÝÓ Ñ³É³É ³ñ¿ù ëÇñ»ÉÇù,

ºë ·Ý³óÇ, µ³ñáí Ùݳó¿ù, ³Õ³ã»Ù ½Çë ãÇ ÙáéÝ¿ù:

òáñ¿ÏÝ ½Çë ÛÇß»ó¿ù, ÏÇñ³ÏÙïÇ ÇÝÓ ËáõÝÏ ÍË»ó¿ù,

ÆÝÓ å³ß³ñ å³ï³ñ³· ïí¿ù »õ ³ëïáõ³Í áÕáñÙÇ ³ë³ó¿ù:

 

²ÛñÇ àí³Ý¿ë ¿ñ¿ó, Ù¿ç Ù»Õ³ó ù³ÝDZ Ï³ë ¹áõ ùáõÝ,

Ø»Õ³Û ³ë³ »õ É»ñ ³ñÃáõÝ, Ù³ïá ÎáõëÇÝ ÙÇßï ·áÑáõÃÇõÝ:

 

A tenderly beautiful ode, a eulogy to his dearly departed Yeretskin.

See also his two other turkakharn works.

 

ՀԱԼԱՊՑԻ ՂԱԼԱՄՔԱՐ ԱՅՐԻ ՏԷՐ ՈՎԱՆՆԷՍ ԱՍԱՑԵՐ Է Ի ՎԷՐԱՅ ԻՐԻՑԿՆՈՋՆ

 

Ո~վ մահ, հետ ինձ ինչ արիր, իրիցկինս ինձմէ բաԺանեցիր?

Մնացի խեղճ, ողորմելի, զիս իւր տեսուն զրկեցիր:

Վայ ասելով ես կտոչորիմ, այլ մխիթարանք մի չունիմ,

Երերման կամ եւ տատանիմ,

……….

 

Ահա մնացի այրի, խոցոտեալ սիրտս կարօտի,

Այլ դիմաց ճարակ մի չունիմ, ողորմած Աստուած ողորմի:

Նմանեցա որպէս բու, որ անվայր վայրիքն կու կենայ,

Արժան եմ խոցոյս, որ իմ կեանքս հարամանայ:

 

Է~, Ալմաստ անգին ճուհար, ի մէջ դու մտացս գտվար,

Երեք օր պառկար, մեռար օր յիսնէ շուտով բաժնեցար:

Սիրուն, գեղեցիկ պատկեր, զիս անտէր թողիր գնացիր,

Այդ էր քո ղավլն(1) հետ ինձ զարկեցի մէջքս կոտրեցիր?

 

Է~, Տէր, տուր համբերութիւն, այրեցաւ իմ սիրտս բոցուն,

Խեղճ, ողորմելի մնացի, միթէ դուն անես թողութիւն?

Րաբուն բարի, տէր Յիսուս, արժանի եմ այս խոցուս,

Իմ խնդիրքս քեզ այս է, բժշկես զիս ի այս ցաւուս:

 

Է~, անգէտ երեց յիմար, աշխարէս դու ինչ շահեցար?

Հալալ ու հարամ արիր յետոյ կնոջէտ այլ զրկեցար:

Ցանկամ թ`երազիս տեսնամ, որ սրտիս կարօտն անցանի,

Գիշեր ու ցորեկ կայրիմ եւ ոչ ոք ունիմ սիրելի:

 

Ա~յ իմ շնորհալի սիրուն, ահ կանիր լուսուն կարօտուն,

Քո պատճառն ես եղա, գրկըւար Քրիստոսի լուսուն:

Սար ու ձոր դարցէք ի լաց, վա~յ ասացէք իմ չար մեղաց,

Կարօտ էր սուրբ գերեզմանին, հասրաթով գնաց ի ձեռացս?

 

Աւր հոգեվարին ասաց. Ինձ հալա արէք սիրելիք,

Ես գնացի, բարով մնացեք, աղաչեմ զիս չի մոռնէք:

Ցորեկն զիս յիշեցէք, կիրակմտի ինձ խունկ ծխեցէք,

Ինձ պաշար(2) պատարագ տվէք եւ Աստուած ողորմի ասացէք:

 

Այրի Ովաննէս երեց, մէջ մեղաց քանի կաս դու քուն?

Մեղայ ասա եւ լեր արթուն, մատռո Կուսին միշտ գոհութիւն:

 

1 Does he mean argument/ վէճ?

2 Is he saying “bashar” as in Bishara?

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Յովհաննէս ,

Սա քեզ համար է. Իմ Հալէպցի "ղարիբ" եղբայր

 

Պարտիմ քեզ եղբայր,

 

Is he saying “bashar” as in Bishara?

 

Աճառեանի «Արմատական»ի համեմատ պատարագի իմաստը սա է.-

 

Պատարագ

 

«1.նուէր, ընծայ, 2. զոհ, մատաղ, (առ Աստուած)»

 

պատարագ. ՍԳր., որից պատարագել Ղեւտ. է. 15. ՟Գ. Թագ. է. 48. պատարագաբարձ Դատ. գ. 18. պատարագաբեր ՟Բ. Թագ. ը. 2. 6. պատարագիք Գծ. իդ. 17. եւն:

 

Որտեղից ելնելով կու ենթադրեմք պաշարի իմաստը, այսինքն հայերէն՝ պաշար (ուտեստի մթերք) եւ ո՛չ՝ բաշար (աւետումն):

 

Աւր հոգեվարին ասաց. Ինձ հալա արէք սիրելիք,

Ես գնացի, բարով մնացեք, աղաչեմ զիս չի մոռնէք:

Ցորեկն զիս յիշեցէք, կիրակմտի ինձ խունկ ծխեցէք,

Ինձ պաշար(2) պատարագ տվէք եւ Աստուած ողորմի ասացէք:

 

Տէր Յովհաննէսի ստացած հայերէնի կրթութիւնը գրաբարն է, ըստ երեւածին: Տակաւին աշխարհաբարները կազմուած չէին: Տեսէք սա տաղը որքա՜ն հայերէն է, թէեւ օտար բառեր պարունակէ իւր մէջ: Գրաբարը բարբառին, բարբառն ալ գրաբարին օգնելով այս տողերը գրուած են: Տէր Օհաննէս ո՞ր տեղացի է...կարեւոր չէ, վասնզի իւր հայերէնը այնքան հայերէն է, իւր գիրը այնքան հասկանալի է որ, անմիջական համագաւառացիի մը կողմէ թարգմանուելու կարիքը չունի:

 

Հոգիին տուած օրը ըսաւ, ինձ հալալ ըրէ՛ք սիրելիներ (այսինքն՝ կեանքի ընթացքին կերած-խմածը արդար համարեցէք)

 

Ես գացի, մնացէք բարով, կաղաչեմ զիս չմոռնաք:

 

Ցերեկը ինծի յիշեցէք, շաբաթ օրը ինծի համար խունկ վառեցէք

 

Ինծի համար մատաղ մատուցէք (եկեղեցւոյ նուիրատու եղէք), եւ «Աստուած ողորմի» ըսէք:

 

Ղաւլն, Does he mean argument/ վէճ?

 

Հաւանաբար:

 

 

Link to comment
Share on other sites

ՀԱԼԱՊՑԻ ՂԱԼԱՄՔԱՐ ԱՅՐԻ ՏԷՐ ՈՎԱՆՆԷՍ ԱՍԱՑԵՐ Է Ի ՎԷՐԱՅ ԻՐԻՑԿՆՈՋՆ

 

«Ռանգդ Փռանգի ատլաս է, զառ ղալամկեարի նման իս

 

Սայեաթ Նովայի վերոյիշեալ տողի թարգմանը արդեօք սա՞ է.-

 

«Գոյնդ ֆրանսիական կերպասի գոյնի նման է, ոսկերիչի գործի նման ես

 

Ուրեմն՝ Ղալամկար ոսկերի՞չ կը նշանակէ: Գիտենք, որ հին ոսկերիչները սրածայր մատիտով կը փորագրէին թանգագին մետաղներու վրայ (ոսկի, արծաթ):

 

Ղալամ (արաբերէն) = մատիտ, Կար>քեար = գործ, արհեստ, բեքեար = անգործ, գործազուրկ

 

Մեր հալէպցի երեցը բաւարար ծուխ չունի երեւի. ստիպուած ոսկերչութեամբ կը զբաղի:

 

Ո~վ մահ, հետ ինձ ինչ արիր, իրիցկինս ինձմէ բաԺանեցիր

 

Նկատենք գրաբարեան ձեւը «ինձ» դերանունի: Արեւմտահայ լեզուն պահած էր «ինձ» դերանուան DZ հնչիւնը, սակայն Այբուբենի «Ձ» տառը ուսուցանուեցաւ TS հնչիւնով: Աստի ելնելով արեւմտահայ գրողներ փոխեցին «ինձ» դերանունի «ձ» տառը «ծ» տառով, որ պէս զի, եւ գոնէ, արտասանութիւնը պահուի նոյնութեամբ:

 

Նկատենք եւ «հետ ինձ ինչ արիր», մենք պիտի ասէինք «ինձ(ծ)ի հետ ի՞նչ ա(ը)րիր»

 

Մնացի խեղճ, ողորմելի, զիս իւր տեսուն զրկեցիր:

 

Իւր = իր

 

Բազմաթիւ գրաբարեան բառեր, որոնք կը բովանդակեն «իւ» ձայնաւորները, ժողովրդային խօսակցական լեզուի մէջ «ի»ի վերածուեր են: Օրինակ՝ Յարութիւն > Արութին, իւրանց > իրենց, երբեմն ալ «ու» ի: Օրինակ՝ դիւրին > դուրին, ձիւն > ձnւն:

 

Վայ ասելով ես կտոչորիմ, այլ մխիթարանք մի չունիմ

 

Վայ բառը մեր նախահայրերը կը գործածէին թերեւս (ոչ՝ դեռեւս, քանզի տարբերութիւնը մեծ է «դեռեւս»ի, որ տակաւին կը նշանակէ, եւ «թերեւս»ի, որ «գուցէ» կը նշանակէ, այսինքն Belki( Վահագնի պաշտամունքի օրերէն:

 

«Տոչորիմ» ի՜նչ քաղցրահունչ բառ, որ շրջանառութիւնէ դուրս մղուած է:

 

Նկատել «մի» բառը, որ մեր մօտ «մը» դարձած է: Շատ մը բարբառախօսներ տակաւին 15 տարի առաջ կը գործ ածէին «մի» գրաբարեան ձեւը: Մի=մէկ=yak= uno = one = ein

 

Ի դէպ «Միակ» բառը որքան նման է իրանական Yak բառին:

 

Երերման կամ եւ տատանիմ

 

«Երերիլ» եւ «տատանիլ» նոյն իմաստը ունին:

 

Երերիլ = դղրդալ, աջ ու ձախ շարժիլ

 

Տատանիլ = տար ու բերիլ, «տարբերութիւն» բառը այստեղէն ծագած է: Տանիլ>տատանիլ:

 

Բառի կամ բայի կարճութեան պատճառով մեր նախահայրերն ու նախամայրերը, ինչպէս նաեւ մեր նախաքեռիներն ու նախահօբարները կրկնած են միավանկը: Օրինակ՝ փոխել>փոփոխակի, կաթիլ > կաթկթիլ: Փորելով, փորփրելով նայիմ ուր պիտի հասնիմ:

 

«Երերիլ» բայը կը գործածուի նայեւ, երբ գետինը կը շարժի, այսինքն. երկրաշարժ կըլլայ: Արեւելահայ կարգ մը բարբառներ երկրաշարժի համար ունին «ժաժք» բառը, որ «շարժ» բառէն կամ՝ «ժայթք» բառէն առաջացած կրնայ ըլլալ: Պատկերացուցէք երկրաշարժը լեռնային երկրի մը տարածքին, երբ հրաբուխի բերանէն կը ժայթքի հրավառ պարունակը: «Ժառգոն»ով «ժաժ տալ» վատաբարոյ իմաստ ունի (masturbation):

 

«Կամ» բառն այստեղ անգլերէնի OR իմաստով չէ տեղադրուած, այլ՝ «կամ, կաս, կայ», եւ «կանք, կաք, կան» իմաստով:

 

Ահա մնացի այրի, խոցոտեալ սիրտս կարօտի

 

Մենք պիտի գրէինք. «Ահա մնացի այրի (ի դէպ այրի բառը կը գործածուի արանց եւ կանանց համար հաւասարապէս), խոցուած սիրտս կը կարօտի»: Այս «կը»ն որտեղէ՞ն եկած է: Կու գամ, Կի գամ, կը գամ: Երեք ձեւերն ալ կային, կան մեր բարբառներուն մէջ: Տեղ մը կարդացած եմ, իբր Հայասա-Բարձր Հայք-Խաղտիք (Ճանական լեզուներ) ճանապարհով մուտ գործած է հայերէնի մէջ: Այլ խօսքով՝ երբ հայ լեզուն կը խմորուեր վերը յիշածս տարածքին. Ճաներու (լազ-մեգրելական) լեզուներու մէջ գտնուած «կու» օժանդակ բայը կպած է մեր լեզուին (խօսքը 2500 եւ աւելի տարիներ առաջ տեղի ունեցած ազդի մասին է):

 

Յովհաննէս Երեցը եւ ողջ գրաբար գրութեանց հեղինակները. միտքերնին հասկցուցած են մեզ, առանց այդ «կու-կը-կի» բաղադրիչի օգտագործման:

 

Այլ դիմաց ճարակ մի չունիմ, ողորմած Աստուած ողորմի:

 

Ճարակ=դեղ, դարման, դալարիք

 

Ըսել կուզէ. «դիմացը ուրիշ ճար չունիմ, ողորմած (գթացող) Աստուած ողորմէ ինձ:

 

Նմանեցա որպէս բու, որ անվայր վայրիքն կու կենայ,

Արժան եմ խոցոյս, որ իմ կեանքս հարամանայ:

 

«Բուի նմանեցայ, որ անվայր (գետնէն բարձր) վայրեր (տեղեր) կը կենայ»:

 

Այստեղ Տէր Յովհաննէս չի կրնար անտեսել իր խօսակցական լեզուն. եւ կը գործածէ բարբառային «կու կենայ» ձեւը:

 

 

Link to comment
Share on other sites

Արժան եմ խոցոյս, որ իմ կեանքս հարամանայ:

 

«Արժան եմ խոցոյս» այսինքն՝ ցաւիս արժանի եմ: Խոց=վէրք, ցաւ, այստեղ հոգեկան վիշտ, տրտումն: Մեր սիրելի ժողովուրդը դժբաղդաբար կը շփոթի «աժան»ի եւ «արժան»ի միջեւ:

 

Աժան=էժան, ոչ սուղ, cheap:

 

Արժան= սուղ, թանկ, արժէքաւոր, արժանի, արժանաւոր:

 

Արգենտինա Argentina =Արծաթային

 

Արգանդ, արգաւանդ, արգասաբեր, յարգելի, արժոյթ, արգահատելի....լաւ, ուրիշ օր մը կը մանրամասնեմ:

 

Հարամ= իսամական եզր, որ նշանակի անիրաւ:

 

Է~, Ալմաստ անգին ճուհար, ի մէջ դու մտացս գտվար,

Երեք օր պառկար, մեռար օր յիսնէ շուտով բաժնեցար:

Սիրուն, գեղեցիկ պատկեր, զիս անտէր թողիր գնացիր,

Այդ էր քո ղավլն հետ ինձ զարկեցի մէջքս կոտրեցիր

 

Ալմաստ=Ադամանդ

 

Ճուհար=Գոհար

 

Ղավլ(արաբերէն)= Խօ՞սք

 

«Ի մէջ դու մտացս գտուար»

 

Մենք պիտի գրէինք՝«քու մէջդ մտքինս գտնուեցուցիր»

 

Գտուար, որ գրուած է՝ գտվար, որքանո՞վ կարճ է այժմ մեր գործածած «գտնուեցուցիր-գտնուեցրիր» ձեւէն:

 

«սիրուն գեղեցիկ պատկեր, զիս անտէր թողիր գնացիր»

 

Օհաննէս երեց, իրիցկնոջը մահուընէ ետք իսկ կը գովերգէ անոր «գեղեցիկ պատկերը»:

 

«Թողիր գնացիր» արեւելահայերէն է, բայց նաեւ գրաբար է:Արեւելահայերը ունին նաեւ՝ «թողեցիր գնացիր» ձեւը, մինչ արեւմտահայերը «թողուցիր գացիր»: Անձ մը գիտեմ, որ կը գործածէ «թողցուցիր» ձեւը: Բայց այժմ, եւ ընդհանրապէս, այս «թողնել>թողուլ» բայը անտեսուած է արեւմտահայոց յետնորդներու կողմէ: Կը գործածուի «ձգել» բայը, որ բուն հայերէնով «պրկել» կը նշանակէ (կարծեմ): Մինչ նոյն «ձգեմ»ը արեւելահայոց մօտ «գցեմ» ձեւը ստացեր է: «Գնացիր» բայը արեւելահայոց մօտ մնացեր է նոյնը, մինչ արեւմտահայոց մօտ սղելով դարձած է «գացիր».-գ(-ն)ացիր:

 

Երեցկինը չի մահանալէն խօսք մը արտասանած է, որ այնքան տառապանք պատճառած է (մէջքը կոտրած է) տէր հայրին:

 

 

Link to comment
Share on other sites

As promised in another thread, here it is.

 

ԳԱՒԱՌԱԿԱՆՆԵՐ

Gawarakanner

 

You will notice that Ajarian uses the term as opposed to “Gavarbarbar/Գաւառաբառբար to make sure that we understand that many of these are not “dialects” in the true sense, but how certain people pronounced certain words. Note that he cites “Lehahays”, “Hndkahays” and Hungarahays” and “Ghazakhs” to not mean that they had their own “dialects”.

Also note that, this is an unaudited and unproofed version, where I am sure, I know there are a lot of typos. I will correct them as we go on.

Here they are. All 150 of them. See if you see yourselves in them.

 

Ագուլիս Ազա Աստրախան Ալաշկերտ Ալէքսանդրոպոլ/ Լենինական Ախալցխա Ախալքալաք Ակն Այնթապ Անգորա/Էնկիւրի Անտիոք Աշտարակ Ապարան Ասլանբէգ Աստապատ Ատափազար Ատանա Արաբկիր Արդուին Արճէշ Արտանուշ

Բալու Բաբերդ Բազար Բիւթանիա Բուլանըխ Բաղէշ Բինկեան Բասեն

Գանձակ Գորիս Դաւրիզ/Թաւրիզ Դալարագեղ Եալովա Եդեսիա Երէւան Երզնկա Եւդոկիա

Զէյթուն Զմիւռնիա

Ենկիւրի Էվէրէկ

Թեհրան

Իգդիր Իէլպիշ

Լոռի Լեհահայք

Խոյ Խիզան Խոյթ Խլաթ Խիան Խնուս Խոտրջուր Խրիմ Խարբերդ

Կարս Կեսարիա Կիւրին Կազզուան Կէմլէյիկ Կամախ Կիւմիշխանէ Կէյվի Կարին

Հին Բայազիտ Հազզօ Հազրօ Հաճին Համշէն Հունգարահայք Հնդկահայք Հին Նախիջեւան Հին Ջուղա Հաւարիկ

Ղազախ Ղզլար Ղարաբաղ Ղարադաղ Ղափան Ղարաքիիսա

Մէրտէկէօզ Մուժամբար Մալաթիա Մալկարա Մոկք Մեղրի Մանիսա Մանազկերտ Մունճուսուն Մուշ Մաշկերտ Մարաղա Մարաշ Մարսուան

Նոր Բայազեդ Նուխի Նիկոդիմիա Նոր Նախիչեւան Նոր Ջոաղա Նփրկերտ

Շիրակ Շուլաւեր Շապին Գարահիսար Շամախի Շամշուլդէ Շատախ

Ոզմի Ուրմիա

Չմշկածագ Չէնկիլէր Չարսանճաք

Պօլիս Աղրակ /Պաշգալէ Պուրտուր Պարտիզակ

Ռոտոսթօ Ռումանահայ Ռշտոընիք

Սեբաստիա Աթանոզ Սիփան Սէօլէօզ Սուլթանապատ Սալմաստ Սուչավա Սասուն Սիվրիհիսար Սվեդիա Սուրմալու

Վան

Տարէնտէ Տիգրանակերտ Դէրսիմ Տիատին Տրապիզոն Տփղիս

Ցղնա

Քղի

Օշական Օվաճըք Օրտու

Ֆռնուզ

 

 

My parents did not consider themselves as "qavaratsi", they were from adabazar which is at

120 km from Bolis. And our neighbour who was from Bardizak too, they consider only

qavaratsi the Armenians who lived in the east of the country, and many of them spoke turkish

language. My parents had been to school, they had learnt French at school, and our neighbour

had learnt german, and all of them spoke good armenian and knew krapar.

But of course those from constantinople thought they were superior to all of the others.

Link to comment
Share on other sites

My parents did not consider themselves as "qavaratsi", they were from adabazar which is at

120 km from Bolis. And our neighbour who was from Bardizak too, they consider only

qavaratsi the Armenians who lived in the east of the country, and many of them spoke turkish

language. My parents had been to school, they had learnt French at school, and our neighbour

had learnt german, and all of them spoke good armenian and knew krapar.

But of course those from constantinople thought they were superior to all of the others.

Dear Louise,

Welcome! Bienvenu!

We wish you stay here. We need people of your sense of mission.

Please bear with me.

Yes, we know that “gavaretsi” may be a “swear word”, depending who says it, in what spirit and context. You may also know that in our language, as well as in that other cursed language “kurd” is a swear word, maybe rightfully so, that means “savage, uncivilized”.

As to “gavaretsi” , please search and find my posts about “pagan/paisant”. At times “gavaretsi” may be used in a condescending and patronizing way. Yet, where would we be without those gavaretsi/peasants?

What would we eat were it not for those peasant farmers? It is so tragic when words like “pesant/paisan” that means “people of the pais/land” turn so demeaning, as in “pagan”.

Coming back to peasant/paisan. In some languages, just as in Armenian, it can be one of the most endearing expressions, meaning “my countryman”, just as the Italian “gumba/compa” meaning compatriot/hayrenakits.

One of the most endearing terms in the languages of Kilikia (Zeitun, Musa Ler) is the word “geghatsi/geghtsa/giughatsi”, to mean “my (peasant/paisan/v/illager, my compatriot, even if some may think it is an insult to mean “savage and uncivilized”.

Once again. My dear ”geghatsi”. Where would we b, what would we eat without those “gavaretsi/giughatsis”? Your folks may have been city-zens, and mine “gavaretsi-s” from Kilikia, we still love you, my geghetsik “gavaretsi/gumba”.*

* Of late, we have been talking about esstern/western phonetics. See how other people, like the Italians have the same problem. While the literary Italian will write and pronounce "compatriot" , some "gavaretsi" Italians will pronounce it as "gumba" just as some geghatsi/peasant Italian Neapolitans (new city, nablus-tsis. Remember that there is no P in Arabic, hence Napolis,Naples becomes Nablus. To not mention Naples, Florida, or the wine country in my backyard. http://www.world66.com/asia/middleeast/pal...uthority/nablus will pronounce their origin as "nabolidan". Is Napa Valley in California a variation of Napoli?

PS. Please see my other post about the Anlreli. And please stay with us. Perhaps then I will resume my translation of that wonderful work.

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

անգէտ երեց յիմար, աշխարէս դու ինչ շահեցար?

Հալալ ու հարամ արիր յետոյ կնոջէտ այլ զրկեցար:

Ցանկամ թ`երազիս տեսնամ, որ սրտիս կարօտն անցանի,

Գիշեր ու ցորեկ կայրիմ եւ ոչ ոք ունիմ սիրելի

Սգակիրի վիշտով խանձուող Յովհաննէս երեց, չի վարանիր ինքզինք խարազանելէ: Հին սովորոյթ է, քրիստոնէական պատուիրան է. սեփական անձի անտեսումը, ուրացումը: Յաճախ կը կարդանք ձեռագիրի հեղինակ մը իր անձը կը կոչէ. «նուաստ», «անարժան», «մեղաւոր» եւ այլ արհամարհական պիտակներով: Դարու ոգին այդ պէս եղած է, բայց այս ինքնախարազանումը չի արժէզրկեր անձը, այլ՝ կը բարձրացնէ:

 

«Անցանի». մենք կը գրենք անցնի: Կը տեսնենք թէ գրաբարեան (հին հայերէն) բազում բառերու ձայնաւորներ, սղած են աշխարհաբարներու մէջ:

 

«Գիշեր ու ցորեկ». մենք կըսենք «գիշեր ու ցերեկ», ո՞րն է ճիշտը.

 

Արադրեւ՝ գիշեր= night, երեկոյ (կամ՝ իրիկու) = evening,

 

«Օր» իմաստի համար հայերէնը ունի եւս երկու բառ. «տիւ» եւ «ցերեկ»: Հայերէնի «ց» նախածանցը կը նշանակէ «մինչեւ», յետեւաբար «ցերեկ» կը նշանակէ՝ «մինչեւ երեկոյ» (untill evening), որ օրն է (day):

 

Ուրեմն Տէր Օհաննէս բարբառային ձեւը գործածեր է այստեղ, որ «Ցերեկի» աղաւաղուած ձեւն է, եւ հաւանաբար «օր» բառէն ազդուելով դարձած է «ցորեկ»: Ցերեկ=օրgցորեկ:

 

«Այլ», մենք կըսենք՝ «ալ» կամ «էլ»: Կնոջիցդ էլ զրկուեցիր, Կնոջմէդ ալ զրկուեցար:

 

«Զրկեցար», որ արեւելահայ եւ արեւմտահայ գրական տարբերակներու մէջ պիտի ըլլայ՝ «զրկուեցար», Ինչու՞:

 

Այրի Ովաննէս երեց, մէջ մեղաց քանի կաս դու քուն?

 

Այրի Յովհաննէս, մեղքի մէջ ի՞նչ ըլլաս քուն:

 

Կամ, կաս, կայ: Քանի՞ կաս քուն = ինչպէ՞ս քնանաս:

Մեղայ ասա եւ լեր արթուն, մատռո Կուսին միշտ գոհութիւն:

 

Մեղայ ըսէ, եւ եղիր արթուն, Կոյսի (Աստուածածնի) մատուռին միշտ գոհութիւն:

 

Ուրեմն՝ եղիր=լեր:

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

Մեղայ ըսէ, եւ եղիր արթուն, Կոյսի (Աստուածածնի) մատուռին միշտ գոհութիւն:

 

Ուրեմն՝ եղիր=լեր:

Նոյն այդ պատճառավ է որ երբ ես հարց տուի տաս մարկանց թէ ինչ նշանակի Ուրախ Լեր նրանց իննը ինձ ասին- Happy Mountain/Ուրախ Լեռ.

Link to comment
Share on other sites

[/size

 

Ուրեմն՝ Ղալամկար ոսկերի՞չ կը նշանակէ: Գիտենք, որ հին ոսկերիչները սրածայր մատիտով կը փորագրէին թանգագին մետաղներու վրայ (ոսկի, արծաթ):

b][/color]

Դու լաւ գիտես որ մի ժամանակ մեր կղեները նախկին արհեստաւորներ են եղած, որոնք կարող էին գրել կարդալ եւ Հայր Մեր- ը արտասանել.

Ի հարկ է, չի մոռանալ թէ այդ քահանաններէն շատեր եղած են նախկին բարձր ուսման տէր կուսակրոն աբեղաներ, որոնք որոշած են թէ կեանքը առանց երկսեռ սիրոյշ եւ բոյն մը դատարկ ճուտիկներէ…. փուճ է:

Այո, ղալամ/ քալամ նշանակի գրիչ, մատիտ, բայց միաժամանակ թուր, այսինքն փորագրիչի գործիք: Այլապէս ղալամքեար նոյնպէս նշանակի փորագրիչ, գեղանկարիչ:

Իսկ ինչ վերաբերի ոսկերիչ- ի: Պարսկերէն բառը զար-քար է, այսինքն, զա ո/սկի եւ քար/ արհեստ.

Քանի ազգանուններ գիտես իբրեւ Զարքարեան Զարկարեան? Zakarian?

Oremn inch nshanaki Araberen "sayegh"?

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Dear Louise,

Welcome! Bienvenu!

We wish you stay here.

 

Merci ! I agree with all you said. In French too, "paysan" is often synonym of un-civilized, without education. Because, in Turkey, or in France, in the little villages there were no schools.

I have lived in the country in France during the war, I was surprised that the people could not

speak French, they spoke in a kind of dialect. But now, everything is changed, the people have

the radio and TV, the children have schools, everybody know the French language. (But some

cannot read well).

Now we do not hear contemptible words about countrymen. We see at the TV, they have

computers, they work differently. But However their daughters don't want to marry a peasant.

They 'd rather marry a workman in town.

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...

×
×
  • Create New...